«Աստղիկ» ԲԿ-ի առիթմոլոգիական եւ սրտաբանական կենտրոնը առաջնային օղակի բժիշկների համար հերթական սեմինար...

«Աստղիկ» ԲԿ-ի առիթմոլոգիական եւ սրտաբանական կենտրոնը առաջնային օղակի բժիշկների համար հերթական սեմինար էր կազմակերպել

7

«Աստղիկ» բժշկական կենտրոնի Առիթմոլոգիական եւ սրտաբանական կենտրոնը նոյեմբերի 5-ին հերթական սեմինար էր կազմակերպել Երեւանի եւ մարզերի առաջնային օղակի թերապեւտների, ընտանեկան բժիշկների եւ սրտաբանների համար:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ-ի մանկական սրտաբան, Ուսուցողական ծրագրերի կազմակերպչական կոմիտեի նախագահ Մարիամ Սապոնջյանը նշեց, որ սա Առիթմոլոգիական եւ սրտաբանական կենտրոնի համար ավանդական միջոցառում է, որը տարեկան երկու անգամ է անցկացվում՝ գարնանը եւ աշնանը:

Աշնանային սեմինարի քննարկման թեմաներն էին սրտային հանկարծամահությունը, շողացող առիթմիայի վերահսկումը, կլինիկական պրակտիկայում իմպլանտացվող սարքերի ախտորոշիչ դերը, նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջնային կանխարգելումը:

Մարիամ Սապոնջյանը պարզաբանեց, որ այսպիսի սեմինարներում «Աստղիկ» ԲԿ-ի բժիշկները ներկայացնում են ոլորտի միջազգային նորությունները, փոխանցում են իրենց փորձը եւ ներկայացնում առիթմոլոգիայի եւ սրտաբանության ոլորտում բժշկական կենտրոնի հնարավորությունները: «Աստղիկ» ԲԿ-ի մասնագետները պատմում են առիթմոլոգիական եւ սրտաբանական բարդ վիրահատությունների, դրանց ցուցումների եւ վիրահատություններից հետո հիվանդների վարման մեթոդների մասին:

Ընթացիկ սեմինարում երկու զեկույց, մասնավորապես, վերաբերել է սրտի բնածին արատով հիվանդների վարման յուրահատկություններին, դրանցից մեկը նվիրված էր այն տարեց մարդկանց հսկմանը, որոնք մանկական հասակում սրտի արատի հետ կապված վիրահատության են ենթարկվել:

1

1_1

2

3

4

5

7

8

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

31

32

34

35

36

37

38

39

40

41

42

43

44

45

46

47

48

49

50

52

53

54

55

56

57

62

63

kara1

stada1

stada4