ՏԱՐԵՄՈՒՏԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՏԱՐԵՄՈՒՏԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ամփոփելով 2014թ.-ը՝ մենք պարբերաբար Ձեզ կներկայացնենք 2014թ.-ին «Մալաթիա» ԲԿ-ի ծառայություններից օգտված անձանց կարծիքներն ու Ամանորյա բարեմաղթանքները: «Մալաթիա» ԲԿ-ի ամբողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում քաջ առողջություն:

karen_kazaryan

ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Պրոդյուսեր, հաղորդավար

-Անցած տարի առողջական որոշ խնդիրներ ունեցա և դիմեցի ու բուժում ստացա «Մալաթիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում: Ասեմ, որ շատ տպավորված եմ այս բժշկական կենտրոնի գործելաոճով և մասնագետներով: Կենտրոնի բոլոր մասնագետները՝ սանիտարներից մինչև բժիշկներ, շատ լավ պատրաստված են, պրոֆեսիոնալ և բարեհամբույր, ինչը խոսում է այն մասին, որ կենտրոնը ճիշտ ղեկավարների ձեռքում է, և զարգացման մեծ միտումներ ունի։ Շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, որ այս կենտրոնը գերհագեցած է ժամանակակից տեխնոլոգիայով և մասնագետները հնարավորություն ունեն արագ և ստույգ հետազոտություններ և ախտորոշում իրականացնել: Կարծում եմ, որ Հայաստանում գործող շատ-շատ բկ-ներ օրինակ պետք է վերցնեն «Մալաթիա» բժշկական կենտրոնից:

Ամանորյա մաղթանքը
– Շնորհավորում եմ ամբողջ անձնակազմին, և մասնավորապես՝ իմ բժշկին՝ Վարդան Ռաֆաիլի Բոռոզանին, և մաղթում ամենայն բարիք։

nune7

ԱՎՈ ԽԱԼԱԹՅԱՆ
դերասան

-Մայրս հիմա առողջական որոշակի խնդիրներ ունի, և մենք հաճախ ենք լինում «Մալաթիա» բժշկական կենտրոնում: Շնորհակալ ենք անչափ մեր շատ սիրելի բժշկուհուն՝ սրտաբան Նարինե Սահակի Գոջաբաշյանին, և մյուս բոլոր բժիշկներին, թող շարունակեն իրենց բարի գործը՝ մարդկանց հետ վերադարձնելով իրենց առողջությունն ու ժպիտը: Իհարկե, ցանկալի է, որ հաջորդ տարում չլինեն առողջական խնդիրներ, և մենք էլ բժշկին դիմելու կարիք չունենանք, բայց եթե անգամ խնդիրներ էլ լինեն, վստահ կարող ենք կրկին դիմել «Մալաթիա» բժշկական կենտրոն՝ համոզված լինելով, որ մեր առողջությունը պրոֆեսիոնոլ և հոգատար մասնագետների ձեռքերում է: Որպես այցելու՝ կարևորում եմ հիվանդանոցի մաքրությունը, որը զգացվում է հենց մուտքից, ոգևորում է նաև հիվանդի և բժշկի առաջին շփումը, որից էլ սկսվում է բուժումը:

Ամանորյա մաղթանքը
– 2015 թվականը թող իր հետ բերի առողջություն և խաղաղություն, թող շարունակի ձեր կենտրոնը հագենալ էլ ավելի նորարարական բժշկական տեխնիկայով ու շարունակի զարգանալ։
Ցանկանում եմ առողջություն մեզ բոլորիս, ուզում եմ, որ խաղաղ լինի մեր երկիրը, այս տարի շատ-շատ հայ մանունկներ ծնվեն, մի խոսքով՝ թող գարուն լինի մեր երկրում:

1618341_1531310083773797_2682009200350155144_o

ՖՈՐՇ
երգիչ

– Իմ ամենաջերմագին ողջույններ` «Մալաթիա» բժշկական կենտրոնին: 2014թ.-ին բախտի բերմամբ, թե պատահմամբ այնպես ստացվեց, որ առնչվեցի այս կենտրոնի հետ: Ուզում եմ շորհակալություն հայտնել լավ, ճիշտ և պրոֆեսիոնալ մոտեցման համար և ամբողջ անձնակազմին մաղթել առողջ, բարի տարի:

Ամանորյա մաղթանքը
– Թող հաջողությունը միշտ իրենց հետ լինի, բայց գործն էլ, այնուամենայնիվ, այդքան էլ շատ չլինի…
Ամենայն բարիք եմ մաղթում, շնորհակալություն առողջություն պագևելու համար:

maxresdefault

ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆ
դերասան

-2014թ.-ին բավական լուրջ բժշկական օգնություն եմ ստացել «Մալաթիա» բժշկական կենտրոնում, և պետք է նշեմ, որ բավական բարձր կարծիք ունեմ թե կենտրոնի և թե մասնագետների վերաբերյալ, մասնավորապես իմ բժշկուհու, իմ պահապան հրեշտակի՝ սրտաբան Նառա Գոջաբաշյանի մասին: Այո, բավականին «ծանր» բաժնում եմ բուժում ստացել, խնդիրս սրտի հետ էր կապված, ինչ խոսք, բժիշկներն անթերի աշխատանք կատարեցին և միայն ու միայն շնորհակալ եմ նրանցից:
Ընդհանրապես, կենտրոնում աշխատանքը շատ լավ է կազմակերպված, հրաշալի բժիշկներով համալրված անձնակազմ է աշխատում. նման բժշկական կենտրոնները գալիս են ապացուցելու, որ այլևս բժշկին դիմելու վախը նահանջել է… Վստահ եմ, որ «Մալաթիա» բժշկական կենտրոնը քայլելու է ոլորտի զարգացումներին համընթաց՝ լավագույն բժշկական ծառայությունները մատուցելով մեր հասարակությանը:

Ամանորյա բարեմաղթանքը
-Ցանկանում եմ խաղաղություն մեր փոքրաթիվ ազգին, խա-ղա-ղու-թյուն. դա մեր գերխնդիրն է այսօր, որ մեր տղաները հանգիստ կանգնեն սահմանին, իսկ մեր բժիշկներին՝ շատ հնարավորություններ, որպեսզի անընդհատ կարողանան վերապատրաստվել, զարգանալ, դառնալ էլ ավելի պրոֆեսիոնալ, որպեսզի մենք էլ հանգիստ դիմենք իրենց մասնագիտական օգնությանը:
Բժշկության հարցը շատ կարևոր է. որևէ մի երկրի քաղաքակիթ լինելու նախապայմանը բարձրակարգ բժշկական համակարգ ունենալն է:

ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
երգչուհի

– Առիթ եմ ունեցել լինել «Մալաթիա» բժշկական կենտրոնում և, պատկերացրեք, ստացել եմ գերագույն հաճույք թե բուժանձնակազմի վերաբերմունքից և թե հիվանդանոցային աշխատանքի կազմակերպվածությունից, մասնավորապես խոսքս Սրտաբանական, առիթմոլոգիական ծառայության մասին է, որտեղ ես և Արամոն ենք եղել մեր շատ լավ ընկեր սրտաբան Միկայի /ՄիքայելԱդամյան/ մոտ, ով ամեն ինչ անում է հիվանդներին բուժելու, տրամադրությունը բարձրացնելու, առողջություն նվիրելու համար, իսկ սա ինձ համար ամենակարևորն է: Շնորհակալ եմ ամբողջ անձնակազմին, որովհետև հենց մուտքից ամեն ինչ կարգ ու կանոնով է, խաղաղ է, մաքուր է. ճիշտ են աշխատում:

Ամանորյա մաղթանքը
-«Մալաթիա» բժշկական կենտրոնին մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ բժշկության մեջ: Եվ մեզ բոլորիս ցանկանում եմ, որ ապրենք խաղաղ երկրում:

 J9rfertA1nzDRKKXCIzTTYejii

ԼԵՅԼԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
երգչուհի

– Վերջերս մայրս վատառողջ էր և մենք դիմեցինք «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Ինքս, անկեղծ ասած, չգիտեի, որ Առիթմոլոգիայի կենտրոն կա «Մալաթիա» բժշկական կենտրոնում և, առավել ևս, որ այն իր ծավալներով միակն է Հայաստանում:
Ես շատ ուրախ եմ, որ այս կենտրոնի լավ մասնագետների շնորհիվ ժամանակին հայտնաբերվեց հիվանդությունը և համապատասխան միջոցներով շատ արագ կանխարգելվեց հիվանդության զարգացումը: Անչափ շնորհակալ եմ մեր բժշկուհուն՝ Աղավնի Մուրադյանին, ով մեծ ուշադրությամբ էր հետևում մայրիկիս, և ամբողջ անձնակազմին՝ պրոֆեսիոնալ մոտեցման ու հատկապես ջերմ վերաբերմունքի համար, չէ որ հենց այդ ջերմության կարիքն ունի հիվանդը նախ և առաջ: Եվ գիտեք՝ ինչն էր ամենահաճելին. Այս ջերմությանն ու հոգատար վերաբերմունքին արժանանում էին բոլոր հիվանդներն ու նրանց հարազատները՝ առանց բացառության:
Հուսանք՝ 2015-ին չենք ունենա նմանօրինակ մեծ առողջական խնդիրներ, բայց ամեն դեպքում, արդեն գիտենք, որ կարող ենք դիմել «Մալաթիա» բժշկական կենտրոն և ստանալ շտապ ու պրոֆեսիոնալ մոտեցում: Կրկին և կրկին շնորհակալ եմ բուժանձնակազմին և տնօրինությանը:
Իմ կարծիքով մարդը նախ հիվանդանում է հոգով, հետո՝ ֆիզիկապես, և եթե բոլոր բնագավառներում լինի այս մարդկային ջերմ վերաբերմունքը, ինչպիսին կա այս բժշկական կենտրոնում, սա նախապայման է, որ մարդը, քաղաքացին իրեն լիարժեք զգա իր երկրում և հասկանա, որ կան մարդիկ, ում կարող ենք ապավինել:

Ամանորյա մաղթանքը
-Փորձենք միմյանց նկատմամբ ավելի ջերմ ու ուշադիր լինել այս նոր տարում, որովհետև մեր ժողովուրդն իսկապես շատ ունի այդ սիրո, ջերմության և միասնականության կարիքը: Ուզում եմ նաև հատուկ նշել սահմանում կանգնած յուրաքանչյուր զինվորին, և ընդհանրապես՝ զինվորից մինչև սպայական կազմ ցանկանում եմ շնորհավորել, շնորհակալություն հայտնել և խոնարհվել նրանց առաջ:
Ես էլ հուսով եմ, որ 2015թ. Կկատարվի իմ այսքան սպասված երազանքը և կկայանա իմ մենահամերգը:

240991302168411

ԳԱՐԻԿ ՊԱՊՈՅԱՆ
հումորիստ

-Այս տարի արտասահմանից ժամանած իմ հյուրերից մեկն առողջական խնդիր ունեցավ և մենք դիմեցինք «Մալաթիա» բժշկական կենտրոն: Եվ ես, և իմ հյուրը հաճելիորեն զարմացանք, երբ հանդիպեցինք իրապես սրտացավ վերաբերմունքի և բարձր պրոֆեսիոնալիզմի կենտրոնի մասնագետների կողմից: Անչափ շնորհակալ եմ մեզ բժշկական օգնություն ցուցաբերած բոլոր բժիշկներին: Ընեկրս իր երկիր վերադարձավ՝ գոհ մնալով մեր երկրից և հատկապես՝ մեր բժիշկներից՝ նշելով, որ շատ ուրախ է, որ Հայաստանում եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխանող բժշկական կենտրոններ կան:

Ամանորյա մաղթանքը
-Մաղթում եմ բոլորիս առողջություն, իսկ առողջական փոքրիկ խնդիրների դեպքում էլ՝ մշտապես հայտնվել բանիմաց ու սրտացավ բժշկի ձեռքերում: Բժիշկներին էլ ցանկանում եմ ուժ ու եռանդ իրենց բարդ աշխատանքում:

10371514_1510876182468773_3281948437739590982_n

ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
դերասան

-Ես շատ շնորհակալ եմ «Մալաթիա» բժշկական կենտրոնի աշխատակազմին սրտացավ և պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար: Այնքան մեծ է վստահությունը, որ որոշել եմ հաջորդ տարի էլ իմ առողջությունը վստահել այս բժշկական կենտրոնի մասնագետներին:

Ամանորյա մաղթանքը
-Ցանկանում եմ առողջություն, որ մեր բժիշկներն անգործ մնան: Իսկ ավելի լուրջ՝ թող որ 2015-ը լինի բոլոր թաքնված հիվանդությունների բացահայտման տարի, և այդ բոլոր հիվանդությունները շատ արագ ու հեշտ բուժվեն: Շնորհավորում եմ բոլոր բժիշկներին, ովքեր ամենակարևոր ֆունկցիան են կատարում՝ բուժում են մարդկանց, փրկում են նրանց կյանքը: