Բժշկական ապահովագրություն
Կարևորելով բժշկական ապահովագրության ոլորտի զարգացումը ՀՀ-ում՝ «Աստղիկ» ԲԿ-ում ստեղծվել և գործում է բժշկական ապահովագրության ծառայությունը, որը սերտ համագործակցում է ինչպես Հայաստանի տեղական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների հետ:
Բժշկական ապահովագրության շրջանակներում Հայաստանի հազարավոր քաղաքացիներ հնարավորություն ունեն «Աստղիկ» ԲԿ-ում ստանալ խորհրդատվություն, անցնել ամբուլատոր հետազոտություն՝ հաջորդող ամբուլատոր/ստացիոնար բուժմամբ:
«Աստղիկ» ԲԿ-ի ապահովագրական ծառայության աշխատակիցների և ապահովագրական ընկերությունների աշխատողների համատեղ համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում կազմակերպել հիվանդների հետազոտությունը և սկսել նրանց բուժումը:
«Աստղիկ» բկ-ում բժշկական ապահովագրություն ունեցող անձանց ցուցաբերվում է անհատական մոտեցում՝
-հիվանդը զերծ է մնում թղթաբանական գործընթացներից,
-սպասարկվում է ծառայության համար նախատեսված առանձին զննման սենյակում,
-ախտորոշիչ և լաբորատոր հետազոտությունների պատասխանները ստանում է անմիջապես ծառայության աշխատակցից։
Պլանային այցի ժամանակ հիվանդը պետք է նախապես կապ հաստատի ապահովագրական ընկերության հետ, ձևակերպի հայտարարություն, ապա ուղեգրվի կլինիկա:
Անհետաձգելի դեպքերում նա անմիջապես դիմում է բժշկական կենտրոն:
Ապահովագրված անձն իրավունք ունի ընտրել այն բժշկական հաստատությունը, որտեղ նա ցանկանում է անցնել հետազոտություն կամ բուժում:
«Աստղիկ» բկ-ում բժշկական ապահովագրության ծառայությունը սպասարկում է նաև սոցիալական փաթեթի շահառուներին, ովքեր հնարավորություն ունեն օրենքով սահմանված կարգով ստանալ անվճար ախտորոշիչ և բուժծառայություններ։
Սոցիալական փաթեթի շահառուները պլանային կարգով կլինիկա դիմելիս պետք է ներկայացնեն.
• անձնագիր,
• հավաստագիր,
• ուղեգիր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունից /ձև N1/,
• սոց. փաթեթի ակտիվացման մասին տեղեկանք։
Անհետաձգելի դեպքերում սոց. փաթեթի շահառուն պետք է անմիջապես դիմի բժշկական կենտրոն, ստանա անհրաժեշտ բուժում, իսկ ընթացքում ներկայացնի համապատասխան փաստաթղթերը:
Հեռախոս՝ (060) 65-10-91, (060) 65-12-88, (060) 65-12-31
Բժշկական ապահովագրության ծառայության ղեկավար` Արմեն Ռուդոլֆի Մուրադյան
ՍՈՑՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ