Կանանց առողջություն. սեմինար Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզի բժիշկների համար

Կանանց առողջություն. սեմինար Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզի բժիշկների համար

7

«Աստղիկ» ԲԿ-ն սույն թվականի հոկտեմբերի 22-23-ին  կազմակերպեց «Կանանց առողջություն» թեմայով սեմինար ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզի գինեկոլոգների և ընտանեկան բժիշկների համար։  Սեմինարին ներկա էր շուրջ 100 բժիշկ վերոնշյալ մարզերից։  Սա տարբեր մարզերում աշխատող բժիշկների  համար ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ ոլորտում առկա խնդիրների քննարկման մի նոր հնարավորություն էր։

Սեմինարը ողջույնի խոսքով բացեց «Աստղիկ» ԲԿի Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի ղեկավար, բգթ Իննա Պերսոյանը, ով կարևորելով նման սեմինարիների դերը բժիշկների համար փորձի փոխանակման, բժշկական պրակտիկայում բարդ դեպքերի քննարկման, մասնագիտական աճի առումով՝ կարևորեց բուժհաստատությունների կողմից նման միջոցառումների կազմակերպման նախաձեռումը, ինչպես նաև՝ այս առումով ՀՀ ԱՆ-ի հետ ակտիվ համագործակցությունը, որպեսզի այն բարդությունները, որոնք հանդիպում են բժշկական պրակտիկայում, հասցվեն նվազագույնի։ Հենց այս խնդիրը կարևորելով՝  «Աստղիկ» ԲԿ-ի տնօրինությունն այս  հանդիպումները դարձնելու է  շարունակական՝ հատկապես այն առումով, որ կենտրոնը համագործակցում է ՌԴ-ի, Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար կլինիկաների հետ, պարբերաբար կազմակերպում է փոխադարձ այցեր և վերապատրաստումներ իր մասնագետների համար, և այս փորձը անհրաժեշտ է կիսվել նաև ՀՀ մարզերում աշխատող մասնագետների հետ։

5

Սեմինարը վարում էր «Աստղիկ» ԲԿ-ի Կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ, բգթ՝ Ինա Գեորգիի Պերսոյանը։

Սեմինարի առաջին օրը բժիշկներն անդրադարձան հիմնականում Վահանաձև գեղձի, գինեկոլոգիական և կրծքագեղձի հիվանդություններին և դրանց ախտորոշման  ու բուժման արդի մեթոդներին, մասնավորապես զեկույցներով հանդես եկան կենտրոնի Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի ղեկավար, բգթ Իննա Պերսոյանը, ով անդրադարձավ փոխարինող հորմոնալ թերապիայի թեմային՝ որպես կանանց առողջության կանխարգելիչ բժշկության կարևոր մաս:

16

 «Աստղիկ»  բկի էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար, բգթ, դոցենտ Արմեն Վարժապետյանը ներկայացրեց վահանաձև Գեղձի հիվանդությունների բուժման նորագույն մոտեցումները։

Թեման շարունակեց  կենտրոնի ՈՒՁՀ ծառայության ղեկավար, բգթ, դոցենտ Ռուզաննա Խոնդկարյանը՝ խոսելով վահանաձև գեղձի, կրծքագեղձի և լյարդի էլաստոգրաֆիայի մասին։

14Զեկույցների շարքը շարունակեց «Աստղիկ» ԲԿ-ի Ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բգթ Արմեն Ավոյանը՝ խոսելով Կանանց ստորին միզուղիների ախտանիշների մասին։

Կանանց ստորին միզուղիների ախտանիշների մասին խոսեց  «Աստղիկ» ԲԿի Ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բգթ Արմեն Ավոյանը։

Կրծքագեղձի քաղցկեղի  վիրաբուժական բուժման, ինչպես նաև քիմիաթերապիայի մասին խոսեց բժշիկ Գևորգ Ասիլբեկյանը, ում խոսքը շարունակեց կենտրոնի Մամոգրաֆիկ ծառայության ղեկավար Նունե Մաշուրյանը՝ անդրադառնով կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման նորագույն մեթոդներին:

24

Սեմինարի երկրորդ օրը սկսվեց  «Օստեոարթրոզ. բուժման եղանակներ»  զեկույցով, որը ներկայացրեց  «Աստղիկ» ԲԿի օրթոպեդ, վնասվածքաբան, բգթ Ռուբեն Գալստյանը։

Հղիների մոտ ռինիտների խնդրից խոսեց բգթ, ԵՊԲՀ ՔԿԱ ամբիոնի դոցենտ, կենտրոնի  ՔԿԱ բաժանմունքի բժշկուհի Հայաստան Մեսրոպյանը:

Կենտրոնի սրտաբան, առիթմոլոգ Մարիամ Սապոնջյաննը անդրադարձավ հղիների մոտ սրտի ռիթմի խանգարումներին և կանանց մոտ սրտային հիվանդության մասին թեմաներին։

Խորանիստ երակների թրոմբոզների մասին խոսեց բգթ, դոցենտ Արթուր Սարկիսյանը:

29

Կենտրոնի Ընդհանուր վիրաբուժության ղեկավար, բգթ, դոցենտ Արայիկ Ոսկանյանն անդրադարձավ սուր պանկրեատիտի բուժման նորագույն մոտեցումներին:

Սեմինարի երկու օրերի բոլոր թեմաները մեծ հետաքրքրություն առաջացրեցին մասնակիցների մոտ, ովքեր յուրաքանչյուր թեմայի ներկայացումից հետո անցնում էին ակտիվ և բավականին հետաքրքիր քննարկման։

Սեմինարի երկու օրն էլ խիստ հագեցած էր, հետաքրքիր, մի քիչ նույնիսկ ծանրաբեռնված, սակայն բոլոր մասնակիցները շատ գոհ էին և շնորհակալ թե սեմինարի թեմաների ընտրության համար, և թե կազմակերպվածության։

Սեմինարի բոլոր մասնակիցները կստանան վկայականներ և 11 ՇՄԶ տեսական կրեդիտ:։

Մասնակիցները Ջերմուկից  հեռացան՝ հույս հայտնելով, որ «Աստղիկ» ԲԿ-ի կողմից կազմակերպված նման սեմինարները շարունակական բնույթ կկրեն։

1

2

3

4

6

8

10

12

13

15

17

18

19

20

22

23

25

26

27

28