Վիտամին D

Վիտամին D

8760

Արյան մեջ վիտամին D-ի  անալիզը կատարելիս հիմնականում որոշում են 25 (OH) D, որը համեմատաբար ավելի ստաբիլ է և նրա քանակությունը արյան մեջ նշանակալի քանակությամբ է:

Երկար ժամանակ վիտամին D-ն   համարվում էր պատասխանատու միայն ոսկրերում Ca –ի պահպանման համար: Բայց պարզվում է, որ այս վիտամինի ֆունկցիաները շատ ավելի շատ են, իսկ դիֆիցիտը՝ վախեցնող: <<Վիտամին D –ն մասնակցում է ամեն ինչին >> Դոկտոր Գրեկով :

Վիտամին D-ն համարվում է ճարպալուծ վիտամին, որն էլ կատարում է բազմաթիվ ֆունկցիաներ՝

  1. Խթանում է Ca –ի ներծծումը առաջնային մեզից արյան մեջ:
  2. Կան կարծիքներ, որ վիտամին D-ն ընդունակ է իջեցնելու խոլեստերինի կոնցենտրացիան արյան մեջ:
  3. Վիտամին D-ն իջեցնում է ստամոքսի, ուղիղ աղու քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Կանանց մոտ իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի, իսկ տղամարդկանց մոտ շականագեղձի քաղցկեղի հավանականությունը:
  4. Ապացուցված է վիտամին D ազդեցությունը աուտոիմուն հիվանդությունների ժամանակ (օրինակ շաքարային դիաբետի I տիպի, Ռևմատոիդ արտրիտի ժամանակ ):
  5. Կան տվյալներ, որ վիտամին D-ի կոնցենտրացիայի բարձրացումը բերում է իմունիտետի բարձրացման :
  6. Վիտամին D ի դիֆիցիտի ժամանակ բարձրանում է հարվահանաձև գեղձի քաղցկեղի հավանականությունը :

Վիտամին D-ն  միակ վիտամինն է, որը գործում է,և որպես վիտամին, և որպես հորմոն :

Ամերիկայի Բակի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են վիտամին D ի նոր հատկություն, որ այն փոխկապակցված է երկարակեցությունն ապահովող հայտնի գենի հետ, այն երկարացնում է կյանքի միջին տևողությունը 33%-ով  :

Սոլթ Լեյք Սիթիի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վիտամին D 15 ng/ml ից ցածր մակարդակ ունեցող հիվանդների 9 % մոտ սիրտ անոթային հիվանդության ռիսկը մեծանում է 35 % ով:

Դանիայում 96000 բնակիչների  շրջանում կատարված հետազոտություններ արդյունքում պարզվել է, որ արևային լույսի պակասը հանգեցնում է քաղցկեղի: Հետազոտությունը տևել է 40 տարի :

Հարվորդի համալսարանի տվյալներով 1 մլդ մարդ ունի վիտամին D-ի պակաս :

Կան տվյալններ, որ վիտամին D կանոնավոր ընդունումը 90% ով իջեցնում է շաքարային դիաբետով պայմանավորված հիվանդությունները:

Վիտամին D ի դիֆիցիտը թուլացնում է ատամների էմալը. որն էլ առաջացնում է կարիես:

Կան նաև հետազոտություւներ, ըստ որի վիտամին D ի պակասը կարող է պատճառ լինել երկարատև քրոնիկ ցավերի, որոնք կապված են ռևմատիզմի կամ նևրոլոգիական խանգարումների հետ : Իսկ քրոնիկական ցավը մեծ տարածվածություն ունի՝ 5 բնակչից մեկը տառապում է դրանով : 2012 թ լեհ գիտնականների հետազոտություններից պարզ է դարձել, որ բնակչության զգալի քանակ ուներ վիտամին D ի շատ ցածր մակարդակ: Հաշվի առնելով այդ 2013 թ ին կենտրոնական Եվրոպայի երկրների համար որոշում ընդունվեց վիտամի D ի  պրեպարատի ընդունման մասին , և մեկ տարի անց նշանակալի էին արդյունքները , աճել էր նորմալ վիտամին D ունեցողների թիվը:

Վիտամին D – ի հետազոտություն

Աստղիկ  բ/կ լաբորատորիայում կատարվել է վիտամին D –ի 2200 հետազոտություն :

Անալիզը կատարվում է ROCH ֆիրմայի Cobas e 411  իմունոլոգիական անալիզատորով, մեթոդը՝ էլեկտրոքիմօլումինիսցենտային է:

Ըստ մեթոդի Vit D-ի նորման 30-75 նգ/մլ է: մեր կատարած հետազոտությւննեում չենք ունեցել ոչ մի հիպեր Vit D ի ցուցանիշ :

Ամենաբարձր ցուցանիշը եղել է 61,6 նգ /մլ որն էլ օտարերկրացու անալիզ էր: Հետազոտություններից պարզ էր դարձել, որ

 

Հետազոտվողներ

 

Կին

 

Տղամարդ

 

<3 նգ/մլ

Նորմայից 10X ցածր

4%

<10 նգ/մլ

Արտահայտված դիֆիցիտ

28% 25.6% 14.2%
10-20 նգ/մլ

դիֆիցիտ

42% 44% 45.5%
20-30նգ/մլ անբավարարություն 19% 17.2% 25%
N 7% 6.6% 15.5%

Հետազոտվողների ամբողջ խմբում կանանց թիվը 4 անգամ գերազանցում է տղամարդկանց թվին:

Նորմայից 10անգամ ցածր ցուցանիշ ունեցողները 78 հոգի են, որոնցից միայն 10 –ն են տղամարդ, մնացածը կանայք են 68 հոգի, այսինքն կանանց մոտ <3 –ից ցուցանիշը մոտ 7 անգամ գերազանցում է տղամարդկանց  :

<10 նգ/մլ կանայք 2 անգամ շատ են :

10-20նգ/մլ ցուցանիշ ունեցող կանանց և տղամարդկանց քանակը հավասարվում են:

20-30նգ/մլ  տղամարդկանց թիվը գերազանցում է կանաց :

Նորմալ ցուցանիշ ունեցողների խմբում տղամարդիկ 2.5 անգամ գերազանցում են կանանց:

Հետազոտվողների խմբում կան նաև երեխաներ, որոնց անալիզների արդյունքները նորմայում են : Երեխաների մոտ Vit D ի նորման 10-44 նգ/մլ :

Ունենք նաև տվյալներ ըստ տարիքային խմբերի ՝

20-40 տարեկան      33.2%

40-65 տարեկան        46.5%

>65 տարեկան           12.4%

Ուշադրության են արժանի տվյալները, որ ստացել ենք 65 տարեկանից բարձր կանանց մոտ:

Այդ խմբի միայն 1.1 % – ի մոտ է Vit D –ն նորմայում :Իսկ նորմայում ամենաբարձր ցուցանիշը տղամարդկանց մոտ է 40-60 տարեկանում ՝ 9 % :

Ունենք նաև տվյալներ ըստ նեղ մասնագետների նշանակումների: Նյարդաբաններն ու Էնդոկրինոլոգները ամենաշատն են հետաքրքրված Vit D –ի արդյունքներով: Մեր  հետազոտվողների 37.6 % նյարդաբանների հիվանդներն են, իսկ 31.5 % էնդդոկրինոլոգներին են: Գինեկոլոգները, սրտաբանները, թերապևտները ևս ունեն հիվանդների մեծ քանակ : Հետազոտվողների խմբում քիչ չեն նաև ինքնակամ դիմողները, որոնք կազմում են մեր հետազոտվողների 13.5 % :

Հետաքրքիր արդյունքներ ենք ստացել նաև նյարդաբանական ստացիոնար բաժնում բուժվող հիվանդների մոտ: Հետազոտվողներից և ոչ մեկը չունեն Vit D նորմալ ցուցանիշ, իսկ նորմայից 10 անգամ ցածր ցուցանիշ ունեցողները 29% են :

«Աստղիկ» ԲԿ լաբորատորիայի ղեկավար`

Մարինե Ջոնիկի Մանուկյան