Երաժշտություն որովայնո՞ւմ

Երաժշտություն որովայնո՞ւմ

Անեզր տիեզերքը եզրեր չունի՞, ո՞րն է անթիվ աստղերի ճշգրիտ թիվը, որքա՞ն հարատև է տիեզերական ներդաշնակությունը…

Եթե փորձենք տարածությունը մի­լիոնավոր անգամներ փոքրացնել, մեր հարցադրումներից շատերի պատաս­խանները կարող ենք գտնել ընդամենը երկու՝ արական և իգական բջիջներում: Անզեն աչքի համար անտեսանելի երկու բջիջներն ինն ամիս շարունակ հեղինա­կում են փոքրիկ տիեզերք կնոջ՝ օրեցօր մեծացող որովայնում: Ներարգանդային շրջանում ամեն րոպե զարգացող պտղի յուրաքանչյուր բջիջ ավելացնում Է այդ երկու աստղերի թիվն այն երկնակամա­րում, որում հայտնվել Է:

Այո, հղիության շրջանում յուրաքանչ­յուր կին րնկալվում Է որպես քայլող ներ­դաշնակություն՝ տարեց աշխարհի և իր մեջ արթնացող նորաթուխ տիեզերքի միջև: Ահա թե ինչու Է պահանջվում հղի կնոջր վերաբերվել սիրով, զգույշ և նրբո­րեն: Նրա կրծքի տակ թրթռում Է դեռևս թույլ, բայց միևնույն ժամանակ փոքրիկ մարդկային մի սիրտ՝ լի սպասումներով և իր հետ աշխարհում նոր լույս ու երանգ ավելացնելու կոչումով:         Հետաքրքիր հարց Է առաջանում՝ ինչպե՛ս ապահովել պտղի ներարգանդային կյանքում արտաքին և ներքին միջավայրերի միջև ներդաշնակությունր:       Հարցադրումր բազմաճյուղ Է և ենթադրում Է մի քանի բացատրություն: Այս անգամ կփորձենք անդրադառնալ դրանցից միայն մեկին, թերևս՝ ամենահետաքրքրականին:

Ի՞նչ նշանակություն ունի երաժշտությունր զարգացող պտղի համար:

Այն, որ ձայնր, շնորհիվ իր ալիքա­յին բնույթի, կարող Է ազդել կենդա­նի օրգանիզմի վրա, հայտնի Է դարձել դեռևս ոչ վաղ անցյալում: Պարզվել Է, որ րնդամենր ձայնի հաճախականութ­յան փոփոխման հաշվին կարելի Է ազդել մեր օրգանիզմի բջիջներից յուրաքանչ­յուրի ակտիվության վրա: Նշանակում Է, որ ձայնի մոգական ուժի շնորհիվ կա­րելի Է կանոնավորել մաշկի, մկան­ների, ներքին օրգանների, նյարդային համակարգի բջիջների աշխատանքր, նույնիսկ հնարավոր Է «վերադաստիա­րակել» քաղցկեղածին բջիջներին: Ամե­նապարզ և արդյունավետ ներգործման եղանակը անշուշտ երգելն Է կամ երաժշտությունն այնպես լսելը, որ այն պարուրի րո ողջ Էությունը: Եր­գելու լավագույն ազդեգությունն իրենգ վրա նախևառաջ զգում են երգողները, որոնց երգելու ընթացքում կարծես թե զբաղված են շնչառական վարժություն­ներ կատարելով: Ստոծանու ողջ ծա­վալով ներշնչելու և քթով արտաշնչելու պարզ վարժություններով հնդիկ բժշկա­պետերը բուժել են բազմաթիվ հիվան­դություններ: Դրա շնորհիվ հնարավոր Է դառնում արյունը հարստացնել թթված­նով, ակտիվացնել ներքին օրգանների արյան մատակարարումը: Ահա թե ինչու Է երգչի մասնագիտությունը համարվում երկարակեցության բանալի: Հղիության ընթացքում պտղի պորտալարն արտաքին աշխարհի մասին տեղեկատվություն ստանալու հուսալի ճանապարհ Է: Մայ­րը երգում կամ լսում Է երաժշտություն՝ մեղեդու դրական ազդակները հաղոր­դելով երեխային: Հետաքրքիր Է՝ ներար­գանդային շրջանում ե՞րբ և ինչպե՞ս Է երեխան արձագանքում երաժշտությանը: Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով դիմեցինք Ուռոգինեկոլոգիայի կենտրոնի գինեկոլոգ, գինեկոլոգների և Էնդոկրինոլոգների հայաստանյան ասոցիացիայի մամուլի խոսնակ Քրիստինա Սանթրոսյանին.

-Հասկանալու համար եկեք անդրադառնանք վիճակագրությանը. 20-22 օրից լսելի Է դառնում պտղի սրտի բա­բախյունը, 44 օրականից կարելի Է խոսել ուղեղի զարգացման մասին: Հետաքրքիր Է, որ 6-7 շաբաթական սաղմը զգում Է շոշափողական հպումները: Գիտնական­ները կարծում են, որ պտուղն արտաքին աշխարհի ձայնային ազդանշաններին արձագանքում Է դեռևս 14 շաբաթա­կանից: 15 շաբաթականում պտուղն ար­ձագանքում Է պտղաջրերի համին: 24 շաբաթականում պտղի մոտ արտադր­վում են ադրենալին, սերոտոնին, և որ ամենակարևորն Է՝ Էնդորֆին (երջան­կության) հորմոնները, որոնք համընկ­նում են մեծահասակների հորմոններին: 28 շաբաթականում փոքր սաղմը ձայնե­րը լսում Է նույնիսկ մոր քնի ընթացքում: D-4 ուլտրաձայնային հետազոտություն­ների միջոցով ստացվել են երեխաների ներարգանդային հետաքրքիր լուսան­կարներ, որտեղ երեխան ծիծաղում կամ ժպտում Է: Այս վիճակագրությունը թույլ Է տալիս հասկանալ, որ երեխայի ներար­գանդային կյանքի բավականին տևա­կան շրջան պահպանվում Է ուղիղ կապը մոր և պտղի ապրումների միջև: Կարելի Է ասել, որ նույնիսկ տեղի Է ունենում ապ­րումների փոխանակում, օրինակ՝ փորձը ցույց Է տալիս, որ մոր ապրումներից կտրուկ փոխվում են երեխայի ապրում­ները թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով:

Ներքին մերսում

spermatozoid_capacitation_acrozomal_reactionԵրգի ընթացքում ակտիվանում են ոչ միայն ձայնալարերը, այլև ողջ օրգանիզ­մը: Ներքին օրգաններից յուրաքանչյուրը երգելու պահին յուրովի ենթարկվում Է տատանման: Հետաքրքիր Է, որ առողջ և հիվանդ օրգանների թրթիռներն Էապես տարբերվում են իրարից: Սա նույնպես վոկալաթերապիայի առանձ- նահատկություններից Է: Երգի միջոգով ներքին օրգանների թրթիռային տատա­նումները ոչ այլ ինչ են, եթե ոչ ներքին մերսում. դրա ժամանակ արյան հոսքն ակտիվանում Է հիվանդ օրգանի վրա: Հղիության շրջանում պտուղն իրեն շրջապատող միջավայրի կողմից ստանում Է ազդակներ այն մասին, որ մայրը երգում Է: Պտուղը սկսում Է «ականջ դնել» այդ յուրահատուկ ու ինչ-որ տեղ անսովոր տատանումներին: Երաժշտություն լսե­լիս կամ երգելիս կինը հույզի փոխանակ­ման միջոցով ընկալում Է իր փոքրիկին: Միևնույն ժամանակ զգացմունքներ Է փոխանակում նաև արտաքին միջավայ­րի հետ:

-Մոր լսած երաժշտությունից կտրուկ կարող Է փոխվել սաղմի զարկերակի հա­ճախականությունը: Դրան հետևում Է նաև հորմոնների արձագանքը նոր հոգեվի­ճակին: Հուզա-ալիքային ազդակներն ակտիվացնում են երեխայի զգացողու­թյունները: Անհերքելի Է, որ դասական երաժշտություն լսելիս մոր օրգանիզմում արտադրվող էնդորֆիններն ազդում են նաև պտղի տրամադրության լավացման վրա, չէ՞ որ էնդորֆիններր նախևառաջ երջանկության հորմոններն են: Սակայն չանտեսենք մեկ կարևոր հանգամանք. այդ երաժշտությունից նախ պետք է հա­ճույք ստանա մայրր, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի:

Ներարգանդային փուլից սկսած երեխայի հետ հաղորդակցվելու կարևոր նախապայմաններից մեկն է երաժշտությունր: Մինչդեռ       ծնողներր

պետք է իմանան, որ միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքն էլ է դառնում պտղի և ծնողի միջև հոգեհարազատութ­յան առաջացման միջոց:

– Ծնողր պետք է իմանա, որ հենց հղիության րնթացքում պետք է պատ­րաստել երեխային արտաքին աշխարհն րնկալելուն: Նրանք պետք է ոչ միայն լսեն երաժշտություն, երգեն, այլև խոսեն պտղի հետ: Ներարգանդային փուլում երեխայի համար երգող կամ երեխայի հետ զրուցող ծնողներից շատերն են հա­մոզվել, որ ծնվելուց հետո նրանք լինում են ժպտերես, հեշտ են քաշ վերցնում և քնում,-վստահեցնում է Քրիստինա Սանթրոսյանր:

Երիտասարդ մայրերր մեծ նշանա­կություն չեն տալիս իրենց երգի միջոցով երեխայի հուզակամային համակարգի ներդաշնակ ձմավորմանր:        Մայրերից

շատերր կդժվարանան երգել երկուսից ավելի օրորոցայիններ: Առանձնացնենք կարևորագույն հանգամանք. ներար­գանդային շրջանում երգելիս երեխային շրջապատող միջավայրի տատանում­ներն ու հետագայում օրորոցի տատա­նումներին մոր քնքուշ ձայնի զուգոր­դումն առաջին «բժիշկներն» են լինելու երեխայի խաղաղ և առողջ զարգացման գործում: Այնպես որ, սիրելի’ մայրիկներ, մի զլացեք լավ երաժշտություն լսել

Վարժություն 1

pregnant_woman-993722Լսեք մեղմ երաժշտություն կամ բնա­ձայներ բնության գրկում և այդ ընթաց­քում փակ աչքերով պատկերացրեք պայծառ, տաքացնող և ուժ տվող մի լույսի գունդ կամ ամպ: Պատկերացրեք, թե ինչպես է լույսի ամպը ձեր սրտի մի­ջով անցնում՝ տաքացնելով ձեր էությու­նը, մոտենում ու ներթափանցում է ձեր բալիկի սրտի մեջ: Այնուհետև թուլա­ցեք, բացեք աչքերը և երաժշտության տակ փորձեք ճերմակ թղթի վրա նկա­րել, թե ինչպիսին եք պատկերացնում ձեր երեխային: Փոքր հանգստից հետո նկարեք, թե ինչպիսին է պատկերաց­նում երեխան ձեզ: Նկարեք նրա ծնվե­լու պահը: Փորձեք հասկանալ, թե ձեր հորինած լուսավոր ամպն ինչով օգնեց ձեզ ու ձեր երեխային: Այս վարժությունը կզարգացնի ինտուիցիան և կօգնի ներ­քին կապերի ամրապնդմանը’ երեխայի և Ձեր միջև, իսկ երաժշտությունը կամ բնաձայները կօգնեն լավ հանգստանալ: Կրկնեք վարժությունը 1 շաբաթից:

(Այս վարժությունների համար մայրը պետք է լինի հոգեպես հանգիստ, ազա­տի իրեն ավելորդ լարվածությունից և թուլացնի մկանները):

Վարժություն 2

Վարժության համար հարկավոր է կենտրոնանալ այն հաճելի դասական երաժշտության վրա, որից հղի կինն իրեն լավ է զգում:

Փակ աչքերով պատկերացրեք, թե մտնում եք մի չքնաղ մարգագետին, որ­տեղ շատ-շատ ծաղիկներ կան: Ընտ­րեք նրանցից ամենագեղեցիկն ու մո­տեցեք: Ամենագեղեցիկ ծաղիկը փակ է և սրտատրոփ սպասում է ձեզ, որ կա­մացուկ տարածի թերթիկները: Ծաղկի մեջ էլ քնած կլինի ձեր բալիկը: Գրկեք նրան, նայեք փոքրիկի խաղաղ դեմքին, սիրեք նրա պստլիկ մատները, այնու­հետև զգուշորեն տեղադրեք ծաղկի մեջ և հրաժեշտ տվեք’ մինչև մյուս հանդի­պում: Երբ երաժշտությունն ավարտվի,

բացեք ձեր աչքերը. կնկատեք, որ աշ­խարհն իրոք գեղեցկացել է ձեզ համար, չէ որ դուք տեսել եք ձեր բալիկին հոգու աչքերով:

Հավելված փոքրիկների համար.

(պատմվածք)

Փոքրիկ կակաչն ամեն առավոտ արթնանում էր Արայի մայրիկի քնքուշ ձայնից: Նա ձգում էր իր ցողունը, հետո տարածում թերթիկներն ու մայրիկի ձայ­նի ելևէջների տակ սկսում էր անուշ բուրել: Արան նրան շատ էր սիրում, մայրիկը նույնպես: Երբ մայրիկը գնում էր աշխա­տանքի, Արան շտապում էր դպրոց, իսկ ծաղիկը դեռ երկար հիշում էր մայրիկի մեղմ ձայնը:

Մի օր, երբ Արայի մայրիկը բացակայում էր, Արան դպրոցից տուն վերադարձավ իր ընկերների հետ: Նրանք տարօրինակ, աղմկոտ ու ծաղկի սիրտը վախ գցող ձայներով երաժշտական սկավառակ էին իրենց հետ տուն բե­րել: Ծաղիկը նկատեց, որ Արայի դեմքն այդ երաժշտությունից փոխվում է, տղան դառնում է ավելի նյարդային, ընկեր­ների բարձրացրած աղմուկից էլ քիչ էր մնում տան պատերը փուլ գային: Այս­պես գրեթե ամեն օր, մինչև ծաղիկը հի­վանդացավ: Նա երազում էր լսել մայրի­կի քաղցր ձայնը, լվացվել առավոտյան արևի շողերով այդ քնքուշ մեղեդու ու­ղեկցությամբ: Բայց Մայրիկը բացակա­յում էր քաղաքից, իսկ Արան տանջում էր իրեն այդ աղմկոտ երաժշտությամբ: Կարմիր թերթիկները դեղնեցին, ու մի օր էլ ծաղիկը կախեց գլուխը: Արան լաց էր լինում: Նա երկար ժամանակ չէր էլ նկատել, որ ծաղիկը թոշնել է: Ոչ ոք այդ­պես էլ չհասկացավ, թե ինչն էր ծաղկի հիվանդության պատճաը: Իսկ ծաղիկը դեռ հիշում էր մայրիկի գեղեցիկ երգը…

Նյութը’ Լուսինե Հայրապետյանի
«Ֆարմ Արմենիա» ամսագիր, համար 1

NO COMMENTS

Թողնել պատասախան