Կանանց, հղիների և պտղի ուլտրաձայնային հետազոտում

Կանանց, հղիների և պտղի ուլտրաձայնային հետազոտում

5234Կանանց, հղիների և պտղի ուլտրաձայնային հետազոտում Siemens Acuson S2000 էքսպերտ դասի ապարատով, որը հագեցված է ժամանակակից բոլոր ծրագրերով (3D/4D, Color Doppler Velocity, Color Doppler Energy և այլն), ունի բարձր հաճախականությամբ տվիչներ, որոնք հնարավորություն են տալիս ավելի վաղ ժամկետներում ախտորոշել պտղի զարգացման արատները, հղիության հետ կապված բարդությունները:

Վերը նշվածից բացի, 3D/4D էխոգրաֆիայի միջոցով ապագա ծնողները վիզուալ ծանոթանում են իրենց բալիկի հետ՝մինչև ծնվելը, ինչն ապահովում է ավելի ամուր հոգեզգայական կապ:

ՈւՁՀ-ն առավել անվնաս և արդյունավետ մեթոդն է պտղի զարգացման, հղիության ընթացքի գնահատման, ինչպես նաև կանացի սեռական օրգանների պաթոլոգիաների ախտորոշման համար:

Գինեկոլոգիական հետազոտությունն իրականացվում է տրանսաբդոմինալ, տրանսվագինալ, անհրաժեշտության դեպքում՝ նաև տրանսռեկտալ ճանապարհով, որն իրականացվում է հատկապես արգանդի վզիկի ուռուցքային պաթոլոգիաների դետքում, քանի որ հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ որոշել պրոցեսի տարածվածության աստիճանը, ինչից կախված է բուժման հետագա ընթացքի որոշումը:

Ներհեշտոցային 3D/4D էխոգրաֆիայի միջոցով հնարավոր է իրականացնել օրգանների շերտավոր հետազոտություն, որը թույլ է տալիս ավելի ստույգ ախտորոշել

  • սեռական օրգանների զարգացման արատները, որոնք հանդիսանում են չբերությունների և սովորույթային վիժումների հիմնական պատճառ և շատ դեպքերում մնում են չախտորոշված,
  • արգանդի խոռոչի ախտաբանական փոփոխությունները՝ պոլիպ, ներարգանդային միջնապատ, կպումներ,
  • արգանդի՝ տարբեր տեղակայման ուռուցքներ,
  • հավելումների ծավալային գոյացություններ։

8475Դոպլերոգրաֆիան  արգանդի, պորտալարի և պտղի անոթներում արյան հոսքի հետազոտությունն է: Այն հնարավորություն է տալիս գնահատել արգանդ-պլացենտա-պտուղ համակարգը և պատկերացում կազմել պտղի ներարգանդային վիճակի մասին:

Դոպլերոգրաֆիայի նորմալ ցուցանիշները վկայում են պտղի նորմալ վիճակի մասին, սակայն չեն բացառում որոշակի բարդությունների առաջացումն ավելի ուշ ժամկետներում: 30 շաբաթականից հետո այն հանդիսանում է ցանկալի բաղադրիչ յուրաքանչյուր ուլտրաձայնային հետազոտության ժամանակ:

Դոպլերոգրաֆիան ցուցված է հետևյալ դեպքերում՝

  • Զարկերակային գերշճնշում
  • Անեմիա
  • Տոքսիկոզ
  • Անամնեզում սովորույթային վիժումներ, չբերություն
  • Երիկամների, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
  • Պլացենտայի վաղաժամ հասունության կամ այլ ախտաբանական վիճակներ
  • Պտղաջրերի ոչ նորմալ քանակ
  • Հղիության ժամկետի հետ համեմատ պտղի չափսերի անհամապատասխանություն

 

Diagnostica-new1_1

 

Անուշ Ռոբերտի Ավանեսյան

բժիշկ-ռադիոլոգ, կանանց, հղիների և պտղի ուլտրաձայնային հետազոտման ղեկավար

Հեռ.՝ 060 65-12-24