Քո նոր դեմքը․․․ պլաստիկ վիրաբույժի թեթև դեմքով

Քո նոր դեմքը․․․ պլաստիկ վիրաբույժի թեթև դեմքով

Հոգեբանների պնդմամբ՝ յուրաքանչյուր մարդ իրեն պատկերացնում է բացառիկ գեղե­ցիկ, իսկ երբ հայելու իրական արտացոլանքը չի համապատասխանում իր պատկերացումներին, անձը սկսում է բարդույթավորվել:

Եթե դարեր շարունակ մարդիկ ստիպված էին համակերպվել մեծ քիթ, ուռած այտեր, ընդգծված այտոսկրեր կամ առավել ծանր՝ դի- մածնոտային շեղումներ ունենալու հետ, այսօր այդ ամենը կարելի է ցանկության դեպքում շտկել պլաստիկ վիրաբույժի հմուտ միջամտությամբ:

Պլաստիկ վիրաբուժություն. շատերն այս երևույթը համարում են բժշկության՝ մեր օրերում գրանցած կարևոր առաջընթացը, ոմանք՝ նորաձևության հերթա­կան քմահաճույք, մյուսներն էլ՝ անհեթեթ մոլուցք, հո­գեբանական ճնշվածությունը չեզոքացնելու, թե- րարժեքության բարդույթից ազատվելու միջոց:

Աննան 28 տարե­կան է, մասնագիտությամբ՝ տնտեսագետ: Դեռևս փոքր տարիքից, նա երազում էր ինչ-որ հրաշքով փոխել իր արտաքի- նը՝ մեծ քիթն ու առանձնահատուկ ձևի ականջները, արդեն հոգնել էր հասա­կակիցների անզուսպ ծաղրանքներից: Բնականաբար 10-15 տարի առաջ պլաս­տիկ վիրահատության ու դրա հնարավո­րությունների մասին տեղեկությունները սահմանափակ էին: 18 տարեկանում, երբ Աննան փորձեց աշխատանքի անցնել հեռուստատեսությունում, տնօրենը հեգնանքով ասաց՝ մինչև քիթդ չկտրես՝ չգաս: « 18 տարեկանից մատուցողուհի եմ աշխատել, որպես­զի գնամ Վրաստան՝ գոնե քիթս շտկելու: Սակայն մինչ անհրաժեշտ գու­մարը կհավաքվեր և մինչ կարողացա ծնողներիս մոտ հիմնավորել որոշումս, Հայաստանում էլ զարգացավ պլաս­տիկ վիրաբուժությունը: 3 տարի առաջ ես փոփոխություններ արեցի դեմքիս վրա: Այդ ամենից հետ փոխվեց նաև իմ կյանքը: Ինձ աշխատանքի ընդունեցին այնպիսի կազմակերպությունում, որտեղ նախկինում ներս չէին թողնում միայն արտաքինիս պատճառով: Ես այսօր ինք­նավստահ եմ, ինչի արդյունքը միանշանակ փոխված արտաքինս է»:

Ահա պլաստիկ վիրաբուժության դա­սական օրինակ: Ահա նաև մեկ ուրիշը. 36-ամյա վրացուհի Նինոն, երբ փոքր էր, թրքուհի տատը հպարտանում էր նրա թմբլիկությամբ և դրդում ավելի գիրա­նալ: 19 տարեկանում նա արդեն կշռում էր 80կգ: 30 տարեկանում, բոլոր կար­գի դիտանները փորձելուց հետո, որո­շեց դիմել լիպոսակցիայի /ճարպաշերտի արտածծում/:               Արդյունքում, ծախսելով մոտավորապես 5000 դոլար, նիհարեց ընդամենը 10կգ-ով, բայց գիրացման գործընթացն ավելի արագացավ: Բացի այդ, ստացավ նյարդային հիվանդութ­յուն, մաշկային բորբոքումներ, ունեցավ անոթային խնդիրներ: Նրան ասացին, որ դեռ լավ է պրծել, սովորաբար ներքին օրգաններն էլ են վնասվում: Երանի թե ինչ-որ մեկն արգելեր լիպոսակցիա անել: Նա կարծում է, որ իր ճարպային բջիջ­ները պարզապես «կատաղել» են: Նինոն հիմա էլ կշռում է 95 կգ…

Կատարակտի կամ մաշկի վերագոյացությունների վերացումը կատարվել է դեռևս մթա 10.000 տարի առաջ: 

ժամանակակից բժշկության մեջ պլաստիկ վիրաբուժության սկիզբն ըն­դունված է համարել 1798թ, երբ ֆրան­սիացի բժիշկ Դեզոլտը մարդու մեջքի մաշկից կտրեց 2սմ հատված և «կար­կատեց» մենամարտում վնասված մի հայտնի պարոնի ձեռքը: Այսպիսով 1800-ականներից սկսեց տարածվել վերականգնողական պլաստիկ վիրաբու­ժությունը: Իրականում այս անչափ անհ­րաժեշտ վիրահատության պատմության արմատները շատ ավելի խորն են: Այսօր հայտնի են, որ այնպիսի վիրահատա­կան միջամտություններ, ինչպիսիք են կատարակտի կամ մաշկի վերագոյացությունների վերացումը, կատարվել են դեռևս մթա 10.000 տարի առաջ: Դրանք, բնականաբար, առանց ցավազրկման ու մեր օրերի համեմատությամբ կոպիտ աշխատանքներ էին: Կա տեղեկություն, որ մ.թ.ա. 18-րդ դարում Համմուրաբի արքայի օրենքներով նման վիրահատություննեը տարած մարդկանց համար արտոնություններ էին սահմանված: Ինչ­պես նաև նշվում էին կետեր, ըստ որոնց՝ պետք էր «բուժողներ պատրաստել» մարդկանց բնածին արատներից ազա­տելու համար:

Լոնդոնի պատմության թանգարանում պահվում է մ.թ.ա. 12-րդ դարի մի եգիպտացի տղա­յի մումիա, որի քիթն ու ականջները պատ- րաստված են այլ արհեստական նյութից:

Փաստը վկայում է, որ ներկայի սիլիկոնե ինպլանտներն ան­գամ հազարամյակներ առաջ ունեցել են իրենց նախատիպը:

38-41-338-41-338-41-3PharmArmenia_N1Հայտնի է նաև, որ ժա­մանակակից պլաստիկ վիրահատությունների նմանությամբ միջամտություններ կատարվել են 600 տարի առաջ Հնդկաստանում. Սուշատա Սամ-գիտա անունով մի իմաս­տուն վերականգնում էր վնասված քթեր: Ա. Բեշեմի «Հրաշք, որը Հնդկաստանն է» գրքում գրված է. «Հա­տուկ ուշադրության են արժանի հնդիկ բժիշկները, նրանք կարողանում են վերականգնել պատերազմում կորցրած կամ դատարանի վճռով կտրված քթեր, ականջներ, մատներ և շրթունքներ, երբեմն նույնիսկ՝ օրենքի հսկողությու­նից դուրս»: Այդ է պատճառը, որ նմանա­տիպ վիրահատություններն այսօր ան­վանվում են «հնդկական մեթոդ»:

Պլաստիկ վիրաբուժության հերթական կարևոր փուլը 16-րդ դարի իտալա­ցի (հայկական արմատներով) Գասպար Տալյացկոցիի կատարելության հասցրած պլաստիկ կարերն են: Նա այնպես էր կապում մի տեղից կտրված մաշկը մեկ այլ մասի վրա, որ սպիացումից հետո ոչինչ չէր զգացվում. «Ես վերականգնում են Աստծո տված, բայց ճակատագրով վերցված աչքը, ականջը, քիթն ու ձեռքը, դա սատանայություն չէ, այլ շնորհ»:

Սակայն նա հետապնդվում էր ու դատապարտվեց հոգևորականության կող­մից, այնպես, որ մահվանից հետո հոգեհանգստի կարգ անգամ չկատարվեց: Այսօր էլ շատ հոգևորականներ անընդունելի են համարում հատկապես էսթետիկ/պլաստիկ վիրահատություն- ները՝ համարելով ոտնձգություն Աստ­ծո ստեղծածի դեմ: Այնուամենայնիվ, պլաստիկ վիրաբուժությունը զարգա­ցավ 20-րդ դարում: Հատկապես համաշ­խարհային պատերազմի տարիներին մշակվեց հրազենի հետքը վերացնելու տեխնոլոգիան: Իսկ անցյալ 100-ամյակի վերջին տասնամյակում բժշկության այս ճյուղն այն աստիճան զարգացավ, որ այսօր արդեն երկրագնդի բնակչության յուրաքանչյուր 25-ից մեկն անխտիր դի­մել է պլաստիկ վիրահատության: Նույ­նիսկ թույլ զարգացած երկրներում է այն հարգի, իսկ այնպիսի պահպանողական երկրում, ինչպիսին Պարսկաստանն է, քթի վիրակապով փողոցում հայտնվելը պատվաբեր է ցանկացած երիտասարդի համար:

Ըստ Պլաստիկ վիրաբույժների ամե­րիկյան ասոցիացիայի հրապարակած վիճակագրական տվյալների՝ Ամերիկայում 2003 թվականին 8.9մլն պլաստիկ վիրաբուժություն է իրականացվել, որից 6.2մլն-ը՝ էսթետիկ-կոսմետիկ, 1.7 մլն –ը՝ վերականգնողական պլաստիկ մի­ջամտություն, իսկ 1 մլն մարդ օգտվել է ճարպոտության դեմ պայքարի պետ­պատվերով վիրահատության իրավունքից: Այս ցուցանիշը, ըստ պաշտոնա­կան տվյալների, մինչ 2007 թվականը եռապատկվել է:

2006 թվականին 11 մլն 790 հազար մարդ Ռուսաստանում է դիմել պլաստիկ վիրաբույժի: Նրանց տարիքը 18-25 է մ 50-ից բարձր:

38-41-4Թե քանի մարդ է մինչ օրս դիմել պլաստիկ վիրաբույժի Հայաստանում, դժվար է ստույգ ասել, քանի որ չկա հա­մապատասխան վիճակագրություն: Կան մոտավոր տվյալներ’ առանձին վիրա­բույժների բանավոր խոսքով: Սակայն փաստ է, որ այն մտել է մեր առօրյա ևս: Հայ պլաստիկ վիրաբույժները գտնում են, որ Հայաստանում բժշկության այս ճյուղն ամենազարգացածների թվում է՝ հատկապես առանձին կլինիկաներում: Այդ են վկայում վերջին տարինե­րին այստեղ անցկացված միջազգային համաժողովները, արտասահմանից, մասնավորապես՝ Եվրոպայից ու ԱՄ­Ն-ից այստեղ վիրահատվելու եկած մարդկանց թիվն ու կիրառվող նորագույն տեխնոլոգիաները, որոնք մեր երկրում նույնիսկ կարելի է ճոխություն համա­րել: Իհարկե, մեծ նշանակություն ունի նաև մատչելիությունը, քանի որ հայաս- տանյան գները 7-10 անգամ զիջում են ռուսական, ամերիկյան ու եվրոպական գնացուցակին:

Հայաստանում 15 տարի առաջ սկսեց զարգանալ վերականգնողական վիրա­բուժությունը, քանի որ երկրաշարժից ու Արցախյան պատերազմից հետո կար նման պահանջարկ, սակայն աստիճա­նաբար սկսեց զարգանալ նամ էսթետիկ վիրաբուժությունը: Ամեն մարդ ուզում է գեղեցկանալ: Բնածին կամ ձեռքբերովի թերություններով ապրելը նույնն է, ինչ ճմռթված ու կեղտոտ շոր հագնելը: Ինչու՛, եթե կարելի է արդուկել ու մաքրել: Պլաստիկ վիրահատությունների 70 տոկոսը մեզ մոտ քթի ձևափոխումներ են: Չնայած արդեն հայերն էլ են սկսել կրծքագեղձի ինպլանտների տեղադ­րումն ու լիպոսակցիան, սակայն շատ դեպքերում հայ կանայք ընտանիքի ան­դամներից թաքուն են դա անում:

Բնականաբար, նորաձևությունն է թե­լադրում մարդու արտաքինի հետ կապ­ված բոլոր չափանիշները: Հետաքրքիր է, որ փոփոխական է նաև մարդու դեմքի նորաձևությունը:

Որպես վերջաբան՝ կրկին փոխվել են դեմքի նորաձևության չափանիշնե­րը. այսուհետ նորաձև չեն տափակ քթերը, և այդ կապակցությամբ Եվրոպայում մշակվել են կոշտ սիլիկոնից փոքր-ինչ ուռուցիկություն ունեցող քթի ձուլվածքներ՝ կանանց և տղամարդկանց համար: Փաստորեն, պլաստիկ վիրահատության մասին որոշում ընդունելիս անպայման պետք է հաշվի առնել ժամանակակից նորաձևությունը:

Նյութը՝ Սաթենիկ Մկրտչյանի
«Ֆարմ Արմենիա» ամսագիր, համար 1

NO COMMENTS

Թողնել պատասախան