Ուլտրաձայնային հետազոտություններ

Ուլտրաձայնային հետազոտություններ

ՈՒլտրաձայնային հետազոտության ծառայությունն իրականացնում է տարբեր օրգան-համակարգերի  ուլտրաձայնային ախտորոշում, այդ թվում՝ գունավոր և էներգետիկ դոպլեր ռեժիմներում՝ Siemens Acuson S2000 էքսպերտ դասի ապարատով և  Siemens Acuson X 700 թվային սարքով։

Ուլտրաձայնի միջոցով ուսումնասիրում են հյուսվածքները և օրգանները: ՈՒլտրաձայնային պատկերը ստանում ենք օրգաններից և հյուսվածքներից ուլտրաձայնի արտացոլման և համակարգչային վերամշակման միջոցով` հյուսվածքի կտրվածքի տեսքով:

ՈՒլտրաձայնային հետազոտության ծառայությունն իրականացնում է հետևյալ օրգան-համակարգերի  ուլտրաձայնային ախտորոշում, այդ թվում՝ գունավոր և էներգետիկ դոպլեր ռեժիմներում.

    1. Որովայնի խոռոչի օրգաններ, հետորովայնամզային տարածություն.
  • Լյարդի վիճակի գնահատում (չափեր, եզրագծեր, կառուցվածքի համասեռություն, օջախային ախտահարումներ, անոթային պատկերի գնահատում)
  • Լեղապարկի վիճակի և լեղուղիների գնահատում (չափերը, լուսանցքի տրամագիծը, պատերի վիճակը, անցանելիությունը, լեղապարկի ֆունկցիոնալությունը)
  • Ենթաստամոքսային գեղձի վիճակի գնահատում, նորագոյացությունների հայտնաբերում
  • Փայծաղի վիճակի գնահատում (չափերը, եզրագծերը, էխոկառուցվածքի համասեռությունը և այլն)
  • Երիկամների վիճակի, կառուցվածքի գնահատում. հնարավորություն է տալիս հայտնաբերել տարբեր բորբոքային պրոցեսներ, քարերի, գոյացությունների առկայությունը, կրած սուր և քրոնիկ հիվանդություններից հետո առաջացած փոփոխությունները
    2. Փոքր կոնքի խոռոչ, սեռական օրգաններ.
  • Կանանց մոտ արգանդի և հավելումների վիճակի գնահատում, տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ նորագոյացությունների վաղաժամ հայտնաբերում:
  • Տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի, սերմնաբշտերի, ամորձիների (այդ թվում՝ ամորձիների դուպլեքս սկանավորում)  վիճակի գնահատում
  • Վահանաձև գեղձ
  • Կրծքագեղձեր
  • Թքագեղձեր
  • Փափուկ հյուսվածքներ
  • Հոդեր
  • Լիմֆատիկ հանգույցներ
  • Աչքեր (չափեր, ոսպնյակի տեղադրություն, վնասվածքների ժամանակ արյունազեղման հայտնաբերում)
  • Բիոպսիա՝ ուլտրաձայնային հսկողությամբ

ՈՒլտրաձայնային հետազոտության առավելությունները.

  • Մեթոդի անվտանգությունը, բարձր զգայունությունը
  • Տալիս է մանրամասն ինֆորմացիա օրգանների և հյուսվածքների վերաբերյալ
  • Չի խախտում մաշկային ծածկույթների ամբողջականությունը
  • Չեն կիրառվում կոնտրաստային նյութեր
  • Հասարակ, արագ և հասանելի մեթոդ է
  • Մատչելի է

Ինչպես նաև կատարվում են բոլոր օրգանների և գոյացությունների անոթավորման հետազոտություններ color dopler ծրագրի միջոցով և բուժական միջամտություններ` պունկցիոն բիոպսիա, ասպիրացիա, միջմաշկային դրենավորում, աբսցեսների դրենավորում: Սարքավորումը թույլ է տալիս պահել և մշակել հետազոտման արդյունքները` ձայնագրելով CD  և DVD սկավառակների վրա:

 

Diagnostica-new2

 

 

ՈՒՁՀ ծառայության ղեկավար՝
Ռուզաննա Հարությունի Խոնդկարյան, բգթ, դոցենտ

Հեռ.՝ 055 55-61-25 , 060 65-12-25

 

 

Vesperovna1

 

 

Նաիրա Վեսպերի Համբարձումյան
բժիշկ-ռադիոլոգ

Հեռ.՝ 060 65-12-44