Միակը Հայաստանում՝ Ortho Vision իմունոհեմատոլոգիական ավտոմատ անալիզատոր

Միակը Հայաստանում՝ Ortho Vision իմունոհեմատոլոգիական ավտոմատ անալիզատոր

«Աստղիկ» բկ-ի լաբորատոր ծառայությունը համալրվել է նոր իմունոհեմատոլոգիական Ortho Vision ավտոմատ անալիզատորով: Այն միակն է տարածաշրջանում, իսկ ԱՊՀ-ի տարածքում՝ 4-րդը:

Անալիզատորը հնարավորություն է տալիս կատարել խումբ ռեզուսի հետազոտություն, ֆենոտիպավորում, հակաէրիթրոցիտար հակամարմինների հետազոտություն՝ ավտոմատացված համակարգով, որի շնորհիվ մարդկային գործոնը հասցված է նվազագույնի:

Ավելին, այն կատարում է տվյալների սկանավորում և պահում հիշողության մեջ: Հնարավորություն ունի միանալու LIS համակարգին:

Ortho Vision-ը բարձր ճշգրտությամբ աշխատող անալիզատոր է, որի սխալվելու հավանականությունը հասցված է նվազագույնի: