Ինչպե՞ս է անցկացվում վակուումային ստերեոտակտիկ բիոպսիան

Ինչպե՞ս է անցկացվում վակուումային ստերեոտակտիկ բիոպսիան

Ինչպես պարզաբանում է «Աստղիկ» ԲԿ-ի մամոգրաֆիայի ծառայության ղեկավար Նունե Մաշուրյանը՝ հիվանդը նստում է մամոգրաֆի մոտ, եւ մասնագետը, հետազոտելով նրա կրծքագեղձը, ընտրում է այն անհրաժեշտ տեղը, որտեղից պետք է հյուսվածքների նմուշներ վերցվեն:

Հաշվարկներ կատարելիս նրան համակարգիչն է օգնում: Ընտրվում է օգտագործվող ասեղի չափը: Սարքը կրծքի վրա գտնում է անհրաժեշտ տեղը եւ անհրաժեշտ խորությունը, որտեղից էլ վակուումի միջոցով նմուշը վերցվում է:

Նմուշը հյուսվածքաբանական հետազոտության ուղարկելուց առաջ եւս մեկ անգամ զննում են մամոգրաֆի միջոցով` համոզվելու համար, որ այնտեղ միկրոկալցիֆիկատներ կան։ Հյուսվածքաբանը, նմուշը հետազոտելով, արդեն եզրակացություն է տալիս դրա բնույթի մասին:

Կրծքագեղձի այն տեղում, որտեղից նմուշ է վերցվել, մասնագետը հատուկ կլիպ մարկեր է տեղադրում: Հիվանդը դա չի զգա, սակայն մամոգրաֆիայով հաջորդ հետազոտության ժամանակ այն մասնագետին թույլ կտա տեսնել, թե բիոպսիան որ հատվածից է կատարվել: Իսկ եթե պարզվի, որ հիվանդի մոտ չարորակ ուռուցք է, որը պետք է հեռացնել, կլիպ մարկերը վիրաբույժին կօգնի ճշգրիտ որոշել այն տեղը, որտեղ պետք է վիրահատությունը կատարվի:

Վակուումային ստերեոտակտիկ բիոպսիայից հետո հիվանդների մոտ սովորաբար ոչ մի խնդիր չի առաջանում եւ սպիներ չեն մնում:

Եվս մեկ առավելություն

«Աստղիկ» բկ-ի մասնագետները բիոպսիայի ժամանակ կիրառում են գերմանական Hartmann ընկերության Hydrosorb հիդրոգելային վիրակապը, որը կրկնապատկում է գործողության ստերիլությունն ու կանխարգելում է մաշկի բորբոքումները: