Բիոքիմիական անալիզատոր “Vitros”

Բիոքիմիական անալիզատոր “Vitros”

Հանրահայտ «Ջոնսոն-Ջոնսոն» ֆիրմայի այս անալիզատորն իրականացնում է արյան, մեզի, ողնուղեղային հեղուկի բիոքիմիական բոլոր տեսակի հետազոտություններ, էլեկտրոլիտային բալանս, դեղորայքային մոնիտորինգ: Հայաստանում գործող եզակի անալիզատորներից մեկն է, որի հետ աշխատելիս բացառվում է մարդկային սխալի գործոնը։ Շնորհիվ չոր քարթրիջների (սլայդներից բաղկացած), իմունոմետրի, քրոմատոգրաֆիկ չափման եղանակի՝ անալիզատորն աշխատում է արագ և շատ կարճ ժամանակամիջոցում (ամենաերկար հետազոտության  ընթացքը 8 րոպե է), համատեղելի է համակարգչի հետ: Չկա հեղուկ միջավայր և բացառվում է ռեակտիվների նախապատրաստման որևէ միջամտություն: Vitros բիոքիմիական անալիզատորն ապահովում է առավելագույն կոմֆորտ, արագություն և անալիզների արդյունքների ճշգրտություն: