Բրիտանական նորագույն ոչ ինվազիվ շնչառական ապարատները «Աստղիկ» բկ-ում

Բրիտանական նորագույն ոչ ինվազիվ շնչառական ապարատները «Աստղիկ» բկ-ում

7163

«Աստղիկ» բկ-ի կողմից ձեռք են բերվել անգլիական նորագույն ոչ ինվազիվ շնչառական օժանդակության սարքեր նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի համար։ Այս բացառիկ սարքավորումների կիրառումը կնպաստի շնչառական խանգարումներով անհաս նորածինների բուժման արդյունավետությանը։ Մեծ Բրիտանիայից ժամանած “Birth link” կազմակերպության հիմնադիր Քեթի Մելորի կողմից իրականացվեց ուսուցողական դասընթաց «Աստղիկ» բկ-ի Նորածնային բաժանմունքի մասնագետների համար՝ «Ոչ ինվազիվ շնչական թերապիայի հիմունքներն անհաս նորածինների մոտ» թեմայով։