Առաջին անգամ Հայաստանում լյարդի ուլտրաձայնային էլաստոմետրիա՝ Shear Wave համակարգով՝ միայն «Աստղիկ» ԲԿ-ում

Առաջին անգամ Հայաստանում լյարդի ուլտրաձայնային էլաստոմետրիա՝ Shear Wave համակարգով՝ միայն «Աստղիկ» ԲԿ-ում

«Աստղիկ» բկ-ն, որ միշտ հետեւում է առողջապահության ոլորտում տեղի ունեցող համաշխարհային նորություններին եւ հայտնագործություններին՝ վերջերս ձեռք բերեց Shear Wave համակարգով հագեցած Siemens ընկերության վերջին սերնդի ուլտրաձայնային սարքավորում, որն այսօրվա դրությամբ միակն է Հայաստանում:
Shear Wave համակարգով իրականացվող լյարդի ուլտրաձայնային էլաստոմետրիան, անխոս, լյարդի դիֆուզային հիվանդությունների ախտորոշման ոլորտում մեծ առաջընթաց է: Լյարդի էլաստոգրաֆիան նոր անվտանգ ոչ միջամտողական մեթոդ է, որը թույլ է տալիս պարզել լյարդի ֆիբրոզի արտահայտվածության աստիճանը քանակական ցուցանիշով:
Լյարդի ֆիբրոզն իրենից ներկայացնում է ախտահարված հյուսվածքի սպիացում՝ նոր համակցող հյուսվածքների կուտակման միջոցով, որը սկսում է քայքայել լյարդի պարենխիման՝ ի վերջո հանգեցնելով լյարդի ցիռոզի:
Պրոցեդուրայի պարզության, ինչպես նաեւ արդյունքներն արագ ստանալու հնարավորության շնորհիվ՝ էլաստոգրաֆիան կարելի է նշանակել վիրուսային հեպատիտով տառապողներին՝ լյարդի արտահայտված ֆիբրոզը բացառելու նպատակով, ինչը շատ կարեւոր է հիվանդության հետագա զարգացման կանխատեսումների եւ բուժման ռազմավարության ընտրության առումով: Պրոցեդուրան նաեւ հնարավորություն է ընձեռում վերահսկել բուժման արդյունավետությունը եւ հիվանդության զարգացման դինամիկան:
Ինչպես նշում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ , բ.գ.թ., ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դոցենտ Ռուզաննա Խոնդկարյանը՝ կլինիկական տեսանկյունից էլաստոգրաֆիայի մեթոդով դիֆուզային հիվանդություններով (մասնավորապես հեպատիտ C-ով) տառապողների մոտ լյարդի ֆիբրոզի բացահայտումն ու փուլավորումը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ թույլ է տալիս առանց միջամտական գործողությունների
– գնահատել լյարդի ախտահարվածության մակարդակը հիվանդության հատկանիշների հայտնաբերման պահին,
– կանխատեսել հիվանդության զարգացումը,
– վերահսկել լյարդի քրոնիկ դիֆուզային հիվանդությունների դինամիկան,
– գնահատել էտիոտրոպային եւ հակաֆիբրոտիկ բուժման արդյունավետությունը,
– խուսափել լյարդի ավելորդ բիոպսիաներից:
Լյարդի էլաստոմետրիայից զատ՝ սարքավորումն այլ օրգանների, մասնավորապես՝ վահանաձեւ գեղձի էլաստոգրաֆիա անցկացնելու հնարավորություն ունի:
Բարձր զգայունության HD ընկալող սարքավորումները թույլ են տալիս ճշգրտությամբ վիզուալիզացնել մանր անոթների, հոդերի, ջլերի կառուցվածքը, ինչպես նաեւ նյարդաթելիկները: Սարքավորման այս հատկությունը հնարավորություններ է ընձեռում ախտորոշել դաստակի այնպիսի արատներ, ինչպես օրինակ՝ թունելային սինդրոմը:
«Աստղիկ» ԲԿ-ի մասնագետները վերապատրաստվել են Գերմանիայից ժամանած մասնագետների մոտ և արդեն ապրիլի 27-ից սկսած՝ ՀՀ քաղաքացիները կարող են զանգահարել 773930 կամ 777653 հեռախոսահամարներով և հերթագրվել հետազոտությունն անցնելու համար։