Քրիստոֆ Զոնն այսուհետ խորհրդատվություն և բուժում Հայաստանում կիրականացնի միայն «Աստղիկ» բկ-ում

Քրիստոֆ Զոնն այսուհետ խորհրդատվություն և բուժում Հայաստանում կիրականացնի միայն «Աստղիկ» բկ-ում

5880

1

Ապրիլի 4-9-ին Հայաստան էին ժամանել և «Աստղիկ» բժշկական կենտրոնում մեծ թվով խորհրդատվություններ ու բավականին բարդ վիրահատություններ իրականացրեցին Հայդելբերգի համալսարանական կլինիկայի պրոֆեսորներ Քրիստոֆ Զոնն ու Ֆլորիան Շուլցը։

3

2016թ.-ից, արդեն իսկ կնքված պայմանագրի համաձայն, «Աստղիկ» բկ-ի Մանկաբարձական, գինեկոլոգիական բաժանմունքը հանդիսանում է Հայդելբերգի համալսարանական կլինիկայի մասնաճյուղ ՀՀ-ում՝ հիմք դնելով ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման ու բուժման կայուն և շարունակական համագործակցության։ Ինչպես նշում է Քրիստոֆ Զոնը՝ ինքը բազմաթիվ այցեր է ունեցել Հայաստանի տարբեր կլինիկաներ, սակայն «Աստղիկ» բժշկական կենտրոնն իսկապես տպավորիչ է և առանձնանում է թե ժամանակակից գործիքային հագեցվածության, թե մասնագիտական կազմի պրոֆեսիոնալիզմի առումով։ Այս ամենը հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները տեղում, ինչը շատ կարևոր է։ Բժիշկ-ռադիոլոգ Նունե Մաշուրյանը, ով այս օրերին աշխատում էր Գերմանիայից ժամանած մասնագետների հետ, շատ կարևորեց այն փաստը, որ նրանց մեկնելուց հետո էլ շարունակվելու է աշխատանքը հեռակամուրջի միջոցով. յուրաքանչյուր շաբաթ հայտնաբերված դեպքերը քննարկվելու են պրոֆեսոր Զոնի հետ, և նրա նշանակմամբ է վարվելու հիվանդի բուժման հետագա ընթացքը։

5

Պրոֆեսոր Զոնն իր կողմից հավելում է.
-Մենք անելու ենք ամեն ինչ առողջապահական գերմանական չափանիշները ՀՀ-ում ներդնելու համար, որպեսզի ոչ թե հիվանդը մեկնի արտերկիր՝ լավագույն բուժում ստանալու համար, այլ հենց այդ լավագույն բուժման մեթոդները ներդրվեն Հայաստանում։

8

Այն հարցին, թե այս օրերի ընթացքում ինչ գանգատներով էին հիմնականում կանայք դիմում, պրոֆեսորը ժպիտով պատասխանեց.
-Հետաքրքիր է, որ այս օրերի ընթացքում մեզ դիմած շատ կանայք գալիս էին մաստոպաթիայի գանգատներով, մինչդեռ մաստոպաթիան հիվանդություն չէ և չունի բուժման կարիք, այն դեպքում, երբ մենք իրականում կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման բավականին մեծ դեպքեր ունենք, որտեղ և լուրջ անելիքներ ունենք, և ես հավատում եմ, որ հենց այս ոլորտում մենք պետք է ներդնենք բուժման լավագույն մեթոդները Հայաստանում: Մեր գլխավոր նպատակն է ներդնել Հայաստանում եվրոպական չափանիշներին համարժեք բուժման մեթոդներ, վստահ լինել, որ հիվանդը Հայաստանում կկարողանա ստանալ իրեն անհրաժեշտ բուժումը, որը որևէ կերպ չի զիջի բուժման գերմանական մեթոդներին և չափանիշներին:

10

Ինչպես նշում է բժիշկը՝ աշխատանքային օրերը խիստ ծանրաբեռնված էին և բացի բազմաթիվ խորհրդատվությունները, մասնագետներն իրականացրեցին նաև մեծ թվով վիրահատություններ բաց և լապարոսկոպիկ եղանակներով: Պրոֆեսոր Զոնը շատ կարևորեց փորձի փոխանակումը, երկուստեք շարունակական այցերը, որոնց ընթացքում տեղի մասնագետները հնարավորություն կունենան մեկնել Գերմանիա, ծանոթանալ բուժման գերմանական մեթոդիկային, իրենց կատարած վիրահատություններին, մասնակցել դրանց… – Փորձի փոխանակումը, այո, շատ կարևոր է,-նշում է պրոֆեսորը,- մի քիչ ժամանակ և մենք մեծ հաջողություններ կունենանք այս հարցում…

11