«Բաց դռների օրեր» Վայոց Ձորի մարզում

«Բաց դռների օրեր» Վայոց Ձորի մարզում

Նոյեմբերի 11-13-ին  Վայոց Ձորի մարզում «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնը կազմակերպեց «Բաց դռների օրեր» մարզի բնակչության համար։ Այս անգամ ակցիան նշանավորվեց Մարզպետարանի և «Մալաթիա» բկ-ի միջև փոխըմբռնման հուշագրի կնքումով։ Երեք օր շարունակ «Մալաթիա» բկ-ի մասնագետներն անվճար խորհրդատվություն և ախտորոշում իրականացրեցին մարզի 3 քաղաքում՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ՝ ընդհանուր առմամբ սպասարկելով ավելի քան 300 բնակչի։

06

Քաղաքների բուժմիավորումներում իրականացվեցին նաև «Բժշկության արդի խնդիրներ» թեմայով կլոր-սեղան քննարկումներ, որի նպատակն էր ոլորտում առկա նորությունների և խնդիրների ներկայացումն ու քննարկումները տեղի բժիշկների հետ։  Սա նաև մարզի և ԲԿ-ի բժիշկների մասնագիտական շփումների ընդլայնման, փորձի փոխանակման մեծ հնարավորություն էր։ Հուշագրի կնքումը փոխհամագործակցության առաջին քայլն էր միայն. առաջիկայում նախատեսվում է շարունակել անվճար բուժօգնության տրամադրումը տեղում՝ արդեն անվճար վիրահատությունների իրականացման առումով, որը տեղի բժիշկների հետ մասնագիտական փորձը կիսելու ևս մեկ հնարավորություն է։ Մալաթիա ԲԿ-ն նաև սիրով հրավիրել է մարզի բժիկներին Երևան՝ Մալաթիա ԲԿ-ում բարդ վիրահատությունների ներկա գտնվելու, կլինիկական դեպքերի քննարկման բկ-ի մասնագետների և պրոֆեսորների հետ։

21

Այս շարունակական համագործակցության արդյունքում բկ-ի տնօրինությունը վստահ է՝ հնարավոր կլինի նպաստել նաև մարզերի բկ-ներում բժշկական այն ուղղությունների զարգացմանը, որոնց գծով ծառայություններ այսօր դեռ այդ բկ-ներում չեն իրականացվում։  Մասնավորապես այս ծառայությունների մասով էլ մարզերում ԲԿ-ի մասնագետներին իրականացրեցին անվճար խորհրդատվություն և ախտորոշում, իսկ գործընկեր Stada և Walmark դեղագործական ընկերություններն էլ տեղում բժիշկների նշանակած դեղերն անվճար տարամադրեցին բնակիչներին։

Եղեգնաձորի ԲՄ-ում

1 2 3 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24

Վայքի ԲՄ-ում

2 3 5 6 7 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 1 4

Ջերմուկի ԱԿ-ում

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18