Մարզումներ՝ դեղերի փոխարեն

Մարզումներ՝ դեղերի փոխարեն

Մարզվելը և սննդի չչարաշահելը լավագույն միջոցն են տոնական օրերին քաշի ավելացումից խուսափելու, ինչպես նաև արյան ճնշումն իջեցնելու համար:

Իսկ ինչպես գիտենք, տոնական օրերը մեզ մոտ շարունակվում են 13 օր՝ սկսած Ամանորի գիշերից մինչև հունվարի 13-ը, ինչպես սիրում ենք ասել՝ հին տոմարով Նոր տարին:

Այս օրերին առավելապես՝ ընկերները, ընտանիքի անդամները, նույնիսկ հեռաստացույցից մեզ անդադար հիշեցնում են քաշի ավելացման և մարզումների մասին:

Մինչդեռ մարզվելը ոչ միայն նպաստում է ավելորդ քաշի կորստին, այլև առողջարար է: Օրինակ՝ արյան ճնշումն արդյունավետ իջեցնելու համար պետք է մարզվել կարճատև ժամանակահատվածներով ամեն օր կամ գրեթե ամեն օր:

Ինչպես պնդում են ֆիզիոլոգները՝ վերջին 20 տարվա հետազոտությունները ցույց են տվել, որ մարզվելն իջեցնում է արյան ճնշումը: Ամեն անգամ, երբ Դուք գնում եք վազքի կամ արագ քայլելու, ձեր արյան Ճնշումը կարգավորվում է, և մնում է այդպիսին մի քանի ժամ շարունակ, ինչը շատ լավ է Ձեր ընդհանուր առողջության համար: Ահա թե ինչու.

Արյան ճնշումն իջնում է ամեն մարզումից հետո

Արյան ճնշման իջեցման անմիջական արդյունքը բնորոշվում է ինչպես հետ-մարզումային հիպոտենզիա,  և ինչպես ցույց են տվել շատ հետազոտություններ՝ արյան ճնշումը ընկնում է 5-7 մմ/սս-ով ամեն մարզումից հետո: Այս պրոցեսի ոչ բոլոր մեխանիզմներն են լիարժեք բացահայտված, բայց դրանցից մեկն արյան անոթների լայնացումն է:

Անմիջապես մարզման ընթացքում տեղի է ունենում ճիշտ հակառակ պրոցեսը՝ ճնշումն ակնհայտորեն բարձրանում է: Ինչու՞:  Մարզվելը մեզ համար դժվարություն է ներկայացնում: Երբ մենք մարզվում ենք, մեր մկաններին անհրաժեշտ է թթվածնով հարուստ արյուն, մեր ուղեղը հրամայում է մեր սրտին մեծացնել արյան հոսքը և հետևաբար արյան ճնշումը մեծանում է: Ակտիվ մարզման ժամանակ սիստոլիկ ճնշման թիվը կարող է հասնել մինչև 180մմ/սս:

Սա կարող է թվալ շատ մեծ թիվ, և դա իրոք կլիներ այդպես, եթե լիներ ոչ թե մարզման, այլ հանգիստ նստած ժամանակ: Արյան ճնշման բարձրացումն արժեվորվում է մարզումից հետո արյան ճնշման իջեցման չափով:

Իսկ ինչու է պետք անհանգստանալ բարձր ճնշման մասին:

Պարզ պատճառով. այն կարող է հանգեցնել մահվան: Միայն ԱՄՆ-ում տարեկան 400.000 մարդ մահանում այս խնդրի պատճառով: Ըստ տվյալների, մեկ միլիարդ մարդ տառապում է հիպերտենզիայով և կանխատեսվում է այս թվի աճ մոտ 7 տոկոսով մինչև 2030 թվականը: Այս փաստը չի վերաբերվում միայն տարեցներին. հաստատված է, որ հիպերտենզիա ունեցողների 19 տոկոսը բաժին է ընկնում երիտասարդությանը:

Հիպերտենզիան բարձրացնում է սրտային հիվանդությունների, ինֆարկտի և երիկամների հիվանդության առաջացման ռիսկը:

Քանի որ այս հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, այն դասվում է լուռ մարդասապան հիվանդությունների շարքին: Նույնիսկ ախտորոշված չափահասների մեջ կան մարդիկ, ովքեր չեն հսկում և կանոնավոր չեն ընդունում դեղորայքը, իսկ դա շատ կարևոր է, քանի որ կանխում է հետագա հնարավոր հիվանդությունները:

Դա պետք է կանոնավոր բնույթ կրի

Ինչպես նշում են մասնագետները՝ օրական կամ գոնե շաբաթական 3 անգամյա մարզումները շատ կարևոր են արյան ճնշման իջեցման համար:

Մինչ բժիշկները զբաղվում են ախտորոշված հիպերտենզիայով հիվանդներով, ամենօրյա մարզումներն օգնում են կանխարգելել այն:

Շատերի համար ամենօրյա մարզումներն անիրական կարող են թվալ, բայց լավ լուրն այն է, որ դրանք չպետք է լինեն շատ ծանր կամ երկար: Սահմանափակվեք 30 րոպե տևողությամբ արագ քայլով: Նույնիսկ դա կանոնավոր կերպով անելը կարող է օգնել ճնշման կարգավորմանը:

Այնպես որ մարզվեք, կարգավորեք ձեր արյան ճնշումն ու քաշը և եղեք առողջ…