Հետազոտություն. վիտամին B12

Հետազոտություն. վիտամին B12

Վիտամին B12-ը համարվում է B խմբի վիտամիններից ամենայուրահատուկը: Չնայած այն բանին, որ վիտամին B12-ի ամբողջական քիմիական կառուցվածքը հայտնի չէր մինչև 1960 թ., վիտամին B12 ի վերաբերյալ հետազոտությունները 2 անգամ արժանացել են Նոբելյան մրցանակի: Առաջին մրցանակը 1934 թ.-ին՝ այն հայտնագործության համար,  որ որոշ մթերքներ, որոնք հարուստ են վիտամին B12-ով, կարող են օգտագործվել չարորակ անեմիաների բուժման ժամանակ:

Երկրորդ Նոբելյան մրցանակը 30 տարի անց էր, ստացել են քիմիական կառուցվածքի ճիշտ նկարագրման համար:

Վիտամին B12-ը ոչ սովորական է նաև իր  «ծագումով»: Ի տարբերություն մնացածի՝ որոնք սինթեզվում են բույսերով կամ կենդանիներով,  վիտամին B12-ի սինթեզի հիմնական աղբյուր են հանդիսանւմ բակտերիաները:

Վիտամին B12 –ը ցիանկոբալամինը ջրալուծ վիտամին է և պահեստավորվում է լյարդում. ի տարբերություն ջրալույծ վիտամինների,  որոնք լուծվում են ջրում և ավելցուկային մասը դուրս է գալիս օրգանիզմից մեզով,  վիտամին B12 –ը հատկություն ունի պահեստավորվելու լյարդում:

Այս վիտամինն ունի շատ կարևոր ֆունկցիա՝ անհրաժեշտ է էրիթրոցիտների նորմալ գործունեության համար: Էրիթրոցիտները, որոնք թթվածին են փոխանցում օրգանիզմի բոլոր բջիջներին, վիտամին B12-ի դեֆիցիտի ժամանակ չեն հասցնում լիովին զարգանալ և մնում են մեգալոբլաստի էտապում: Դրանց բաժանման քանակը խիստ նվազում է և կրճատվում է նաև կյանքի տևողությունը: Վիտամին B12-ը կարգավորում է հենց այս պրոցեսը: Վիտամին B12-ի դեֆիցիտն առաջացնում է մեգալոբլաստային անեմիա հիվանդությունը:

Վիտամին B12-ի մյուս կարևոր ֆունկցիան այն է, որ նա մասնակցում է նյարդաթելերի միելինային թաղանթների կազմավորմանը և ապահովում է նյարդային իմպուլսի ճիշտ տեղափոխմանը:

Վիտամին B12- դեֆիցիտի ժամանակ մարդը կորցնում է վերջույթների զգացողությունը, չի զգում ոտքերը, որն էլ դժվարացնում է տեղաշարժը:  Մարդը կարող է բռնել տաք առարկան և չզգալ դրա տաքությունը և միայն ձեռքը կարմրելուց հետո նոր հասկանալ, որ առարկան տաք էր:

Վիտամին B12- ի դեֆիցիտը կարող է պատճառ դառնալ նևրոլոգիական շատ պաթոլոգիաների:

Մյուս կարևոր ֆունկցիան՝ մասնակցնում է Ռնթ-ի և Դնթ-ի սինթեզին:

Վիտամին B12-ի մետաբոլիզմն ընթանում է շատ դանդաղ, և դրա դեֆիցիտն օրգանիզմում առաջանում է 4-5 տարիների ընթացքում: Վիտամին B12-ի օրական պահանջը կազմում է 2-4 մկգ, իսկ հղիների և կերակրող մայրերի օրական պահանջը 2-4 անգամ մեծանում է:

Վիտամին B12-ի դեֆիցիտի պատճառներն են.

– ընդունած սննդում վիտամին B12-ի քիչ քանակությունը,

-աղիներից դրա ներծծման պրոցեսի խանգարումը,

– մարդու օրգանիզմում այլ օրգանիզմների, օրինակ՝ մակաբույծների առկայությունը,  որոնք ավելի արագ են յուրացնում վիտամին B12-ը:

Կան ախտանշաններ, որոնք խոսում են օրգանիզմում վիտամին B12-ի դեֆիցիտի մասին՝

  1. գունատություն, թույլ դեղնավուն մաշկ
  2. թուլություն
  3. քրոնիկ հոգնածություն
  4. քայլվածքի փոփոխություն
  5. դժվարացած շնչառություն, հիշողության վատացում
  6. դեպրեսիա
  7. վերջույթների զգացողության վատացում:

 

Երկար տարիներ այն կարծիքը կար, որ վիտամին B12-ի դեֆիցիտի արտահայտման ձևն անեմիաներն են, բայց իրականում նևրոլոգիական շատ խախտումներ պայմանավորված են վիտամին B12-ի դեֆիցիտով: Նևրոլոգիական խանգարումների վերականգնման համար պահանջվում է երկար ժամանակ շաբաթներ, ամիսներ:

Տարիքի հետ զուգահեռ մարդու օրգանիզմում վատանում է աղիներից վիտամին B12-ի ներծծման պրոցեսը, դա է նաև պատճառը, որ մեծահասակների մոտ վիտամին B12-ի դեֆիցիտն ավելի հաճախ է հանդիպում: Ըստ վերջին տարիների մեծածավալ հետազոտությունների արդյունքների՝ ԱՄՆ-ի տարեց բնակչության 20% ի մոտ առկա է ներծծման անկումով պայմանավորված տարբեր աստիճանի կոբալամինի պակաս:

Վիտամին B12-ի դեֆիցիտը կարող է ինֆարկտի և ինսուլտի պատճառ լինել: Վիտամին B12-ի ցածր կոնցենտրացիայի ժամանակ բարձրանում է հոմոցիստեինի պարունակությունը, որն էլ իր հերթին բերում է անոթի պատի վնասման, սա էլ կարող է պատճառ հանդիսանալ աթերոսկլերոզի առաջացման:

Վիտամին B12-ի դեֆիցիտը բացահայտելու համար անհրաժեշտ է կատարել նաև հոմոցիստեինի հետազոտություն:

Աստղիկ Բկ լաբորատորիայում վիտամին B12-ի հետազոտությունները կատարվում են Roshe Cobas e 411 անալիզատորով՝ մեթոդը իմունոքեմոլյումինիսցենտային է, որն այժմ համարվում է անենահուսալի մեթոդներից մեկը:

Roshe Diagnostics Եվրոպական ավտոմատացված համակարգը թույլ է տալիս հետազոտությունը կատարել կենսանյութի շատ փոքր ծավալում՝ 15 մկլ շիճուկում և պատասխանը ստանալ կարճ ժամանակահատվածում՝ 27 րոպեի ընթացքում:

Աստղիկ բկ-ի լաբորատորիայում կատարված վիտամին B12-ի 1500 հետազոտության ամփոփիչ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ կենտրոն դիմած հետազոտվողներից միայն 60% -ի մոտ է վիտամին B12-ի ցուցանիշը նորմայի սահմաններում (նորմա 190-663pg/ml):

Շուրջ 6 % ի մոտ վիտամին B12-ի  ցուցանիշը փոքր է 50 pg/ml ից:

16% -ն ունի վիտամին B12-ի դեֆիցիտ:

Հետազոտության արդյունքներում պարզ դարձավ, որ հետազոտվողների 4 %  ունի հիպերվիտամինոզ, որից 2 % – մոտ ստացված արդյունքը մեծ է 2000pg/mlից:

Հետազոտությունը դիտարկել ենք նաև ըստ տարիքային խմբերի՝ մինչև 50 տարեկան և  50 տարեկանից բարձր:

Մինչև 50 տարեկան հետազոտվողների 75.8% ունի վիտամին B12-ի նորմալ ցուցանիշ, իսկ 50 տարեկան բարձր տարիք ունեցողների մոտ այդ թիվը 59% է : 50 ից բարձր տարիք ունեցող մարդկանց մոտ < 50pg/ml ցուցանիշը կրկնակի անգամ բարձր է քան   մինչև 50 տարեկան մարդկանց մոտ:

Տարբերվում է նաև հիպերվիտամինոզ ունեցող մարդկանց թիվը՝ մինչև 50 տարեկան -0.8%, 50 ից բարձր 4.5%:

Հետաքրքի տվյալներ ստացվեցին նյարդաբանական բաժնում   ստացիոնար բուժում ստացող հիվանդների տվյալները քննարկելիս՝ հիվանդների միայն 32 % ունեն վիտամին B12-ի նորմալ ցուցանիշ , 15 % -ի մոտ վիտամին B12-ի ցուցանիշը խիստ ցածր է <50pg/ml:

2000 pg/ml-ից բարձր  ցուցանիշ ունեցող հիվանդնեի թիվը 12 % է:

Երբ համեմատում ենք հոմոցիստեինի տվյալները և վիտամին B12-ի արդյունքները, ապա պարզ երևում է , որ վիտամին B12-ի ցածր ցուցանիշների դեպքում ստանում ենք հոմոցիստեինի բարձր արդյունքներ, նորմալ վիտամին B12-ի դեպքում հոմոցիստեինի ցուցանիշը լինում է նորմալ:

Վիտամին B12ը բարելավում է նյարդային բջիջների աշխատանքը, ավելացնում է կենսական էներգիան, ազատում է դեպրեսիայից, նվազեցնում է սրտի կաթվածի վտանգը:

Ցանկալի է, որ յուրաքանչյուրն իմանա իր օրգանիզմում վիտամին B12ի քանակը և այն պահի նորմայի սահմաններում: