featured Կանանց կոնսուլտացիա
Կանանց կոնսուլտացիա
ժամանակակից վերանորոգմամբ և կահավորումով, ինչպես նաև արդիական սարքավորումներով հագեցված Կանանց կոնցուլտացիայի բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները.
Հղիների հաշվառում, հետազոտում և հսկողություն ողջ հղիության ընթացքում
- Հղիներին անհրաժեշտ բուժման ապահովում` ցերեկային ստացիոնարի պայաններում
- Հղիների համար նախատեսված պարապմունքների կազմակերպում «Մայրության դպրոցի» շրջանակներում, նրանց հոգեֆիզիկական նախապատրաստում առաջիկա ծննդաբերությանը
- Կրծքով սնուցման նախածննդյան և հետծննդյան անհատական խորհրդատվություն
- Ընտանիքի պլանավորում (հակաբեղմնավորիչների անհատական ընտրություն)
- Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխման վերաբերյալ խորհրդատվություն, ախտորոշում և բուժում:
Բաժանմունքում կատարվում են նաև կանացի սեռական օրգանների ուռուցքային հիվանդությունների վաղ ախտորոշիչ հետազոտություններ (PAP քսուք, կոլպոսկապիա, կրծքագեղձերի ՈՒՁՀ), ինչպես նաև տարբեր գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում, այդ թվում`
- փոքր կոնքի խոռոչի օրգանների բորբոքային հիվանդություններ,
- արգանդի վզիկի հիվանդություններ (ռադիոալիքային բուժում «Սուրգիտրոն» ապարատով),
- կանացի սեռական օրգանների բարորակ ուռուցքային հիվանդություններ,
- էնդոմետրիոզ,
- կրծքագեղձերի բարորակ հիվանդություններ (մաստոպատիա),
մենստրուալ ցիկլի խանգարումներ,
- արգանդային արյունահոսություն,
- հղիության վաղաժամ ընդհատման կանխում,
- անպտղություն,
- Մինչև 9 շաբաթական հղիության դեղորայքային ընդհատում (ցերեկային ստացիոնարում):
Կանանց կոնսուլտացիայում աշխատում են բարձր որակավորմամբ փորձառու բժիշկներ, լավ պատրաստված միջին բուժանձնակազմ: Բաժանմունքում գործում է նաեւ գինեկոլոգ-էնդոկրինոլոգի մասնագիտացված կաբինետ, որտեղ կարող եք ստանալ խորհրդատվություն`
- դեմքի հավելյալ մազակալման,
- մազաթափության,
- պզուկների, ակնեի, գերճարպոտ մաշկի և մազերի,
- մաշկի ծալքերի հիպերպիգմենտացիայի,
- ճարպակալման,
- կրծքագեղձերում ցավի և տհաճ զգացողության առկայության, կաթնախեժի արտադության` կերակրումով չպայմանավորված դեպքերում,
- դաշտանային ցիկլի խանգարման, ցավոտ դաշտանի,
- ամենորեա` մենստրուալ ցիկլի բացակայություն,
- վաղ կամ ուշացած սեռական հասունացում,
- շուրջդաշտանադադարային բարդություններ (40 տարեկանից մեծ կանանց մոտ` ջերմահորդանքի, գերքրտնարտադրութան, հաճախամիզութան, հաճախասրտության, վերջույթների և մեջքի շրջանի ցավերի, սրտի շրջանում ցավի, բարձր զարկերակային ճնշման, տրամադրության հաճախակի փոփոխությունների վերաբերյալ),
- վաղաժամ դաշտանադադար:
Հեռախոս՝ (060) 651215
Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի ղեկավար`