Պրոֆեսոր Ի.Վորոտնիկովի հերթական այցը «Մալաթիա» բկ

Պրոֆեսոր Ի.Վորոտնիկովի հերթական այցը «Մալաթիա» բկ

20131108_094926«Մալաթիա» բժշկական կենտրոնի հրավերով արդեն երկրորդ անգամ ՀՀ է ժամանում` ՌԴ Ն.Ն. Բլոխինովի անվան օնկոլոգիական գիտահետազոտական կենտրոնի մասնագետ, կրծքաբանության ուռուցքների բաժնի ղեկավար` բգթ, պրոֆեսոր Իգոր Կոնստանտինի Վորոտնիկովը: 

Իր խոսքում պրոֆեսորը նշեց, որ ամեն անգամ մեծ ոգևորությամբ է այցելում «Մալաթիա»  ԲԿ՝  այդ ընթացքում ոչ միայն կատարելով վիրահատություններ, այլև ևս մեկ անգամ հանդիպելով իր կոլեգաներին, մասնավորապես` «Մալաթիա» ԲԿ Մանկաբարձական և գինեկոլոգիական կլինիկայի ղեկավար, Վիրաբուժական գինեկոլոգիայի և մամոլոգիայի բաժնի վարիչ` Արման Սերգեյի Նազինյանին: Վերջինս պրոֆեսորի ղեկավարությամբ 2005 թ.-ին վերապատրաստում է անցել ՌԴ Ն.Ն. Բլոխինովի անվան օնկոլոգիական գիտահետազոտական կենտրոնում:

Նա նաև հավելեց, որ տեղի բժիշկներն իրենց  պատրաստվածությամբ չեն զիջում տարածաշրջանի բժիշկներին, իսկ հիվանդանոցի բազային և տեխնիկական բարելավումն էլ ավելի է նպաստում պրոֆեսիոնալ և որակյալ բուժօգնություն տրամադրելուն:

Պրոֆեսորը հաստատեց, որ նման այցերը շարունակական բնույթ են կրելու և մոտ ապագայում արդեն նախատեսվում են սիստեմատիկ այցելություններ՝ հիվանդների հավաքագրումով:

20131108_110146 20131108_110245 20131108_110634 20131108_105900 20131108_105921 20131108_110149