Սեմինար՝ «Սրտաբանության ակտուալ հարցեր» թեմայով

Սեմինար՝ «Սրտաբանության ակտուալ հարցեր» թեմայով

1«Մալաթիա» բժշկական կենտրոնը Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչության հետ համատեղ ապրիլի 18-ին Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրում կազմակերպեց «Սրտաբանության ակտուալ հարցեր» թեմայով սեմինար՝ Կոտայքի մարզի սրտաբանների, ընտանեկան բժիշկների և թերապևտների մասնակցությամբ: Սեմինարն ուներ երկու հիմնական ուղղվածություն՝ ինվազիվ սրտաբանություն և առիթմոլոգիա: Զեկույցների ընթացքում ներկայացվեցին կոնկրետ կլինիկական դեպքեր, ինչն էլ ավելի մեծ հետաքրքրությամբ լսեց ու քննարկեց սեմինարի աուդիտորիան:
«Մալաթիա» ԲԿ-ի սրտաբանության ստացիոնարի պատասխանատու Միքայել Ադամյանը ներկայացրեց իսկական կարդիոգեն շոկի բուժման ժամանակակից մոտեցումները:12
«Պերիֆերիկ անոթների անգլիոպլաստիկա՝ ծնկից ներքեւ» (դիաբետիկ ոթնաթաթ) թեման վերջերս իր կողմից իրականացված վիրահատության օրինակով ներկայացրեց «Մալաթիա» ԲԿ-ի անգիոգրաֆիկ ծառայության ղեկավար, ինտերվենցիոն սրտաբան Նարինե Գոջաբաշյանը:
«ԿՎԴ հիվանդների վարումը ոչ ՄՌՎՍ կլինիկաներում» թեման զեկուցեց «Մալաթիա» ԲԿ-ի սրտաբանական, առիթմոլոգիական ծառայության ղեկավար Զառա Կարտոյանը:
Առիթմիաների ինվազիվ բուժման արդի մեթոդների մասին խոսեցին սրտաբաններ Հերմինե Պողոսյանն ու Արման Դանոյանը:
Սեմինարի վերջում «Մալաթիա» ԲԿ-ի սրտաբան-առիթմոլոգ Մարիամ Սապոնջյանն անդրադարձավ սրտի բնածին եւ ձեռքբերովի արատների դեպքում առկա առիթմիաներին:

16Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ ՎԱՀԱԳՆ ՈՍԿԱՆՅԱՆ.
-Սեմինարի մասին կարծիքս դրական է, հուսամ՝ սա շարունակական կլինի եւ կնպաստի մարզում ցուցաբերվող բուժօգնության որակի բարձրացմանն ու մատչելիությանը: Հանդիպումը բավականին արդյունավետ էր, շատ լավ էր կազմակերպված, բավականին հետաքրքիր և արդիական թեմաներ էին ընտրված, մեր բժիշկները հետաքրքրությամբ լսեցին և ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

20_1«Մալաթիա» ԲԿ-ի անգիոգրաֆիկ ծառայության ղեկավար, ինտերվենցիոն սրտաբան ՆԱՐԻՆԵ ԳՈՋԱԲԱՇՅԱՆ
– Եզակի դեպքերից է՝ փոքր աուդիտորիայի համար կազմակերպված գեղեցիկ սեմինար: Կարող եմ ասել նաեւ՝ ստացված, որովհետեւ այն ինչ ունեինք ասելու, գտավ իր հասցեատիրոջը, քանզի պարզ էր, որ մարդիկ իրապես եկել էին լսելու, իրենց հետ տանելու նոր ինֆորմացիան: Իսկ երբ այդ կոնտակտը զեկուցողի եւ աուդիտորիայի միջեւ կայանում է, սեմինարը համարվում է ստացված: Աուդիտորիայում այն բժիշկներն են, ովքեր հանդիսանում են այս ամբողջ բժշկական շղթայի առաջին օղակը, նրանք են ի սկզբանե հիվանդների հետ շփվում, լսում նրանց խնդիրների մասին: Համոզված եմ, որ լավ պատրաստված են, եւ սա էլ եւս մեկ առիթ է, որ նրանք հասկանան, որ իրենք նույն կերպ են աշխատում, ինչպես մենք: Իսկ մենք մեր հերթին, եթե նորարարությունների ենք հանդիպում, անպայման ցանկանում ենք նաեւ այս բժիշկներին փոխանցել, որ ամենօրյա աշխատանքի մեջ օգտագործեն ու հիշեն, որ մենք միշտ պատրաստ ենք նրանց օգնել և խորհուրդներ տալ: Կազմակերպչական առումով շատ լավ էր կազմակերպված կոնֆերանսը, որի համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին:

30«Մալաթիա» ԲԿ-ի սրտաբան-առիթմոլոգ ՄԱՐԻԱՄ ՍԱՊՈՆՋՅԱՆ.
-Իմ թեման շատ նեղ մասնագիտական էր՝ «Սրտի բնական արատները եւ առիթմիաները»: Կարծում եմ այդ մասին խոսել ու նոր ինֆորմացիա ստանալը շատ կարեւոր է: Աուդիտորիան տպավորիչ էր. ինֆորմացված էին, հետաքրքրված, լսում էին ուշադրությամբ:

Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ընտանեկան բժիշկ ԿԱՐԻՆԵ ԶՈՀՐԱԲՅԱՆ.
-Որպես ընտանեկան բժիշկ՝ պարտավոր եմ ամեն ինչից տեղեկացված լինել, և այս սեմինարը շատ արդյունավետ էր այդ առումով: Ներկայացված թեմաները կարեւոր էին եւ գիտելիքներն ամրապնդող: Հատկապես ապարատային բուժման հետ կապված դիտարկումները շատ ճիշտ էին եւ տեղին: Ինքս բավականին կարեւոր ինֆորմացիա ստացա: Ուղղակի մենք մի խնդիր ունենք, որը կապված է հասարակության սոցիալական վիճակի հետ: Կոնկրետ հիվանդության բուժման ես շատ մեթոդներ գիտեմ, բայց երբեմն նույնիսկ հիվանդին չեմ կարողանում դա ասել, որովհետեւ մարդկանց սոցիալական վիճակը թույլ չի տալիս նույնիսկ քաղաքային հիվանդանոցում խորհրդատվություն անցնել: Այդ դեպքում հիվանդը շատ ծանր հարված է ստանում, երբ հասկանում է, որ կա բուժման հնարավոր տարբերակ, բայց դա իր համար չէ: Այսօր առողջապահական ոլորտը ՀՀ-ում օրեցօր զարգացում է ապրում, այս սեմինարը նույնը փաստեց, հուսամ, մոտ ապագայում երկրի սոցիալ-տնտեսական կյանքը նույն զարգացումը կունենա, և առողջապահական ոլորտի բոլոր զարգացումներն ու բուժման մեթոդները հասանելի կլինեն հասարակության լայն շերտերին։

3 4 5 6 7 8 9 9_2 10 11 13 14 15 17 18 19 21 23 24 25 26 27 28_1 31 33 33-1 34 35 38