Իսրայելցի հայտնի պրոֆեսորը կգլխավորի «Աստղիկ» ԲԿ վերարտադրողական բժշկության բաժանմունքը

Իսրայելցի հայտնի պրոֆեսորը կգլխավորի «Աստղիկ» ԲԿ վերարտադրողական բժշկության բաժանմունքը

1349

Երեխայի ծնունդը ամենամեծ հրաշքն է կյանքում ու բերկրանքը, որ կարող է մարդն ապրել:

Թեպետ բժշկությունն օր օրի զարգանում է, այնուամենայնիվ շարունակում են զարգացում ապրել նաեւ տարատեսակ հիվանդություններն ու առողջական խնդիրները՝ կարծես մարտահրավեր նետելով հենց նույն բժշկությանը՝ մղելով նորանոր գյուտեր եւ հրաշքներ ստեղծելու:

Այսպես, այսօր արդեն մարդկային հզոր մտքի շնորհիվ հնարավոր է դարձել երեխայի բեղմնավորումն արտամարմնային պայմաններում, որի շնորհիվ շատ ու շատ երիտասարդ զույգեր հնարավորություն են ստանում երեխա ունենալ եւ վայելել ծնող լինելու երջանկությունը:

Ամբողջ աշխարհում բժշկության այս ճյուղը մեծ զարգացում է ապրում, լավագույնների շարքում են Իսրայելական կլինիկաները, ուր դիմում են զույգեր աշխարհի տարբեր ծայրերից՝ երեխա ունենալու ակնկալիքով…

Այսօր այդ բարձրակարգ մոտեցումն արդեն հասանելի է նաեւ մեր երկրի բնակիչների համար, եւ ոչ թե Իսրայելում, այլ հենց Հայաստանում:

Իսրայելի առաջատար կլինիկաներից մեկի՝ Շեբայի պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոն այսուհետ գլխավորելու է Աստղիկ բժշկական կենտրոնի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքը:

Իսրայելի բժշկությունը, որակն ու մոտեցումները՝ Հայաստանում՝ հայ հասարակությանը հասանելի պայմաններով:

Ռաուլ Օրվիետոյի առաջին այցը Հայաստան տեղի կունենա մարտի 22-ին: 3 օր շարունակ՝ մարտի 22-ին, 23-ին եւ 24-ին Իսրայելի առաջատար պրոֆեսորը կոնսուլտացիաներ կիրականացնի Աստղիկ բժշկական կենտրոնում:

Օրվիետոյի հետ միասին Հայաստան կժամանեն նաեւ էմբրիոլոգներ Իսրայելից, ովքեր վարելու են արհեստական բեղմնավորման ամբողջ գործընթացը:

Աստղիկ բժշկական կենտրոնի վերարտադրողական բժշկության բաժանմունքը համալրված է վերջին սերնդի նորագույն սարքավորումներով, քանի որ հայ-իսրայելական կլինիկան ոչ միայն մասնագիտական կազմով, այլեւ տեխնիկական հագեցվածությամբ պիտի արժանի լինի իր պատվավոր անվանը: