Քթի միջնապատի և քթի պլաստիկ անվճար վիրահատություններ

Քթի միջնապատի և քթի պլաստիկ անվճար վիրահատություններ

t5«Աստղիկ» բկ-ն 2015թ.-ը հայտարարել է «Առողջ ապրելակերպի և կանխարգելման տարի»: Այս առումով ներգրավված են ԲԿ-ի բոլոր ծառայությունները: Այս ծրագրին, ինչպես նաև «Աստղիկ» բկ-ի ղեկավարության մյուս բարեգործական նախաձեռնություններին մշտապես իր աջակցությունն է ցուցաբերում պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաև՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Այսպես, տարին մեկնարկեց յուրահատուկ մի ծրագրով՝ քթի միջնապատի և քթի պլաստիկ անվճար վիրահատություններ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակչության համար, որոնք իրականացնում են կենտրոնի դիմածնոտային վիրաբույժներ՝ Արմեն Է. Հարությունյանն ու Աշոտ Է. Հարությունյանը: Ինչպես վերը նշեցինք՝ այս ծրագիրը ևս իրականացվում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հովանավորությամբ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարության աջակցությամբ: Ինչպես նշում են վիրաբույժները՝ վիրահատվող հիվանդների ընտրության հարցում նախապատվությունը տրվել է առողջական ցուցումներին, ապա նոր՝ Էսթետիկ: Կարևոր է նշել, որ վիրահատող բժիշկները բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետներ են, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար կլինիկաներում։ Հանդիսանում են Եվոպական և Հայկական դիմածնոտային վիրաբուժության ասոցիացիաների անդամ։t8 «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը շատ է կարևորում նման բարեգործական միջոցառումները, քանի որ ճիշտ գնահատելով ՀՀ բնակչության ֆինանսական հնարավորությունները՝ նա գիտակցում է, որ ոչ բոլորն են, որ կարող են իրենց թույլ տալ գնալ այս վիրահատությանը, քանի որ սուր և անհետաձգելի չէ, սակայն իրականում այս խնդիրը լուրջ ազդեցություն է թողնում կյանքի որակի վրա՝ տարիների ընթացքում իր բացասական ազդելով մարդու առողջության վրա: Այստեղ առաջնայինը ոչ թե պլաստիկան է, որը նույնպես քիչ կարևոր չէ հոգեբանական տեսանկյունից, այլ՝ միջնապատի դեֆորմացիան, որը դժվարացած քթային շնչառություն է առաջացնում մարդու մոտ՝ հետագայում հանգեցնելով լուրջ խնդիրների: Հենց այս սկզբունքով էլ ընտրվել են վիրահատված հիվանդները: Վիրահատված հիվանդներին կենտրոնի ղեկավարի հետ միասին պարբերաբար այցելում է նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, զրուցում նրանց հետ, հետաքրքրվում կարծիքներով, ժպիտով ընդունում նրանց շնորհակալական խոսքերը: Ինչպես հավաստիացնում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը՝ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի «Աստղիկ» բկ-ում տարբեր բարեգործական միջոցառումներ են իրականացվելու՝ ի նպաստ ՀՀ բնակչության առողջության և տարաբնույթ հիվանդությունների կանխարգելման: Այնպես որ, սպասեք անակնկալների և… ապրեք առողջ…

t1 t2  t3  t6  t4  t7  t9