Սրտաբան-առիթմոլոգ Սերգեյ Բարսամյանը ճանաչվել է սրտի խթանման միջազգային սերտիֆիկացիա անցած առաջին մասնագետը...

Սրտաբան-առիթմոլոգ Սերգեյ Բարսամյանը ճանաչվել է սրտի խթանման միջազգային սերտիֆիկացիա անցած առաջին մասնագետը (CCDS) Հայաստանում

6572

Հպարտությամբ հայտնում ենք, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական առիթմոլոգիական կենտրոնի միջամտական առիթմոլոգ Սերգեյ Բարսամյանը հաջողությամբ հանձնել է սրտի ռիթմի խանգարումների բնագավառում աշխարհում ամենահեղինակավորը համարվող IBHRE քննությունը՝ դառնալով սրտի խթանման միջազգային սերտիֆիկացիա անցած առաջին մասնագետը (CCDS) Հայաստանում և Հայաստանը դարձնելով ԱՊՀ-ում երկրորդ երկիրը, որն ունի IBHRE-սերտիֆիկացված մասնագետ(ներ)։ Երկու տարի առաջ Ս․ Բարսամյանը հանձնել էր նաև Սրտի ռիթմի եվրոպական ասոցիացիայի (EHRA) քննությունը՝ դառնալով տվյալ ժամանակաշրջանում սրտի խթանման եվրոպական սերտիֆիկացիա ունեցող միակ մասնագետը (ECDS) հանրապետությունում։ Բժիշկ Բարսամյանն անցել է կլինիկական օրդինատուրա և ասպիրանտուրա Մոսկվայի Բակուլևի անվան սիրտ-անոթային վիրաբուժության կենտրոնում և մինչև «Աստղիկ» ԲԿ տեղափոխվելն աշխատել Մոսկվայի խոշորագույն կլինիկական-գիտահետազոտական ինստիտուտներից մեկում։ Արդեն երկու տարի է նա հանդիսանում է Հայաստանի դեսպանը Սրտի ռիթմի եվրոպական ասոցիացիայի երիտասարդ էլեկտրոֆիզիոլոգների համայնքում՝ մի քանի ամիս առաջ դառնալով նաև այդ համայնքի առանցքային կոմիտեի անդամ։ Նախորդ տարի Ս․ Բարսամյանը շահել էր Սրտի Ռիթմի Եվրոպական ասոցիացիայի կրթաթոշակը և այժմ, բժշկակական լիցենզավորման բրիտանական  քննությունները հաղթահարելուց հետո, մեկ տարով մեկնում է Մեծ Բրիտանիա՝ Օքսֆորդի համալսարանական հիվանդանոցում վերապատրաստվելու սրտի ռիթմի բարդ խանգարումների միջամտական բուժման ասպարեզում (նախասրտերի շողացման, նախասրտային և փորոքային տախիկարդիաների աբլացիա` էլեկտրաանատոմիական նավիգացիայի և կրիոաբլացիայի կրառմամբ)։