Կայացավ` սրտաբանական առիթմոլոգիական բաժանմունքի կողմից կազմակերպված սեմինար-քննարկումը

Կայացավ` սրտաբանական առիթմոլոգիական բաժանմունքի կողմից կազմակերպված սեմինար-քննարկումը

6403

11_1Հունիսի 11-ին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Աստղիկ» բկ-ի Սրտաբանական  առիթմոլոգիական բաժանմունքի կողմից կազմակերպված  սեմինար-քննարկումը՝ նվիրված վերջին տարիների նորամուծություններին միջամտական առիթմոլոգիայի բնագավառում, կարդիոգեն թրոմբոէմբոլիզմի ոչ դեղորայքային կանխարգելմանը, սիրտ-անոթային ռիսկի գնահատմանը արտասրտային վիրահատությունների ժամանակ:

Այս թեմաների մասին զեկույցներ կարդացին ինվազիվ առիթմոլոգ-էլեկտրոֆիզիոլոգ Հ.Ռ Պողոսյանը, սրտաբան առիթմոլոգ Լ.Ռ Հայրապետյանը եւ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրը՝ ինվազիվ առիթմոլոգ, էլեկտրոֆիզիոլոգ Կ.Վ. Դավթյանը: «Լրացուցիչ անցուղիներ» թեման ներկայացրեց ինվազիվ առիթմոլոգ-էլեկտրոֆիզիոլոգ Ա.Բ Դանոյանը: Սեմինարի երկրորդ մասում սրտաբան-առիթմոլոգ Տ.Բ.Հովակիմյանը խոսեց բժշկական հետազոտություններում էթիկայի եւ որակի ապահովման հիմքերի մասին առողջապահության ոլորտում: «Սիրտ-անոթային ռիսկի գնահատումը արտասրտային վիրահատությունների ժամանակ» թեման ներկայացրեց սրտաբան-առիթմոլոգ Լ.Ռ.Հայրապետյանը: Սեմինարը եզրափակեց ինվազիվ-սրտաբան Ն.Ս Գոջաբաշյանը՝ ներկայացնելով «Ներսրտային կորոնար միջամտությունները բերանացի հակակոագուլյանտներ ընդունող հիվանդների համար»: Լսարանում բժիշկներ էին Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից՝ թերապեւտներ, սրտաբաններ, ընտանեկան բժիշկներ, ինչպես նաեւ ապագա բժիշկներ՝ ուսանողներ:

17Սրտաբանական, առիթմոլոգիական բաժանմունքի ղեկավար`ԶԱՌԱ ԿԱՐՏՈՅԱՆ.

–  Սեմինարներ  կազմակերպելը մեզ համար ավանդույթ է դարձել, սա մեր կազմակերպած 100-րդ սեմինարն է: Հիմնական նպատակը մեր գործընկերներին ցույց տալ մեր կլինիկայի փորձը, քննարկել  մեր կողմից կատարված աշխատանքները ըստ եվրապական եւ ամերիկյան ասոցացիայի ուղեցույցների, եւ այսօր արդեն պարզ եղավ, որ բոլոր այլ միջամտությունները սրտաբանական եւ առիթմոլոգիայի, որ իրականցվում են աշխարհում,  կատարվում են նաեւ «Աստղիկ» բժշկական  կենտրոնում:

Մոսկվայի պրոֆիլակտիկ բժշկության կենտրոնի առիթմոլոգիայի բաժնի ղեկավար, ինվազիվ առիթմոլոգ, էլեկտրոֆիզիոլոգ՝ ԿԱՐԱՊԵՏ ԴԱՎԹՅԱՆ.

33– Սա առաջին սեմինարը չէ Երեւանում, որ մասնակցում եմ, բայց այսքան մեծ լսարան առաջին անգամ եմ տեսնում երեւանյան սեմինարում, իսկ դա խոսում է այն մասին, որ ընտրված թեմաներն արդի են, բժիշկներին հետաքրքրում են, քանի որ բժիշկներն իրենց հանգստյան օրը եկել են մասնակցելու, լսելու, քննարկելու այս թեմաները: Խոսնակների հիմնական նպատակն է ցույց տալ բժիշկներին՝ ինչ կա դրսում, ինչ է կատարվում արտերկրում, որը շատերը հնարավորություն չունեն տեսնել: Ինչ վերաբերում է իմ ելույթի թեմային, պետք է ասեմ, որ ես այդ մասին Հայաստանում խոսում եմ ոչ առաջին անգամ. 2 տարի առաջ՝ 2014-ին, մենք իմ մտերիմ ֆրանսիացի ընկերոջ հետ եղել ենք նախ Վրաստանում, հետո եկանք Հայաստան եւ այստեղ 2 հիվանդի   կարողացանք օգնել: Անցավ 2 տարի, բայց այնուամենայնիվ այս ոլորտում զարգացում, ցավոք, չեմ տեսնում. սա ահազանգ է, որ մենք կորցնում են հնարավորություն օգնել մարդկանց, փրկել նրանց կյանքը:

Լսարանն ակտիվ էր, եղավ քննարկում, բայց թե ինչքանով ասելիքս տեղ կհասնի, դեռ չեմ կարող ասել, եթե ասենք 1 տարի հետո որոշակի դինամիկա տեսնեմ, եթե լինեն հիվանդներ, ում վիճակը կլավանա, ես կհամարեմ, որ այս զեկույցը եւ ընդհանրապես այցը Հայաստան իզուր չէր:

Ուսուցողական ծրագրերի կազմ. կոմիտեի նախագահ ՄԱՐԻԱՄ ՍԱՊՈՆՋՅԱՆԸ.

35–   Այս սերմինարը հիմնականում նվիրված է առիթմոլոգիան ծառայությանը, առիթմոլոգիայի զարգացումներին, նորամուծություններին, վիրահատական եւ դեղորայքային բուժման նոր եղանակներին, ներկայացնում ենք նաեւ մեր կլինիկայի հնարավորությունները, այն, թե աշխարհում առկա նորամուծությունները ինչպես են մեզ մոտ կիրառվում: Թեմաները հիմնականում առաջարկում է աուդիտորիան, յուրաքանչյուր անգամ ներկաները ընտրում են հաջորդ սեմինարի թեմաները: Եվ նաեւ մենք են ունենում խորդակցություն կլինիկայում թեմաների շուրջ, ինչպես նաեւ ներառվում են թեմաներ առկա նորությունների մասին: Օրինակ՝ այս անգամ մեր հատուկ հյուր-զեկուզողը՝ պրոֆեսոր Դավթյանը, ներկայացնում է մի թեմա, ինչը նորություն է Հայաստանում: Հյուրեր հաճախ ենք ունենում՝ ԱՄՆ-ից, Չեխիայից: Մասնագետներ, ովքեր գալիս են, մեզ հետ աշխատում են եւ միաժամանակ մասնակցում են մեր կազամակերպած սեմինարներին:

1_1 2 3 4 6 8 9 10 11 12 14 15 16 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 34 36 37 38 39 40 41 42 43