Ուրոլոգիայի կլինիկա
Ուրոլոգիայի բաժանմունք ապահովում է ուրոլոգիական օգնության ամբողջ ծավալը` կանխարգելիչ զննումներ և ախտորոշում, ժամանակակից վիրաբուժական բուժում։ Ախտորոշումն ու բուժումն իրականացվում են Եվրոպական (EAU) և Ամերիկյան (AUA) Ուրոլոգիական Ասոցիացիաների արձանագրություններին համապատասխան: Կլինիկան հագեցված է Կառլ Շտորց (Շվեյցարիա) ընկերության գերժամանակակից սարքավորումներով:
Հիմնական ուղղվածություններն են՝
Ընդհանուր ուրոլոգիա և օնկոուրոլոգիա (ուռցքաբանական ուրոլոգիա)
-Շագանակագեղձի բարորակ գերաճ (շագանակագեղձի ադենոմա)՝ շագանակագեղձի ՏՈՒՌ (TURP)
-Միզապարկի ուռուցքներ՝ միզապարկի ՏՈՒՌ (TURB), միզապարկի հեռացում
-Շագանակագեղձի քաղցկեղ՝ վիրաբուժական և կոնսերվատիվ բուժում
-Երիկամի ուռուցքներ
-Երիկամների և ստորին միզուղիների վերականգնողական վիրահատություններ
-Միզուկի պլաստիկ վիրահատություններ
-Միզուղիների ինֆեկցիա
- Էնդոուրոլոգիա
-Պերկուտան նեֆրոստոմիա
-Միզածորանների ստենտավորում
-Ուրետրոռենոսկոպիա, մինի-պերկուտաննեֆրոլիտոտոմիա (URS, Mini-PCNL):
- Կանացի ուրոլոգիա
-Անմիզապահություն՝ TOT և TVTժապավենների տեղադրում
-Հիպերակտիվ միզապարկ
-Միզուկի արտաքին բացվածքի պոլիպներ
-Միզասեռական խուղակներ
-Միզածորանի վնասվածք
-Ցիստիտների բուժում
- Անդրոլոգիա
-Տղամարդու անպտղություն
-Վարիկոցելեի բուժում՝ սկլերոթերապիա
-Վաղաժամ սերմնաժայթքում
-Էրեկտիլ դիսֆունկցիա (իմպոտենցիա)
-Սուր և քրոնիկ պրոստատիտ
-Տարիքային հիպոգոնադիզմ
-ՈՒրետրիտ (սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ)
- Միզաքարային հիվանդության բուժում
Հեռահար, կոնտակտային, լազերային քարափշրում, քարերի հեռացում բաց եղանակով, լիտոկինետիկ թերապիա (կոնսերվատիվբուժում), Ուրետրոռենոսկոպիա,մինի-պերկուտաննեֆրոլիտոտոմիա, (URS,Mini- PCNL):
Ախտորոշումն ու բուժումն իրականացվում են Եվրոպական Ուրոլոգիայի Ասոցիացիայի արձանագրություններին համապատասխան՝ ապահովելով բարձր որակ:
Բաժանմունքի բժիշկները՝ բաժնի վարիչի գլխավորությամբ, Եվրոպական Ուրոլոգիական Ասոցացիայի ակտիվ անդամներ են, պարբերաբար մասկացում են տարեկան ժողովներին և վերապատրաստումներին Եվրոպայում, ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, ՌԴ-ում և այլն երկրներում՝ հետևյալ ուղղություններով.
1.Էնդոուրոլոգիայի և լապարոսկոպիայի կուրս
2.Կանացի ուրոլոգիա
- Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրահատությունների կուրս
4.Օնկոուրոլոգիայի կուրս
Հետևյալ երկրներում ՝
Սերտ համագործակցում է եվրոպական և ամերիկյան մի շարք կլինիկաների (Mayo Clinic, USA, Muenster University Clinic, Germany, AKH Clinic, Vienna, Austria …) հետ՝ մասնակցելով Եվրոպական Ուրոլոգիական Ասոցացիայի բոլոր տարեկան ժողովներին:
Կլինիկան հագեցված է Կառլ Շտորց (Շվեյցարիա) ընկերության գերժամանակակից սարքավորումներով՝
- Բիպոլյար ՏՈՒՌ-ի սարք STORZ ENDOKCOPE. համարվում է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ադենոմա) վիրաբուժական բուժման գերժամանակակից մեթոդ՝ ապահովելով բուժական բարձր արդյունավետություն:
- Հեռահար քարափշրման սարք՝ միակը տարածաշրջանում: Համարվում է վերջին սերնդի հեռահար քարափշրման սարք, ապահովելով ինչպես հեռահար քարափշրում, այնպես էլ կոնտակտային, լազերային քարափշրում և քարերի էնդոսկոպիկ հեռացում:
3.Նոր Հոլմիումային Լազեր CALCULASE II 20W STORZ MEDICAL նկար
Լազերի հիմնական ուղղվածություններն են՝
- Լիտոտրիպսիա, այդ թվում՝ mini-perc եղանակով
- Ուրետրոտոմիա (միզուկի նեղացումների լազերային հատում)
- Պոլիպների, միզապարկի ուռուցքների հեռացում
4.Մինի-պերկուտան նեֆրոլիտոտոմիայի սարք (mini-perc) STORZENDOKCOPE՝ ապահովում է
երիկամի քարերի հեռացում կամ լուծում՝ մինիմալ ինվազիվ եղանակով (առանց կտրվածքի):
5.Ֆիզիոթերապիայի սարք – ДУОЛИТ SD1 STORZ MEDICAL
Ողղվածություններն ուրոլոգիայում`
- Պեյրոնի հիվանդության բուժում – IPP
- Էրեկտիլ դիսֆունկցիայի բուժում – ED
- Քրոնիկ պրոստատիտի և քրոնիկ կոնքային ցավի համախտանիշի բուժում – CPPS
6. Դիագնոստիկա – ներվիրահատական ռենտգեն- ЕОП, սոնոգրաֆիա, տրանսռեկտալ սոնոգրաֆիա, ուրոֆլոումետրիա:
Ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար՝
բ.գ.թ. Արմեն Էդուարդի Ավոյան
Հեռ.՝ (060) 65-12-21