Կոլորեկտալ քաղցկեղի ժամանակակից քիմիաթերապիա. ապագայի հույսով

Կոլորեկտալ քաղցկեղի ժամանակակից քիմիաթերապիա. ապագայի հույսով

16Սույն թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ կոնֆերանս «Կոլորեկտալ քաղցկեղի ժամանակակից քիմիաթերապիա. ապագայի հույսով» թեմայով, որին մասնակցեցին ուռուցքաբաններ և պրոկտոլոգներր։ Կոնֆերանսը կազմակերպել էր «Նատալի Ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» բկ-ի օնկոլոգիայի և քիմիաթերապիայի ծառայության ղեկավար Գայանե Ղազարյանը: Կոնֆերանսին հրավիրված էին նաև «Նատալի Ֆարմ Մալաթիա» բկ-ի վիրաբուժական ծառայության ղեկավար, բգդ, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արամ Հակոբյանը, Պետական բժշկական hամալսարանի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը, «Երեւան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Տարոն Տոնոյանը: Զեկույցներով հանդես եկան ինչպես կոնֆերանսի հեղինակն ու կազմակերպիչը, այնպես էլ՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի ղեկավար Ալեքսանդր Աղավելյանը: Զեկույցներից հետո կոնֆերանսի մասնակիցները հավաքվեցին կլոր սեղանի շուրջ` քննարկելու նոր մեթոդների արդյունավետությունը և գնահատելու իրականացված վիրահատությունների արդյունքնները:

«Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի օնկոլոգիայի եւ քիմիաթերապիայի ծառայության ղեկավար ԳԱՅԱՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ.
– Այժմ կոլորեկտալ քաղցկեղը վաղ շրջանում հայտնաբերու դեպքում հնարավոր է լիովին բուժել` վիրահատության և քիմիաթերապիայի միջոցով: Իսկ այն դեպքում, երբ կոլորեկտալ քաղցկեղն արդեն մետաստազներ ունի, բուժման նորագույն մեթոդներով հնարավոր է երկարացնել հիվանդի կյանքը և բարձրացնել կյանքի որակը: Եթե նախկինում այդ հիվանդները մտածում էին, որ իրենք կարող են ապրել ընդամենը մեկ կամ կես տարի, ապա այս նորագույն բուժման, քիմիաթերապիայի միջոցով կարելի է 5-7 տարով երկարացնել հիվանդի կյանքը:
Կոլորեկտալ քաղցկեղի այս նորագույն դեղերը, որոնք կիրառվում են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, այսօր արդեն հասանելի են նաեւ մեր երկրում, մասնավորապես՝ «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում: Հիվանդներն այլևս ստիպված չեն մեծ գումարներ ծախսել արտերկրում բուժում ստանալու համար, քանզի այդ նույն ժամանակակից բուժումը՝ որակական նույն չափանիշերով, կարող են ստանալ նաև Հայաստանում: Մեր հանրապետությունում և մասնավորապես մեր կենտրոնում կան շատ լավ մասնագետներ, ովքեր կիրառում են բուժման այս նորագույն մեթոդները:

2 3 5 7 9 10 11 12 17 18 21 19 25 28 27 32 33 34