Բժշկական տուրիզմ

Բժշկական տուրիզմ

2029

«Աստղիկ» բժշկական կենտրոնի Բժշկական տուրիզմ բաժանմունքի նպատակն է ապահովել բարձրակարգ բուժսպասարկում արտերկրի այն քաղաքացիների համար, ովքեր ժամանակավոր գտնվում են Հայաստանում կամ նպատակ ունեն երկիր ժամանել հենց բժշկական օգնություն ստանալու համար:
«Աստղիկ» բժշկական կենտրոնը գերժամանակակից, բազմապրոֆիլ, եվրոպական չափանիշներին համապատասխանող կենտրոն է, որը հագեցված է Եվրոպական առաջատար ընկերությունների հզոր ախտորոշիչ տեխնիկայով, որոնցից մեծ մասն իրենց տեսակի մեջ եզակի են ամբողջ տարածաշրջանում:
Վերջին տարիների ընթացքում կենտրոնը համալրվել է Հանրապետությունում լայն ճանաչում ունեցող, բժշկագիտության տարբեր ոլորտներ ներկայացնող գիտնականներով, և այսօր կենտրոնում աշխատում է գիտական կոչում ունեցող 29 առաջատար մասնագետ՝ բժշկական գիտության 7 դոկտոր և բժշկական գիտության 22 թեկնածու:
«Աստղիկ» բկ-ի բուժանձնակազմն ակտիվ համագործակցում է ՌԴ-ի, Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար կլինիկաների հետ, իրականացնում փոխադարձ այցեր, փորձի փոխանակում, վերապատրաստումներ։
Բազմաթիվ միջազգային փորձագետների և մասնագետների գնահատմամբ Աստղիկ բկ-ն ներկայում հանդիսանում է տարածաշրջանի լավագույն կլինիկաներից մեկը:
Այս ամենի շնորհիվ կենտրոնն իրականացնում է բարձրակարգ բժշկական սպասարկում, որը համարժեք է արտերկրի առաջատար կլինիկաների չափանիշներին և մատուցած ծառայությունների որակին:
Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են Հայաստան ժամանել հենց բժշկական օգնություն ստանալու նպատակով, խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված հարցաշարը և մեր մասնագետները սեղմ ժամկետներում կկապնվեն Ձեզ հետ և կպատասխանեն Ձեզ հուզող բոլոր հարցերին:

Կարևոր նշում.
հանդիսանալով գերժամանակակից, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ «Աստղիկն» առաջիններից է ՀՀ-ում, որ դիմել է և արդեն իսկ սկսել է JCI որակավորում ստանալու գործընթացը:


Medical tourism form