ՕՍՏԵՈԱՐԹՐՈԶ

ՕՍՏԵՈԱՐԹՐՈԶ

7925

ՌՈՒԲԵՆ ՍՈՒՐԵՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ
բգթ, «Աստղիկ» բկ-ի  վնասվածքաբան, օրթոպեդ, Ծնկահոդի վիրաբուժության և արթրոսկոպիայի ԵՄ անդամ, ՌԴ արթրոսկոպիայի միության անդամ:

Օստեոարթրոզը հոդերի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդություն է, որը դրսևորվում է աճառային հյուսվածքի վնասումով: Օստեոարթրոզը հենաշարժիչ համակարգի ամենատարածված հիվանդությունն է: Այն իրենից ներկայացնում է հոդերի քրոնիկական առաջադիմող հիվանդություն` աճառային հյուսվածքի դեգեներացիայով:

Մարդկության  մոտ 6,43 %-ը տառապում է այդ հիվանդությամբ: 60 տարեկանից հետո 30 %-ի մոտ հայտնաբերվում է օստեոարթրոզ, իսկ դրանցից էլ  80%-ի մոտ հայտնաբերվում է ֆունկցիոնալ խանգարում, որը բավականին իջեցնում է կյանքի որակը: Կանայք տառապում են օսթեոարթրոզով երկու անգամ ավելի հաճախ,  քան տղամարդիկ:

ՕՍՏԵՈԱՐԹՐՈԶԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՆ ԵՆ

-Տարիքը
-Ժառանգականությունը
-Քաշը
-Սեռը
-Վնասվածքները
-Նյութափոխանակության խանգարումը
-Հորմոնալ խանգարումը
-Բիոմեխանիկական խանգարումը
-Անոթային պաթոլոգիան
-Դեղորայքային հետևանքները
-Զուգակցող հիվանդությունները
-Վարակները
-Սպեցիֆիկ մասնագիտությունը
-Էթնիկական ծագումը
-Օրգանիզմում միկրոէլեմենտների պակասը
-Հոդերի վիրահատությունը
-բորբոքային պրոցես հոդում և այլն

Օստեոարթրոզը դասակարգվում է՝  առաջնային և երկրորդային:

  1. Առաջնային օստեոարթրոզը տեղայնացվածն է (լոկալ)` 3 հոդից պակաս, տարածված (գեներալիզացված)` 3 և ավելի
  2. Երկրորդային օստեոարթրոզը հետվնասվածքային, հոդերի մեխանիկական խանգարումներն են` մահիկների (մենիսկների) վնասվածքներ, հոդում ազատ մարմնի առկայություն, վարուս/ վալգուս դեֆորմացիաներ, նյութափոխանակային հիվանդություններ, էնդոկրին հիվանդություններ, քրոնիկական հոդաբորբեր` ռևմատոիդ արթրիտ, անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ և այլն:

Օստեոարթրոզի բուժման ձևերը բազմաթիվ են: Բուժման մեջ կարևոր նշանակություն ունի ցավի վերահսկումը, հաշմանդամության աստիճանի նվազեցումը, հիվանդության առաջընթացի կասեցումը: Ոչ դեղորայքային բուժման մեջ մեծ նշանակություն ունեն մկաններն ամրացնող ֆիզիկական վարժությունները, ծանրաբեռնվածության  հարմար և ճիշտ կոշիկներ կրելը, քաշի նվազեցումը, ֆիզիոթերապիան: Իսկ դեղորայքային բուժման մեջ կարևոր  նշանակություն ունեն ոչ ստերոիդ հակաբորբոքիչների օգտագործումը, որը հանում է ցավը և բուժում բորբոքումը: Սակայն ոչ ստերոիդ հակաբորբոքիչները չարաշահել չի կարելի, քանի որ դրանք կողմնակի ազդեցություններ են գործում: Կարևոր դեր են կատարում     կառուցողամոդիֆիկացնող դեղորայքների կիրառումը:

amsagir 15 COPYՄենք սովորաբար առաջարկում ենք  «Արթրոստոպ ռապիդ +», որն իր մեջ պարունակում է խոնդրոիտին, իսկ վերջինս էլ  խթանում է մատրիքսի և հոդաճառի մակերեսի վերականգնումը: Գլյուկոզամինը հիմք է հանդիսանում պրոտեոգլիկանների և սինովիալ հեղուկի սինթեզի համար:

Բուժման արդյունավետությունը. խոչընդոտում է աճառային հյուսվածքի քայքայմանը և հիվանդության խորացմանը, թուլացնում է ցավը, նվազեցնում  է ոչ ստերոիդ հակաբորբոքիչների կիրառման անհրաժեշտությունը, կարգավորում է հոդերի շարժունակությունը:

Բացի այդ, «Արթրոստոպ ռապիդ +»-ն իր մեջ ընդգրկում է բոսվելիա, որն ունի հակաբորբոքիչ և ցավազրկող ազդեցություն, չունի կողմնակի ազդեցություններ, ըստ այդմ՝ վերջին շրջանում ավելանում է դրա կիրառությունը դեղագործության և բժշկության մեջ:

Նաև մեծ կիրառություն է ստացել արհեստական սինովիալ հեղուկների ներհոդային կիրառումը: Այն հոդային մակերեսների լուբրիկանտ է: Հիալուրոնաթթուն նաև սնուցող նյութ է, որը որոշակի վերականգնում է աճառային հյուսվածքը: Ժամանակակից բժշկության մեջ լայնորեն սկսվել է կիրառվել արթրոսկոպիկ եղանակով խոնդրոպլատիկա, այսինքն` փոքր միջամտության եղանակով կատարել վիրահատական միջամտություն, երբ հնարավոր է դառնում սառը աբլյացիոն եղանակով  հարթեցնել հոդամակերեսները, դրանով իսկ փակել արատավոր օղակի ձևավորումը և կասեցնել օստեոարթրոզի խորացումը:

Օստեոարթրոզի վերջին (տերմինալ) փուլում բուժման միակ տարբերակը էնդոպրոթեզավորումն է՝ արհեստական հոդի տեղադրումը, որը վերացնում է ցավերը և վերականգնում շարժումների ծավալը: