ՍՐՏԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ. ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ

ՍՐՏԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ. ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ

Աշուն-ձմեռ անցման ժամանակահատվածում հաճախ սրվում են սիրտ-անոթային հիվանդությունները.

ինչպիսի՞ հետազոտություններ են անհրաժեշտ սիրտ-անոթային հիվանդությունները ժամանակին հայտնաբերելու համար:

Անհանգստացնեղ ոչ մի ախտանշաններ չունեցող երիտասարդներին խորհուրդ է տրվում մտածել միայն սրտային հիվանդությունների կանխարգելման մասին՝ առողջ կենսակերպ վարել, չծխել, ալկոհոլը չչարաշահել, շատ շարժվել եւ ավելորդ քաշ չհավաքել: Հատկապես այսպիսի կենսակերպը նրանց կօգնի ապագայում խուսափել սրտի հետ կապված մեծ թվով խնդիրներից:

35-ից մինչեւ 65 տարեկան մարդկանց խորհուրդ է տրվում սրտի հետ կապված խնդիրները (կամ այդպիսի խնդիրների առաջացման հավանականությունը) ժամանակին հայտնաբերելու համար տարեկան մեկ անգամ խորհրդակցել թերապեւտի հետ, արյան ընդհանուր անալիզ հանձնել, ինչպես նաեւ պարզել արյան մեջ գլյուկոզայի եւ խոլեստերինի մակարդակը: Լավ կլինի, տարին մեկ անգամ ԷԿԳ անել եւ չափել զարկերակային ճնշումը և անցնել սրտի ՈՒՁՀ հետազոտություն: Եթե այս հետազոտությունների ընթացքում թերապեւտն ինչ-որ խախտումներ հայտնաբերի, նա հիվանդին արդեն նեղ մասնագետի մոտ կուղղորդի:

Ոմանք կարծում են, որ կանխարգելիչ հետազոտությունները շատ թանկ են, եւ եթե ոչ մի բան չի անհանգստացնում, հազիվ թե արժե փող ծախսել: Սակայն մասնագետները պնդում են, որ կանխարգելիչ մի քանի հետազոտությունները միանշանակ կպաշտպանեն Ձեզ ցանկացած հիվանդության բարդացումից և հետագա էլ ավելի մեծ ծախսերից:

http://astghikmc.am/hy/cardiology-arrhythmology/