ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ
Համակարգչային տեսողական տեսողության սպեցիֆիկ խանգարում է, որն ի հայտ է գալիս համակարգչի մոտ երկարժամանակ անցկացող անձանց մոտ: Արտահայտվում է տեսողական և ակնային ախտանիշներով, մասնավորապես՝տեսողության խավարում, հայացքը մոտից հեռու փոխելուց՝ ֆոկուսացիայի դժվարացում, երկտեսություն, հոգնածություն, աչքերի կարմրություն, ծակծկոցներ, ավազի զգացողություն, ցավեր աչքերի և ճակատի շրջանում:Երեխաների մոտ կարող է առաջանալ ակոմոդացիայի սպազմ, որն իր հերթին կարող է նպաստել կարճատեսությանառաջացմանը և աճին:
ՀՏՀ-ի պատճառներից է մոնիտորի և թղթի վրայի պատկերի որակական տարբերությունը: Մոնիտորի պատկերնինքնալուսավորվող է, բաղկացած է մասնիկներից /պիկսելներից/, հստակ չէ: Դեր է խաղում սխալ լուսավորությունը,աշխատողի դիրքը: Համակարգչի մոտ պակասում է թարթելու հաճախականությունը՝ 18-ից մինչև 4: Հաճախ առաջանում է չոր աչքի համախտանիշ:
Պայքարի միջոցներն են.
-Ճիշտ աշխատանքային պայմանները,
-լավ ընդհանուր լուսավորությունը,
-ստեղնաշարի դիրք /65-70սմ հատակից բարձր/,
-մոնիտորի կենտրոնը /հայացքի հորիզոնական գծից՝ 10-25սմ ցածր/,
– հեռավորությունը մոնիտորից /50-70 սմ/:
Խորհուրդ չի տրվում աշխատել 1 ժամ՝ առանց ընդմիջման, և 6 ժամից ավել օրական: Կարելի է կիրառել 20/20/20 կանոնը /every 20 minutes take 20 seconds and look 20 feet away/, որը նշանակում ՝յուրաքանչյուր 20 րոպեն մեկ 20 վարկյան նայել 20 ֆութ /6 մետր/ հեռավորության վրա:
Աչքի չորությունը հանելու համար խորհուրդ է տրվում կաթեցնել աչքը խոնավեցնող միջոցներ /«Օկութիարզ»,«Կատիոնորմ», «Բնական արցունք» և այլն/:
Պաշտպանիչ դեր են խաղում հատուկ լուսային ֆիլտրով ակնոցները, իսկ օպտիկական թերություն ունենալու դեպքում անհրաժեշտ է կրել համապատասխան ակնոց:
Անահիտ Տիտանյան
«Աստղիկ» բկ-ի ակնաբույժ