Հղի կնոջ հիգիենան

Հղի կնոջ հիգիենան

Հղի կնոջ առողջ կենսակերպի ապահովման և առողջ երեխա ունենալու համար կան մի քանի առաջնային գործոններ՝ սնունդը, ակտիվությունը, քունը և հանգիս­տը:

Սնունդ

 

Շատերի մոտ շարունակում Է տիրա­պետել այն կարծիքը, որ ինչպես Էլ հղի կինը սնվի, պտուղն օրգանիզմից կվերց­նի այն, ինչն իրեն անհրաժեշտ Է: Ապա­գա մոր ոչ լիարժեք սնունդը, սակայն, կարող Է հանգեցնել վիժման, անհաս, փոքր քաշով կամ տարբեր արատնե­րով երեխայի ծնվելուն: Նորածնի առող­ջությունը մեծապես կախված Է հղի կնոջ սննդից, դրա բազմազանությունից և պար­բերականությունից: Մոր քաղցած վիճա- կր հատկապես բացասաբար կարող Է անդրադառնալ հղիության երկրորդ շրջանում: Նման պայմաններում ծնված երեխաները սովորաբար շատ թույլ են լինում, հեշտությամբ վարակվում են տարբեր հիվանդություններով:
Սակայն չի կարելի նաև հղիութ­յան սկզբնավորման հետ անցնել գերսնուցման. առատ սննդի օգտագործումը հանգեցնում է մարսողական համակարգի գերբեռնվածության, որն իր հերթին դժվա­րացնում է սրտի, ստամոքսի, երիկամների բնականոն աշխատանքը:
Հղի կնոջ սնունդը պետք է լինի լիար­ժեք՝ կազմված սպիտակուցների, ճար­պերի, ածխաջրերի, ջրի, հանքային աղե­րի և վիտամինների բավարար քանակ ապահովող բազմազան մթերքներից: Հատկապես կարևոր է սպիտակուցի դերը, որը զարգացող պտղի հիմնական կազմավորող նյութն է: Կնոջ օրգանիզ­մում հատկապես հղիության երկրորդ շրջանում սպիտակուցի պահանջն ավե­լանում է 50 տոկոսով: Սպիտակուցներ առկա են մսի, ձկան, լոբու, հացամթերք­ների և ձավարեղենի մեջ: Շատ արժեքավոր են կաթնային սպիտակուցները, որոնք անհրաժեշտ է ներառել հղի կնոջ ամենօրյա կերակրացանկի մեջ:

Կնոջ օրգանիզմում հղիության 2-րդ շրջանում սպիտա­կուցի պահանջն ավելանում Է 50 տոկոսով:

Ածխաջրերը և ճարպերը հանդիսա­նում են մարդու օրգանիզմում էներգիայի հիմնական մատակարարները: Ածխաջ­րերով հարուստ են հացը, ձավարը, շա­քարը, մեղրը, մրգերը և հատապտուղները: Սրանք կարևոր նշանակություն ունեն նյարդային համակարգի, սրտի, լյարդի և այլ ներքին օրգանների կենսագործու­նեության համար: Ածխաջրերի չարաշա­հումը կարող է հանգեցնել ճարպակալ­ման: Այդ պատճառով այն հղի կանայք, ովքեր գիրանալու հակում ունեն, պետք է սահմանափակեն ածխաջրերով առատ սննդի օգտագործումը :
Ճարպերից առավել օգտակար են կաթնամթերքներինը, որոնք հեշտութ­յամբ յուրացվում են օրգանիզմի կողմից: Բուսական ճարպերից խորհուրդ է տրվում օգտագործել բուսական յուղ: Ոչխարի, կովի և խոզի ճարպերը դժվարամարս են, այդ պատճառով դրանք չարժե օգտագործել հատկապես հղիության երկ­րորդ կեսում:
Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը հատուկ պահանջ ունի հանքային աղերի, հատկապես կալցիումի և ֆոսֆորի նկատմամբ: Այս աղերն անհ­րաժեշտ են պտղի ոսկրային կառուցվածքի կազմության համար և մեծ դեր են կատարում նյութափոխանակության գործընթացում: Մեծանում է նաև երկա­թի աղերի հանդեպ պահանջը: Վերջինս պարունակվում է արյան կարմիր գնդիկ­ների (էրիթրոցիտների) մեջ և մեծ դեր ունի նյութափոխանակության գործում: Հանքային աղերի մեծ պարունակություն կա բանջարեղենի, մրգերի, մսի, հացի, հնդկաձավարի, կաթնամթերքների մեջ:

2

Հղի կնոջ համար հատուկ նշանա­կություն ունի կերակրի աղը: Դրա չա­փից շատ օգտագործումն օրգանիզմում առաջացնում է ջրի կուտակում և մարմ­նի այտուցվածություն: Խորհուրդ չի տրվում նամ շատ հեղուկ օգտագործել: Հղիության բնականոն վիճակում կինն ամեն օր կարող է 1 լիտր հեղուկ օգտա­գործել, իսկ այտուցվելու հակման դեպքում պետք է դրա քանակը նվազեցնել: Հղիության շրջանում օրգանիզմում խիստ մեծանում է վիտամինների անհ­րաժեշտությունը: Դրանք անհրաժեշտ են մոր պաշտպանական մեխանիզմնե­րի ամրապնդման և պտղի ճիշտ ձևա­վորման համար: Վիտամինների անբավարարության դեպքում ընդհանուր վիճակի վատթարացում է նկատվում, առաջանում է թուլություն, գրգռվածություն, գլխացավ: Առանձին դեպքերում որոշ վիտամինների արտահայտված պակասը կարող է խաթարել պտղի զարգացումը և հանգեցնել վիժման կամ վա­ղաժամ ծննդաբերության:
Հղիության ճիշտ զարգացման համար չափազանց մեծ նշանակություն ունեն A, C, E, B խմբի վիտամինները: A վիտամինի անբավարար քանակն անբարենպաստ է անդրադառնում պտղի զարգացման վրա և կարող է առաջացնել նույնիսկ մահացություն: A վիտամինով հարուստ են ձկան յուղը, լյարդը, կարագը, ձվի դեղնուցը: Գազարը, պոմիդորը, մասուրը, ծիրանը և որոշ այլ մրգեր ու բանջա­րեղեն պարունակում են հատուկ նյութ՝ կարոտին, որը մարդու օրգանիզմում վերածվում է A վիտամինի: B խմբի (B1, B2) վիտամինների պակասը ծննդաբե­րության ժամանակ կարող է թուլության պատճառ հանդիսանալ:

Հղի կնոջ հա­մար հատուկ նշանակություն ունի կերակրի աղը:

Այս խմբի վի­տամիններ առկա են սև հացի, խմորի­չի, մսի, լյարդի, վարսակի և հնդկաձա­վարի մեջ: C վիտամինը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակների հանդեպ: C վիտամինով հարուստ են սև հաղարջը, մասուրը, կիտրոնը, խնձորի թթվաշ տեսակները, նարինջը, ելակը, մորին, կիվին: E վի­տամինի պակասը խախտում է պտղի բնականոն զարգացումը: Այս վիտամինի մեծ քանակ են պարունակում կարագը, եգիպտացորենը, մշկընկույզը, ոլոռը, գազարը, միսը, կաթնամթերքները:

E վիտամինի պակասը խախ­տում է պտղի բնականոն զարգացումը: 

Քանի որ վիտամիններով հա­րուստ հիմնական մթերքները տաք եղանակներին են բնորոշ, ուստի գար­նանը և ձմռանը վիտամինների անհրա­ժեշտ չափաբաժինը կարելի է ստանալ բժշկի կողմից նշանակված պոլիվիտամինային դրաժեների տեսքով:
Հղիության վաղ շրջանում չարժե սահմանափակել սնունդը: Անհրաժեշտ է պահել միայն հիմնական սկզբունքը՝ սնվել հաճախակի և բազմազան: Եթե առավոտյան ժամերին առաջանում է սրտխառնոց, կարելի է նախաճաշն ընդունել հենց անկողնում: Հղիության առաջին ամիսներին հաճախակի փսխե­լու դեպքում խորհուրդ է տրվում սնվել հաճախակի և փոքր չափաբաժիններով: Առավոտյան սրտխառնոցը մեղմել կամ դադարեցնել երբեմն հաջողվում է շատ պարզ եղանակով, այն է՝ արթնանալով անկողնում խմել մեկ բաժակ սառը ջուր: Հղիության երկրորդ շրջանում, երբ պտղի արագ աճին զուգընթաց մեծանում է լյար­դի և երիկամների ծանրաբեռնվածությու­նը, սննդակարգը անհրաժեշտ է փոխել: Պետք է կերակրացանկից հանել կծու, թթու ճաշատեսակները: Գերադասելի է, որ ապուրները լինեն բանջարեղենային, կաթնային և մրգային: Միսը և ձու­կը ցանկալի է օգտագործել օրը մեկ անգամ՝ շոգեխաշած տեսքով: Այս շրջա­նում հատկապես օգտակար են կաթը, թթված կաթը (պրոստոկվաշա), կեֆիրը, կաթնաշոռը: Հղի կինը պետք է օրվա մեջ սնվի ոչ պակաս, քան 4 անգամ և հնա­րավորության դեպքում՝ նույն ժամերին: Նախաճաշը պետք է լինի հագեցած և կազմի օրաբաժնի 30-35 %-ը: Այն պիտի ընդգրկի տաք ուտեստ, բանջարեղանային աղցան, ինչպես նաև սուրճ, թեյ կամ կաթ, ձու, պանիր, կարագ: Ճաշը պետք է կազմված լինի 3 ճաշատեսակից և կազմի օրաբաժնի 40%-ը: Առաջին ճաշատեսա­կը կարող է լինել ապուր, երկրորդը՝ միս կամ ձուկ՝ բանջարեղենային խավարտով, երրորդը՝ մրգեր, հատապտուղներ, հյութ, կիսել: Օրվա չափաբաժնի մնա­ցած 25 %-ը բաժին է ընկնում ընթրիքին, որը կազմվում է թեթև կերակուրներից (շիլա, կաթնաշոռային կամ բանջարեղե­նային թխվածքներ, աղցաններ): Ժամը 21.00-22.00-ին ցանկալի է լրացուցիչ ընդունել կեֆիր, կոմպոտ կամ այլ թեթև բան: Հղիության վերջին ամիսներին հա­ճախ առաջանում են աղիքային խցա­նումներ: Նման դեպքերում օգտակար է անոթի վիճակում օգտագործել մրգեր, գազարով, բազուկով, կաղամբով աղ­ցաններ կամ խմել մեկ բաժակ սենյակա­յին ջերմաստիճանի ջուր: Առանց բժշկի տեղեկության խորհուրդ չի տրվում օգ­տագործել թուլացնող միջոցներ, քանի որ դրանք կարող են կրճատել արգանդը: Հղի կնոջ ճիշտ սնվելու կարգը կանխար­գելում է հղիության շրջանում հաճախ հանդիպող տոքսիկոզների վտանգը:

Մարմնի հիգիենան

Հղիության ընթացքում շատ կարևոր է հետևել որոշ հիգիենիկ կանոնների: Հղի կնոջ հիգիենայի հիմնական խնդի­րը մարմնի մաքրությունն է: Թոքերի հետ միաժամանակ մաշկը մասնակցում է շնչառությանը, քրտնարտադրությամբ մասնակցում է նյութափոխանակությա­նը՝ հեշտացնելով երիկամների աշխատանքը, պաշտպանում է օրգանիզմը հիվանդագին միկրոբների ներթափան­ցումից: Շատ օգտակար է տաք ցնցուղը: Խորհուրդ է տրվում ամեն օր ողջ մար­մինը լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով թրջված լաթերով և սրբվել կոշտ սրբիչով: Այս գործողությունն ամ­րապնդում է նյարդային համակարգը, կարգավորում արյունատար անոթնե­րի աշխատանքը և շնչառությունը: Հղի կնոջ համար վտանգավոր է լողանալ չափազանց տաք օդով լոգարանում, իսկ 32 շաբաթից արգելվում է լոգանք ընդու­նել: Ցնցուղը, սակայն, մինչև ծննդաբե­րություն համարվում է շատ օգտակար: Անկողնային սպիտակեղենն անհրաժեշտ է փոխել ամեն շաբաթ, իսկ գիշերազգեստը՝  ավելի հաճախ: Հատուկ ուշադրություն է պահանջում կրծքագեղձերի խնամքը: Դրանք պետք է տաք ջրով և օճառով լվանալ առավոտյան և երեկոյան, այնուհետև չորացնել կոշտ սրբիչով՝ այդ ընթացքում աշխատելով չվնասել պտկի նուրբ մաշկը: Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել արտաքին սեռական օրգանների խնամքին: Հղի կնոջը խորհուրդ է տրվում հոսող ցնցուղով և օճառով օրը երկու անգամ լվացում կատարել:

2129

Հղիության շրջանում անհրաժեշտ է մաքուր օդում մնալ օրվա մեջ ոչ պակաս, քան երեք ժամ: Մաքուր օդը լավացնում է արյան շրջանառությունը և շնչառությունը: Այն անհրաժեշտ է ոչ միայն կնոջ առողջության, այլև երեխայի ճիշտ զարգացման համար: Շատ օգտակար են ստվերում օդային լոգանքները: Արևա­յին երկարատև լոգանքներ օրվա մեջ 20 րոպեից ավել խորհուրդ չեն տրվում:
Անհրաժեշտ է մաքրություն ապահո­վել նաև տանը, պարբերաբար օդափո­խել սենյակները և խոնավ մաքրություն կազմակերպել: Օդի ջերմաստիճանը սեն­յակում չպետք է գերազանցի 18-200 C, հակառակ դեպքում հղի կնոջ մոտ դժվա­րանում է շնչառությունը: Այն սենյակում, որտեղ հղի կին կա, խստիվ արգելվում է ծխելը:

Հղիության շրջա­նում անհրա­ժեշտ է մաքուր օդում մնալ օրվա մեջ առնվազն երեք ժամ:

Սեռական կյանքը

Հղիության առաջին երեք ամիսնե­րին ամուսինները պետք է սահմանափակեն սեռական հարաբերությունները՝ հասցնելով դրանց նվազագույնի, իսկ հարաբերության ժամանակ ցուցաբերեն չափազանց մեծ զգուշություն: Այդ ժամանակահատվածում ամուսինը պետք է իր սեռական ակտիվության մեծ մասը փոխարինի փաղաքշանքով:
Կնոջ համար շատ օգտակար է հղիության շրջանում պահել «դաշտանային օրացույց»՝ մոտավորապես նշելով այն օրերը, երբ մինչ հղիությունը կարող էր դաշտան սկսվել: Բանն այն է, որ կնոջ օրգանիզմն այնպես է հարմարված դաշտանային ցիկլին, որ այն սկսվելու ժամանակամիջոցում արգանդն ավելի զգա­յուն է դառնում արտաքին ազդակների հանդեպ: Ուժեղ, հատկապես սեռական բնույթի գրգիռների դեպքում այդ օրերին կարող է տեղի ունենալ արյունահոսութ­յուն կամ վիժում: Այն դեպքում, երբ կնոջ մոտ առաջ պատահել են ինքնակամ վիժումներ, ամուսինները հղիության առաջի երեքից չորս ամիսներին պետք է առհասարակ հրաժարվեն սեռական հարաբերություններից՝ սահմանափակ­վելով միայն փաղաքշանքներով:
Ծննդաբերությունից հինգ շաբաթ առաջ ամուսինները պետք է դադարեցնեն սեռական հարաբերությունները: Հակառակ դեպքում մեծ վտանգ կա, որ կնոջ սեռական օրգաններ կարող են ներթափանցել ախտածին մանրէ­ներ և ծննդաբերության ժամանակ կամ հետծննդաբերության շրջանում առաջացնել ծննդատենդ:
Հղիության մնացյալ հատվածում, եթե բժշկի կողմից չկան հատուկ հակացուցումներ, սեռական հարաբերություն­ները թույլատրելի են և որևէ վտանգ չեն ներկայացնում:

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը

Առողջ կինը հղիության բնականոն ընթացքում կարող է շարունակել իրեն բնորոշ ֆիզիկական ակտիվությունը: Պարտադիր է համարվում առավոտյան մարմնամարզությունը, կարելի զբաղ­վել նաև թեթև մարզաձևերով: Սակայն վտանգավոր են այն վարժությունները, որոնք կապված են մարմինը ցնցելու, մեծ լարվածության, շնչառությունը պա­հելու հետ (օրինակ՝ ցատկեր): Խորհուրդ չի տրվում մասնակցել մարզական խա­ղերի, որոնց ժամանակ հնարավոր են հարվածներ, անկումներ, հրոցներ: Ֆի­զիկական վարժությունների ընդհանուր տևողությունը չպետք է գերազանգի 10 րոպեն: Մարմնամարզությունից հետո ցանկալի է մարմինը ցայել տաք ջրով: Ֆիզիկական բոլոր վարժությունները պետք է իրականացվեն միայն հղիութ­յունը վերահսկող բժշկի իրազեկութ­յամբ: Չափավոր ֆիզիկական և մտավոր զբաղվածությունը հղի կնոջ համար շատ դրական ներգործություն ունի:

Քունը

Հղի կինը շատ է հոգնում և առա­վել հաճախ է քնի պահանջ զգում, այդ պատճառով նրա գիշերային քնի տևո­ղությունը պետք է լինի 8 ժամից ոչ պա­կաս, բացի այդ օրվա մեջ մեկ լրացուցիչ ժամ պետք է հատկացվի պառկած հանգստին: Քնից առաջ ցանկալի է օդափոխել սենյակը: Անքնության պատ­ճառ կարող է լինել ծանրաբեռնված աշխատանքը, թարմ օդում քիչ ժամանակ անցկացնելը, անառողջ սնունդը: Առանց բժշկի նշանակման չի կարելի ընդունել քնաբեր միջոցներ, քանի որ դրանք կա­րող են չափազանց բացասաբար ազդել պտղի վրա:

Դեղամիջոցները

Հղիության ընթացքում պետք է բացառել առանց բժշկի նշանակման ցանկացած դեղի օգտագործումը: Պտուղը զգայուն է մոր ընդունած ցանկացած դեղամիջոցի հանդեպ: Դրանցից հատկա­պես վնասակար են հակամանրէները, ստրեպտոցիդը, պիրամիդոնը, լյումինալը, անալգինը:

Ալկոհոլ և նիկոտին

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կնոջ կողմից ալկոհոլի օգ­տագործումից 10-15 րոպե հետո այն հայտնվում է պտղի օրգանիզմում: Զար­գացող օրգանիզմի համար դա շատ վտանգավոր թույն է, որը կարող է խա­թարել նրա կենտրոնական նյարդային համակարգի ձևավորումը և հետագա­յում անդրադառնալ երեխայի մտավոր ունակությունների վրա: Ալկոհոլի օգ­տագործումից կարող է առաջանալ նաև արգանդի կրճատում և վիժում: Հղի կնոջ համար պակաս վնասակար չէ նաև ծխե­լը: Նիկոտինը, կնոջ օրգանիզմից անց­նելով պտղին, կարող է խաթարել նրա զարգացումը:

Ատամների խնամք

Անհրաժեշտ է ատամները լվանալ առավոտյան և քնելուց առաջ, իսկ սննդի օգտագործումից հետո բերանի խոռո­չը ողողել ջրով: Հղի կնոջ մոտ փչացած ատամի առկայությունը կարող է բարդացնել հետծննդաբերական ընթացքը և պտղի հիվանդության պատճառ դառ­նալ: Հղիության ընթացքում ատամնե­րի պահպանման համար անհրաժեշտ է օգտագործել բավարար քանակությամբ բանջարեղեն և մրգեր, որոնք առավել հագեցած են հանքային աղերով:

Հագուստ և կոշկեղեն

Այս հարցը ևս հատուկ վերաբերմունք է պահանջում: Հագուստը պետք է լինի ազատ ն չճնշի կուրծքն ու որովայ­նը՝ հատկապես հղիության երկրորդ փու­լում: Սկսած 5-6-րդ ամիսներից՝ կարելի է հատուկ ձգող գոտի կրել, որը պահում է որովայնի մկանները չափազանց լայնա­ցումից, օգնում է պտղի ճիշտ դիրք գրա­վելուն և թեթևացնում է շարժումները: Գիշերը գոտին պետք է հանել: Կոշիկը ևս պետք է լինի ազատ և հարմարավետ, լայն, մոտ 3-4 սմ բարձրությամբ կրունկ­ներով: Բարձրակրունկ կոշիկներն առա­ջացնում են մեջքի և որովայնի մկան­ների լարվածություն, իսկ չափազանց ցածր կրունկները կարող են հանգեցնել հարթաթաթության:
Հղիության առաջին իսկ նշաննե­րի դեպքում կինը պետք է դիմի կանա­ցի խորհրդատվության բաժանմունք և շարունակի պարբերաբար հաճախել այնտեղ: Դա կօգնի բժշկին ճիշտ որոշել հղիության ժամկետները և ժամանակին կանխարգելել հնարավոր խախտումնե­րը: Կանացի խորհրդատվության ժամա­նակ հղի կինը ստանում է հղիության և ծննդաբերության մասին անհրաժեշտ տեղեկատվություն, որի իմացությունը զգալիորեն հեշտացնում է հղիության ընթացքը:

Հղի կինը պետք է միշտ հիշի, որ իր կենսակերպից է մեծապես կախված ապագա մանկան առողջությունը:

Նյութը՝ Մարիաննա Հարությունյանի

NO COMMENTS

Թողնել պատասախան