ՔՈՒՆՔԱՍՏՈՐԾՆՈՏԱՅԻՆ ՀՈԴԻ ՍՈՎՈՐՈՒՅԹԱՅԻՆ ՀՈԴԱԽԱԽՏ

ՔՈՒՆՔԱՍՏՈՐԾՆՈՏԱՅԻՆ ՀՈԴԻ ՍՈՎՈՐՈՒՅԹԱՅԻՆ ՀՈԴԱԽԱԽՏ

Քունքստործնոտային հոդի հիվանդությունները բնակչության շրջանում բավականին շատ են տարածված, նրանք հանդիպում են 20-65% դեպքերում: Կարիեսից, լնդերի հիվանդություններից հետո ատամնածնոտային համակարգի հիվանդությունների մեջ քունքաստործնոտային հոդի (ՔՍԾՀ) հիվանդությունները գրավում են երրորդ տեղը:

Հանդիպում են ՔՍԾՀ ինչպես բորբոքային այնպես էլ ոչ բորբոքային հիվանդություններ, բնածին ձևախախտումներ և ուռուցքներ: Քունքաստործնոտային հոդի հիվանդությունների մեջ սովորույթային հոդախախտերը կազմում են մոտ 15% : Սովորույթային հոդախախտով հիվանդները համարյա միշտ նշում են, որ ունեցել են սուր հոդախախտ: Սովորույթային հոդախախտի դեպքում ստորին ծնոտի հոդագլուխը, բերանը բացելիս,առանց առանձնակի դժվարությունների, դուրս է գալիս հոդափոսից և հիմնականում հեշտությամբ հետ է դառնում:

Սովորույթային հոդախախտի դեպքում միշտ պահպանջվում է ուղղում, որն իրականացնում է կամ բուժաշխատողը, կամ էլ հիվանդը:

Հոդախախտը հաճախ հանդիպում է միջին հասակի կանանց մոտ: Դա բացատրվում է անատոմիական առանձնահակություններով, համեմատած ոչ հզոր կապանային համակարգով, փոքր խորությամբ հոդափոսի առկայությամբ: Հոդախախտի առաջացման հարցում զգալի դեր է խաղում քունքաստործնոտային հոդի հոդապարկի և կապանների թուլությունը և գերձգվածությունը: Ստորին ծնոտի աղորիքների կորուստը համակցված ստորին պրոգնաթիայի հետ հաճախ հանգեցնում է ՔՍԾ հոդում տարբեր փոխհարաբերությունների խախտման, որի արդյունքում նույնպես կարող է առաջանալ ստորին ծնոտի հոդախախտ: Պայմանավորված ստորին ծնոտի հոդագլխի տեղաշարժի ուղղությունից՝ տարբերում են առաջային և հետին, միակողմանի և երկկողմանի հոդախախտեր:
Առաջային երկկողմանի հոդախախտը ավելի հաճախ է հանդիպում:

Առաջային հոդախախտերը հանդիպում են հոդում ֆիզիոլոգիական շարժումների ծավալի չափից ավելի մեծացման հետևանքով, մասնավորապես՝ բերանը լայն բացելիս, ճչալիս, հորանջելիս, ստամոքսի զոնդավորումից, բերանլայնիչով ծնոտը տեղաշարժելիս, շնչափողի ինտուբացիայից, ատամները հեռացնելիս և այլն: ՔՍԾ հոդի հոդախախտի կանխարգելման համար առավել հիմնական և արդյունավետ են վիրահատական բուժման եղանակաները: Նկարագրված են բազմաթիվ վիրաբուժական եղանակներ: Հիմնականում այդ եղանակները նախատեսում են հոդաթմբի բարձրության և չափերի մեծացում:

Աստղիկ բկ-ում հաջողությամբ կիրառվում է ՔՍԾ հոդի հոդաթմբի պլաստիկայի օրիգինալ եղանակ: Մեթոդի էությունն այն է,որ ընդհանուր անզգայացմամբ մերկացվում է հոդաթմբի շրջանը և հիվանդի ստորին ծնոտից համապատասխան մեծությամբ վերցված ոսկրը տիտանե պտուտակամեխի օգնությամբ սևեռվում է հոդաթմբին, և այդ եղանակով բարձրացվում է հոդաթումբը:

Հետվիրահատական սպին տեղակայված է լինում առաջականջային շրջանում, էսթետիկ առումով աննկատ է:

Կոնսուլտացիայի համար զանգահարել 094458057, 091458057 հեռախոսահամարներով:
Պրոֆ. Յու.Մ. Պողոսյան