ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿԳՈՐԾԵՆ ՍՐՏԻ ՍՏԵՆՏԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ՝ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿԳՈՐԾԵՆ ՍՐՏԻ ՍՏԵՆՏԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ՝ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐ

14138729_961739200639544_3771155485462099181_o

Այսուհետ մեկ ստենտի տեղադրումը «Աստղիկ» բժշկական կենտրոնում կարժենա 1 մլն 100 հազար դրամ` նախկին 1մլն 800 հազար դրամի փոխարեն, ընդորում այս գնի մեջ ներառված է նաեւ կորոնարոգրաֆիան։

Գնացուցակի այս փոփոխությանը հնարավոր է եղել հասնել ստենտներ եւ օժանդակ այլ պարագաներ մատակարարողների հետ երկար բանակցությունների, նոր պայմանավորվածությունների եւ ստենտավորման ծավալի մեծացման հաշվին:

Ինչպես նշում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը՝ բնակչության համար այդ միջամտությունն առավել մատչելի դարձնելու մտադրություն կենտրոնի ղեկավարությունը վաղուց ուներ, հարցը քննարկվել է նաև ԱՆ-ում, միաժամանակ սկսվել են բանակցությունները մատակարարների հետ:

«Նատալի ֆարմ» ընկերությունը «Աստղիկ» ԲԿ համար նախկինում էլ էր ներմուծում ստենտներ եւ օժանդակ այլ պարագաներ («Նատալի ֆարմ»-ը եւ «Աստղիկ» ԲԿ-ն մտնում են «Նատալի գրուպ»-ի մեջ), սակայն վերջին բանակցությունների շնորհիվ հաջողվել է համաձայնության գալ ստենտավորման համար անհրաժեշտ արտադրանքի եւ դեղամիջոցների զգալիորեն մեծ տեսականու՝ ուղիղ արտադրողներից մատակարարումների շուրջ, ըստ որում՝ շատ ավելի էժան գներով, ինչն էլ նշանակալիորեն նպաստել է սրտի ստենտավորման ինքնարժեքի նվազմանը: