Ինչպես ընտրել աչքերի համար անվնաս արեւային ակնոցներ

Ինչպես ընտրել աչքերի համար անվնաս արեւային ակնոցներ

Պաշտպանել պետք է ոչ միայն մաշկը, այլեւ աչքերը: Աչքերի համար արեւից օպտիմալ պաշտպանության միջոցը արեւային ակնոցներն են: Իսկ ինչպես կատարել ճիշտ ընտրություն: Այսօր դա ոչ այնքան գեղագիտության հարց է, որքան առաջին հերթին առողջության:

Նորաձեւության ցանկացած միտումներից շատ ավելի կարեւոր են արեւային օպտիկայի տեխնիկական առանձնահատկությունները, որը թույլ է տալիս պաշտպանել աչքերն արեւի վնասակար հետեւանքներից:

Աչքերի համար արտակարգ պայմաններում անորակ արեւային ակնոցները տեսողությանը կարող են անուղղելի վնաս հասցնել, ընդհուպ մինչեւ աչքի կենտրոնական ձեւախեղում եւ կատարակտ: Արեւի ճառագայթներն իրենցից  հատուկ վտանգ են ներկայացնում տարեցների համար, քանի որ տարիքի հետ նվազում է մելանին գունանյութի քանակը, որը պաշտպանում է աչքերը: Այնպես որ, թոշակառուների համար, ովքեր նորաձեւության մասին չեն էլ մտածում, արեւային ակնոցները կենսականորեն կարեւոր են:

Փաստարկներ հօգուտ արեւային ակնոցներ կրելուն

2Ակնաբույժներն ու ֆիզիկոսները նշանակալից փաստարկներ են բերում ու խորհուրդ տալիս աչքերն առանց պաշտպանության չթողնել:

Ուլտրամանուշակագույն ճառագայթները լուրջ եւ երբեմն անդառնալի վնաս կարող են հասցնել տեսողական օրգաններին` աչքերի վրա արեւի ակտիվ ազդեցությունից հինգ ժամ հետո: Ամենավտանգավոր հետեւանքներից են կատարակտի առաջացումը, աչքերի եղջերաթաղանթի այրումը, տեսողության մասնակի կորուստը:

Մարդկային աչքի համար ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը միշտ վտանգավոր է: Ուլտրամանուշակագույն ալիքների նույնիսկ փոքր չափաբաժինն աչքերին վնաս է բերում:

Հիշե՛ք, որքան մոտ եք հասարակածին, այնքան ավելի ինտենսիվ է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունն աչքերի վրա: Մեկ այլ կանոն. որքան բարձր լեռներում կամ ջրին մոտ եք գտնվում, այնքան ուլտրամանուշակագույն ճառագայթն իրեն ավելի ագրեսիվ է պահում:

Պարզվում է, որ նույնիսկ ամպամած եղանակը պատճառ չէ, որպեսզի հրաժարվեք արեւային ակնոցներ կրելուց:

Ինչպիսի ոսպնյակներ ընտրել

3Այսպիսով, արեւային ակնոցներ կրելու օգտակարությունն ակնհայտ է: Հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս ընտրել ոչ միայն գեղեցիկ աքսեսուար, այլեւ հուսալի պաշտպանություն:

Պարզվում է, որ ակնոցների մգացված ոսպնյակները միշտ չէ, որ վկայում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանության մասին: Արեւային ակնոցների մեծամասնությունը, որոնք պլաստիկ ոսպնյակներ ունեն, հայտնի բրենդների էժան նմանակումն են համարվում,  նույնիսկ առողջության համար վտանգավոր կեղծիք: Ավելին, որքան սեւ են այդ ակնոցները, այնքան դրանք ավելի վտանգավոր են: Վառ լույսի ներքո աչքերի բբերը նեղանում են, որպեսզի նվազեցնեն պոտենցիալ այրման հնարավոր ռիսկերի գոտին:

Առաջին եւ ամենակարեւոր նրբությունը` ճիշտ արեւային ակնոցներ ընտրելիս կարեւոր է նյութը, որից պատրաստվել են ոսպնյակները: Տարբերակները շատ չեն. ոսպնյակները կամ ապակյա են, կամ պլաստիկ: Յուրաքանչյուր նյութ իր առավելություններն ու թերություններն ունի:

Պլաստիկից պատրաստված ոսպնյակներ

Դրանց առավելությունն այն է, որ պլաստիկից  պատրաստված ակնոցները դժվար է կոտրել, նրանք չեն մասնատվում մանր կտորների` վնասելով աչքերը եւ մաշկը: Բացի այդ, այս ակնոցները թեթեւ են` համեմատած ապակյա ակնոցների:

Իսկ դրանց էական թերությունն այն է, որ ցանկացած պլաստիկ թողնում է 100% ուլտրամանուշակագույն ճառագայթներ: Այսպիսով, դրանց անվտանգության չափանիշը ձեւավորվում է միայն նյութի որակից եւ զտիչներից, որոնք օգտագործվում են ակնոցների վրա արգելափակման շերտ ստեղծելու համար:

Ապակուց պատրաստված  ոսպնյակներ

Կարծես թե ապակուց պատրաստված ակնոցների առավելություններն ավելի շատ են, քան թերությունները: Իսկապես, ապակին չի թողնում ուլտրամանուշակագույն ճառագայթներ, եթե անգամ ոսպնյակները թափանցիկ են:

Բայց կան նաեւ թերություններ: Ապակին վնասվածքային նյութ է, մանավանդ աչքերին այդքան մոտ հեռավորության վրա:

Գույնը եւս կարեւոր է

4Լողափին հանգստանալու կամ ծովագնացության համար իդեալական են բեւեռացված ոսպնյակներով ակնոցները, որոնք ուլտրամանուշակագույն ճառագայթներից բացի կարող են չեզոքացնել պայծառ լույսը  ջրի մեջ: Դրանց գույնը պետք է լինի մուգ կանաչ կամ մոխրագույն:

Լեռներում հանգստանալու եւ դահուկներով սահելու համար  ավելի լավ է մոխրագույն կամ հայելային ծածկույթով շագանակագույն ակնոցներ ընտրել: Արեւից հիանալի են պաշտպանում ֆիտոքրոմային ապակիներով`«քամելեոն» ակնոցները, որոնք փոխում են գույնը` կախված լուսավորումից: Նաեւ պետք է հիշել, որ նույնիսկ ամենահուսալի ակնոցներով չպետք է նայել ուղիղ արեւին: Որակյալ արեւային ակնոցներ կրեք, եւ դուք ոչ միայն ոճային, այլեւ առողջ կլինեք:

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ

7652

5815

11480

4741