«Գինեկոլոգիայի և մանկաբարձության ակտուալ հարցեր». սեմինար Ծաղկաձորում

«Գինեկոլոգիայի և մանկաբարձության ակտուալ հարցեր». սեմինար Ծաղկաձորում

«Նատալի ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» ԲԿ-ն սույն թվականի հունիսի 14-ին և 15-ին Ծաղկաձորի «Մուլթի ռեսթ հաուս»  հյուրանոցում կազմակերպեց «Գինեկոլոգիայի և մանկաբարձության ակտուալ հարցեր» թեմայով սեմինար ՀՀ մարզերի և Երևանի գինեկոլոգների և ընտանեկան բժիշկների համար։  Սեմինարին ներկա էր ավելի քան 120 բժիշկ Երևանից և մարզերից։  Սա տարբեր մարզերում աշխատող բժիշկների  համար ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ ոլորտում առկա խնդիրների քննարկման մի նոր հնարավորություն էր։

.27

Սեմինարը ողջույնի խոսքով բացեց «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Աշոտ Գարուշի Թորոսյանը, ով կարևորելով նման սեմինարիների դերը բժիշկների համար փորձի փոխանակման, բժշկական պրակտիկայում բարդ դեպքերի քննարկման, մասնագիտական աճի առումով՝ կարևորեց բուժհաստատությունների կողմից նման միջոցառումների կազմակերպման նախաձեռումը, ինչպես նաև՝ այս առումով ՀՀ ԱՆ-ի հետ ակտիվ համագործակցությունը, որպեսզի այն բարդությունները, որոնք հանդիպում են բժշկական պրակտիկայում, հասցվեն նվազագույնի։ Հենց այս խնդիրը կարևորելով՝  «Մալաթիա» ԲԿ-ի տնօրինությունն այս  հանդիպումները դարձնելու  շարունակական ոչ միայն մանկաբարձության ու գինեկոլոգիայի առումով, այլև մյուս ոլորտների։ Առաջիկայում «Մալաթիա» ԲԿ-ն զարգացման լուրջ միտումներ ունի, կայուն և հեռանկարային համագործակցություն է սկսել Եվրոպայի և ՌԴ-ի մի շարք առաջատար կլինիկաների հետ, և այս փորձն էլ ապագայում տեղի բժիշկներին ներկայացնելու և նրանց հետ քննարկելու առթներ կստեղծի։

Սեմինարը վարում էր «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» ԲԿ-ի Կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ, բգթ՝ Ինա Գեորգիի Պերսոյանը։

Սեմինարի առաջին օրը բժիշկներն անդրադարձան մանկաբարձության ոլորտում առկա խնդիրներին։ Առաջինը զեկույցով հանդես եկավ «Մալաթիա»  ԲԿ-ի բարձր ռիսկի հղիների բաժանմունքի վարիչ Ա. Պեպլոզյանը՝ անդրադառնալով «Արտերիալ հիպերտենզիան և հղիությունը» թեմային, որը հատկապես հետաքրքրեց ընտանեկան բժիշկներին։

.31

Թեման շարունակեց «Մալաթիա»  ԲԿ-ի վիրաբույժ, բգթ Արմեն Վարժապետյանը՝  ներկայացնելով թութքի հետ կապված խնդիրները հղիության ընթացքում և դրա բուժման ժամանակակից մոտեցումները։

.46

Կրծքով կերակրման մասին խոսեց  «Մալաթիա»  ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Բդոյանը։

ab

Զեկույցների շարքը շարունակեց «Մալաթիա» ԲԿ-ի օնկոլոգիայի և քիմիաթերապիայի ծառայության ղեկավար  Գայանե Ղազարյանը՝ «Կրծքագեղձի քաղցկեղ, հղիություն և լակտացիա» թեմայով։ Նա  նաև իր խոսքում անդրադարձավ  այս ոլորտում «Մալաթիա» ԲԿ-ի միջազգային համագործակցությանը, մասնավորապես՝  ՌԴ Ն.Ն. Բլոխինովի անվան օնկոլոգիական գիտահետազոտական կենտրոնի հետ համագործակցությանը և կենտրոնի բգթ, պրոֆեսոր Ի. Վորոտնիկովի պարբերական այցերին «Մալաթիա» ԲԿ և տեղում իրականացրած բարդ վիրահատություններին։

IMG_4436

Հղիների մոտ վարիկոզ հիվանդության մասին խոսեց «Մալաթիա» ԲԿ-ի Անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, բգթ Գալուստ Բարաղամյանը։

IMG_4506

Օրվա զեկույցներն ամփոփեց   «Մալաթիա» ԲԿ-ի սրտաբան, առիթմոլոգ Մարիամ Սապոնջյանը՝ անդրադառնալով սրտի ռիթմի խանգարումներին հղիների մոտ թեմային։

Սեմինարի երկրորդ օրը նվիրված էր դաշտանադադարի հետ կապված խնդիրների քննարկմանը։ «Դաշտանադադարային շրջան. կյանքի որակի փոփոխությունների տարիք, թե «հնարավորությունների պատուհան» թեմայով առաջինը հանդես եկավ «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» ԲԿ-ի Կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ, բգթ՝ Ինա Գեորգիի Պերսոյանը։

.4

Այնուհետև  «Օստեոարթրոզ. բուժման եղանակներ»  զեկույցով հանդես եկավ  «Մալաթիա» ԲԿ-ի օրթոպեդ, վնասվածքաբան, բգթ Ռուբեն Գալստյանը։

.75

Կանանց մոտ սրտային հիվանդության մասին զեկույց կարդաց  «Մալաթիա» ԲԿ-ի Սրտաբանական, առիթմոլոգիական ծառայության ղեկավար  Զառա Կարտոյանը։

.75-2

Օրվա թեման ամփոփեց «Մալաթիա» ԲԿ-ի Ուրոլոգիայի ծառայության ղեկավար, բգդ, պրոֆեսոր Ռուբեն Բորոյանը՝ խոսելով կանանց մոտ անմիզապահության մասին, ներկայացնելով եվրոպական և ԱՄՆ ասոցիացիաների նոր մոտեցումներն այս խնրին։

rb

Սեմինարի երկու օրերի բոլոր թեմաները մեծ հետաքրքրություն առաջացրեցին մասնակիցների մոտ, ովքեր յուրաքանչյուր թեմայի ներկայացումից հետո անցնում էին ակտիվ և բավականին հետաքրքիր քննարկման։

Սեմինարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև դեղագործական ընկերությունների մոտ, ովքեր  նույնպես ակտիվ մասնակցություն ունեցան՝ թեմային համապատասխան առանձին զեկույցներ ներկայացնելով մասնակիցներին, մասնավորապես անդրադառնալով վերոհիշյալ խնդիրների բուժման գործում իրենց ներկայացրած դեղամիջոցներին։

Սեմինարի երկու օրն էլ խիստ հագեցած էր, հետաքրքիր, մի քիչ նույնիսկ ծանրաբեռնված, սակայն բոլոր մասնակիցները շատ գոհ էին և շնորհակալ թե սեմինարի թեմաների ընտրության համար, և թե կազմակերպվածության։

Սեմինարն ամփոփվեց փակման արարողությամբ և սերտիֆիկատների հանձնումով, որոնք ստորագրված և կնքված էին ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանի կողմից։

Մասնակիցները Ծաղկաձորից  հեռացան՝ հույս հայտնելով, որ «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» ԲԿ-ի կողմից կազմակերպված նման սեմինարները շարունակական բնույթ կկրեն։

.1 .2_1 .11 .13 .4 .15 IMG_4073 89 88 .16 .17 .18 .19 .21 .24 .36 .38 .52 .53 .80 .85 IMG_4207 IMG_4257 IMG_4269 IMG_4334 IMG_4317 IMG_4454 IMG_4764 IMG_4773 IMG_4797 IMG_4817 IMG_4818 IMG_4819

NO COMMENTS

Թողնել պատասախան