Պրոֆեսոր Ի.Վորոտնիկովի այցը «Մալաթիա» բկ, որի ընթացքում իրականացվեց 6 վիրահատություն

Պրոֆեսոր Ի.Վորոտնիկովի այցը «Մալաթիա» բկ, որի ընթացքում իրականացվեց 6 վիրահատություն

IMG_2546Մայիսի 16-18-ը Հայաստանում էր ՌԴ Ն.Ն. Բլոխինի անվան օնկոլոգիական գիտահետազոտական կենտրոնի մասնագետ, կրծքագեղձի ուռուցքների բաժնի ղեկավար` բգթ, պրոֆեսոր Իգոր Կոնստանտինի Վորոտնիկովը: Սա պրոֆեսորի 3-րդ այցն է ՀՀ՝ Մալաթիա ԲԿ-ի հրավերով: Ինչպես նշել էր պրոֆեսորն իր նախորդ այցի ընթացքում՝  այս անգամ արդեն կատարվել էր հիվանդների նախնական հավաքագրում, որի արդյունքում՝ 2 օրվա ընթացքում պրոֆեսորն իրականացրեց 6 վիրահատություն, որից 2-ը՝ չարորակ նորագոյացությունների: Բոլոր հիվանդները դուրս են գրվել հիվանդանոցից բավարար վիճակում: Նրանց հիվանդության հետագա ընթացքը վարելու է «Մալաթիա» ԲԿ Մանկաբարձական և գինեկոլոգիական կլինիկայի ղեկավար, Վիրաբուժական գինեկոլոգիայի և մամոլոգիայի բաժնի վարիչ` Արման Սերգեյի Նազինյանը, ով պրոֆեսորի ղեկավարությամբ 2005 թ.-ին վերապատրաստում է անցել ՌԴ Ն.Ն. Բլոխինի անվան օնկոլոգիական գիտահետազոտական կենտրոնում:

IMG_2502 IMG_2527 IMG_2534 IMG_2617 IMG_2630 IMG_2674 IMG_2680 IMG_2915 IMG_2931 IMG_2936 IMG_2944 IMG_2945 IMG_2962

NO COMMENTS

Թողնել պատասախան