ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի այցը «Մալաթիա» ԲԿ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի այցը «Մալաթիա» ԲԿ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոն: Գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ բժշկական կենտրոնի նյութատեխնիկական պայմաններին, մատուցվող բուժօգնության որակին, շրջեց բաժանմունքներով:

Բժշկական կենտրոնի սրտաբանական ստացիոնար ծառայության ղեկավար, ինվազիվ սրտաբան Միքայել Ադամյանը ներկայացրեց կենտրոնում մատուցվող սրտաբանական ծառայության հնարավորությունները: Նախարարն այցելեց նաև կատետերիզացիայի լաբորատորիա:

10488005_1556827364558387_7882121372414609276_n(1)Վերակենդանացման բաժանմունքում նա զրուցեց «Մալաթիա» բժշկական կենտրոնում բարդ վիրահատությունների ենթարկված երկու հիվանդների հետ:

56-ամյա Միսակ Փիլոյանը արտադրական ծանր վնասվածք էր ստացել` անզգույշ շարժումի հետևանքով կորցնելով աջ ձեռքն ամբողջովին: Մոտ երեք տասնյակ բուժաշխատող, նրանցից 9-ը` մասնագիտացված վիրաբույժներ, մասնակցել է 12 ժամ տևողությամբ վիրահատությանը: Միսակ Փիլոյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Հերթական ստուգման համար այցի եկած հիվանդին Արմեն Մուրադյանը մաղթեց առողջություն և շուտափույթ ապաքինում: Միսակ Փիլոյանն էլ հույս հայտնեց, որ կարճ ժամանակ անց կկարողանա վարժ շարժել ձեռքը:

10857815_1556827261225064_1382395755828068208_nՎրեժ Գրիգորյանը Ճամբարակում ընդամենը մի քանի օր առաջ ենթարկվել էր ավտովթարի: ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ անմիջապես ստեղծվել էր մասնագիտական հանձնաժողով: Կենտրոնի բուժանձնակազմի և ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների ջանքերի շնորհիվ հաջողվել է կատարել բարդագույն վիրահատություն` ոտքի ռեինպլանտացիա, ինչը հնարավորություն է ընձեռել խուսափել ոտքը հեռացնելուց:

Վերականդանացման բաժանմունքում գտնվող Վրեժ Գրիգորյանն իր գոհունակությունը հայտնեց կենտրոնի մասնագետներից:

10857943_1556826267891830_5166526974837916156_nԳինեկոլոգիական բաժանմունքում Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց ծնունդների ամսական և տարեկան ցուցանիշներով: Կենտրոնում ամսական միջինում գրանցվում է 100-130 ծնունդ: Կանանց կոնսուլտացիայում մայրանալ պատրաստվող կանանց համար գործում է «Մայրերի դպրոց»-ը, ուր մասնագետների` գինեկոլոգների, նեանատոլոգների կողմից անցկացվում են հղիության և հետծննդաբերական շրջանի վերաբերյալ դասընթացներ, տրամադրվում է խորհրդատվություն:

Ասատուր Ասատրյանը նշեց, որ վերակառուցվում է տարիներ շարունակ չգործարկված 9 հարկանի մասնաշենքը, որն այս պահին գործող հատվածին միանալու է նոր 6 հարկանի կառույցով: 2013 թվականի աշնանը կենտրոնի հարակից մասնաշենքում մեկնարկած շինարարական աշխատանքների ավարտը նախանված է 2015 թվականի վերջին: Շինարարարական աշխատանքների ավարտից հետո կենտրոնում կգործեն ոչ միայն նոր բաժանմունքներ, կընդլայնվեն մատուցվող ծառայությունների տեսակները, այլև առիթը կհամընկնի կենտրոնի հիմնադրման 50-ամյա հոբելյանի հետ:

10850320_1556826104558513_6274440666197198010_nԱրմեն Մուրադյանն այցելեց նաև հեմոդիալիզի ծառայության բաժանմունք: Ծառայության ղեկավար Արթուր Սաֆարյանն ասաց, որ բժշկական ծառայության այս տեսակը կենտրոնում իրականացվում է 2011թ.-ից: Այն հագեցած է նորագույն սարքավորումներով ու բժշկական պարագաներով: Այս բաժանմունքը հանրապետությունում առաջինն էր, որ սկսեց հեմոդիալիզն իրականացնել միանվագ պարագաներով: Այժմ այստեղ բուժում է ստանում 150 հիվանդ, որոնց թվում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիներ, այլև օտարերկրացիներ:

10858561_1556826194558504_5848658980697899645_nՆախարարը ծանոթացավ նաև Emergency` անհետաձգելի բուժօգնության հնարավորություններին: Առաջարկվեց աշխատանքներ իրականացնել ծառայությունն ընդլայնելու ուղղությամբ:

«Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնը ապահովում է ստացիոնար և ամբուլատոր-պոլիկլինիկական սպասարկում Մալաթիա-Սեբաստիա համայնքի և հանրապետության ողջ բնակչության համար: Բժշկական կազմակերպությունն իրականացնում է բուժական և ախտորոշիչ ծառայություններ, հագեցած է ժամանակակից լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներով:

NO COMMENTS

Թողնել պատասախան