Շաքարային դիաբետ ունեցող հարազատի խնամքը

Շաքարային դիաբետ ունեցող հարազատի խնամքը

Որպես մասնագետ, ով զբաղվում է շաքարային դիաբետ ունեցող անձանց խնդիրներով, ես հաճախ ասում եմ հիվանդներին. «Ես չեմ հոգում ձեր շաքարախտի մասին: Դուք ինքներդ եք հոգ տանում  ձեր շաքարախտի մասին»,- նշում է էնդոկրինոլոգ Նարինե Բեգլարյանը:

Ես սա ասում եմ, որովհետև դա իմ գործն է՝ կրթել եւ տալ առաջարկություններ, իսկ իմ հիվանդները պատասխանատու են այս հիվանդությունը վերահսկելու իրական աշխատանքի համար: Այնուամենայնիվ, հաճախ շաքարային դիաբետ ունեցող մարդու կյանքում կա գալիս է ժամանակ, երբ նա կարող է սիրելի հարազատի օգնության կարիքը ունենալ: Շաքարախտ ունեցող մարդն անցնում  է կյանքի տարբեր փուլեր: Իհարկե, դա կարող է դժվար լինել երբեմն, բայց ինչքան շատ եք պատրաստված, այնքան ավելի լավ կարող եք կարգավորել իրավիճակը:

Շաքարախտի խնամքն առաջացման վաղ տարիների ընթացքում

Ես ճանաչում եմ շաքարախտ ունեցող երեխաների շատ ծնողների: Երեխաների շաքարախտի ախտորոշման նորությունը կարող է ընկալվել  վախի, շփոթության եւ երբեմն, նույնիսկ, զայրույթի զգացումով: Ծնողները հաճախ հանկարծակիի են գալիս, քանի որ  մտնում են իրենց անծանոթ տարածք, այդ պատճառով  պետք է արագ սովորեն, թե ինչպես են հարմարվելու այս հիվանդության տարբեր կողմերի հետ:

Ահա որոշ բաներ, որոնք պետք է հիշել, երբ դուք հոգ եք տանում շաքարախտ ունեցող երեխայի մասին:

  • Այս ախտորոշումը կարող է նշանակել ձեր ամբողջ ընտանիքի համար ճաշացանկի փոփոխություն:
  • Սկզբում դա նմանվում է արյան գլյուկոզայի բարձր և ցածր մակարդակների ուժեղ ճակատամարտի:
  • Կարող է դժվար լինել առանց դիաբետի քույրերի և եղբայրների համար, քանի որ շաքարախտ ունեցող երեխային ավելի մեծ ուշադրություն կդարձվի հիվանդության պատճառով:

 

Դիաբետով հիվանդ դեռահասի խնամքը

Դեռահասությունը, ամենայն հավանականությամբ, ամենադժվար ժամանակն է շաքարախտ ունեցող մարդու կյանքում:  Հորմոնները ազդում են վարքի եւ արյան գլյուկոզայի վրա: Սա կարող է լինել ապստամբ վարքի ժամանակաշրջան, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ շաքարախտի բուժման վրա: Հաճախ այս դեռահասային տարիքի ապստամբությունը ձգվում է մինչև երիտասարդության տարիք, այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որ վաղ շրջանում հիվանդության պատշաճ կառավարման հիմքեր դնենք:

Ծնողները պետք է քայլեն շատ նուրբ սահմանագծով, որը տատանվում է  դեռահասի կառավարման եւ վերահսկողության նվազեցման միջև, որպեսզի նրանք հասնեն այն արդյունքին, երբ դեռահասը  կարողանա սովորել ինքնուրույն կառավարել իր հիվանդությունը: Ծնողի համար շատ դժվար է այդ պահին թողնել, որպեսզի դեռահասը  ինքնուրույն կարողանա սովորել, թե ինչպես հոգ տանի շաքարային դիաբետի մասին:

Երբեմն դա բավականին դժվար է բացատրել, վերջապես, թե ինչու է կարեւոր այս հիվանդության հսկողությունը: Դեռահասությունը  դժվար տարիք է, որի ժամանակ մարդ հակված չէ հավատալու,  որ որեւէ վատ բան կարող է պատահել իր հետ եւ չի գիտակցում այն հետեւանքները, որոնք կառաջանան հիվանդության զարգացման դեպքում: Այնուամենայնիվ, շաքարախտով հիվանդի ճիշտ խնամքն այսօր կարող է նպաստել շաքարային դիաբետով հիվանդ մարդու առողջության պահպանմանը 20 տարի և ավել ժամանակահատվածով:

Ինչպես օգնել հասուն մարդկանց կառավարել դիաբետը

Հասուն տարիքն այն ժամանակահատվածն է, երբ շաքարային դիաբետ ունեցող անձը սովորաբար վերցնում է հիվանդության ամբողջ հսկողությունն իր ձեռքը: Այս գործընթացը պահանջում է նախապատրաստվածություն  եւ ճկուն լինելու ունակություն: Ի տարբերություն այլ քրոնիկ հիվանդությունների՝ շաքարախտը չի կարող բուժվել պարզապես առավոտյան հաբ խմելով: Շաքարախտ ունեցող անձը պետք է մշտապես խմի ինսուլին եւ դեղորայք, պահպանի դիետա,  ունենում է որոշակի առանձնահատկություններ կապված առօրեական գործունեության եւ սթրեսի առնչման հետ: Արյան մեջ գլյուկոզայի քանակը մշտապես փոխվում է  եւ կախված է րոպեական որոշումներից, որոնք անձն ընդունում է  ամբողջ օրվա ընթացքում:

Շաքարախտ ունեցող չափահաս մարդը պետք է պարբերաբար ստուգի  արյան գլյուկոզայի քանակը: Բացի այդ, նա պետք է նաև տնօրինի ինսուլինի կամ դեղորայքի ներմուծումը, որպեսզի արյան գլյուկոզայի քանակը կանխի չափազանց բարձր լինելուց, եւ ճիշտ սնվի, որպեսզի արյան գլյուկոզայի քանակը չլինի շատ ցածր: Ճիշտ կառավարմամբ դա դառնում է սովորություն եւ ավելի քիչ լարվածություն է պահանջում հետագայում:

Ամուսնական զույգի անդամներից մեկի խնամքն իր դիաբետով հիվանդ սիրելիի համար

Երբեմն, ամուսինը/կինը կամ խնամատարը կարող են դիաբետ ունեցող մարդու կյանքում կենսական  տարբերություն առաջացնել: Շատ հաճախ շաքարախտ ունեցող անձի կողակիցը կամ խնամակալը ավելի շուտ է նկատում, որ նա կարող է կյանքին սպառնացող ցածր արյան գլյուկոզա ունենալ, քան անձն ինքը դա կզգա: Լինում են պահեր, երբ դիաբետով հիվանդ մարդը կարող է զայրանալ, երբ խնամակալը կամ կողակիցը խնդրում են նրանց բազմիցս ստուգել իրենց արյան գլյուկոզան: Շաքարախտ ունեցող մարդը կարող է նաեւ դյուրագրգռության  նշաններ ցույց տալ եւ նույնիսկ կարող է պայքարի մեջ մտնել, երբ նրանց արյան գլյուկոզան ցածր է լինում: Շաքարախտ ունեցող մարդը պետք է գիտակցի, որ իր սիրելին  իրեն խնդրում է ստուգել իր արյան գլյուկոզան միայն այն պատճառով,  որ հոգ է տանում իր մասին: Բայց նաև կարևոր է, որ խնամակալը գիտակցի, որ երբ իր սիրելիի արյան գլյուկոզան ցածր է, եւ նա սադրիչ կամ կռվարար է դառնում, դա շաքարային դիաբետն է խոսում, եւ ոչ թե անձը, որը դրսևորում է նման վարք:

Շաքարախտով հիվանդ  տարեց մարդու խնամքը

Մանկության և դեռահասության ժամանակահատվածից բացի, շաքարախտի մեկ այլ ժամանակահատված, երբ նրանք ամենաշատ օգնության կարիքն ունեն, դա տարեց կյանքի տարիներն են:

Ահա որոշակի նկատառումներ.

  • Շաքարախտով հիվանդ տարեցները կարող են օգնության կարիք ունենալ դիետան պահելու կամ դեղորայքի մասին հիշելու հարցում:
  • Նրանք կարող են նաեւ ունենալ շաքարային դիաբետի որոշ բարդություններ, որոնք սահմանափակում են ամենօրյա գործունեության իրենց ունակությունները:
  • Աջակցող առողջապահական կենտրոնները եւ բուժքույրական տները, երբեմն կարող են լինել ոչ լիարժեք սարքավորված կամ ինսուլինի պոմպերի և բարդ ինսուլինային պլանների խնամքի համար: Սա այն ժամանակն է, երբ շաքարախտով հիվանդը կարիք ունի իր կողքին կանգնած մեկի, ով, հավանաբար, կլինի իրենց կողակիցը կամ ընտանիքի անդամը:

Շաքարախտը կյանքի երկար ճամփորդություն է շատերի համար: Այս հիվանդությունն ունեցողների ասին  հոգ տանելու տարբեր փուլերի մասին գիտելիքներն օգտակար են ինչպես հիվանդի, այնպես էլ խնամողի համար: Հավելյալ հարցերի առաջացման դեպքում դիմեք «Աստղիկ» բժշկական կենտրոն, մեր սիրով կաջակցենք և կպատասխանենք ձեր բոլոր հարցերին: