Առողջ սննդակարգ, ակտիվ մարզումներ, բայց… քաշը չի պակասում. ժամանակն է ստուգել լյարդը

Առողջ սննդակարգ, ակտիվ մարզումներ, բայց… քաշը չի պակասում. ժամանակն է ստուգել լյարդը

Լյարդն օրգանիզմի կարևորագույն օրգաններից է, որն ունի ավելի քան 400 ֆունկցիա, բայց դրա հիմնական ֆունկցիան օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելն է:

 Այլ կարևոր ֆունկցիաներից են լեղու արտադրությունը, գլիկոգենի պահպանման կանոնակարգումը, հորմոնների արտադրությունը, էրիթրոցիտների առաջացումը, սպիտակուցների սինթեզը, և բացի վերը նշվածից, լյարդում են պահպանվում բազմաթիվ կարևոր վիտամիններ ու միներալներ, մասնավորապես՝ վիտամին A,D,B12 , K, երկաթ և պղինձ:

Դետոկսիկացիայի առաջին փուլում, լյարդի ֆերմենտների ազդեցության տակ, վնասակար նյութերը փոխակերպվում են քիչ վնասակարների: Երկրորդ փուլում տոքսինները խառվում են այլ մոլեկուլների հետ և բարձրանում է դրանց լուծելիությունը: Դա նպաստում է դրանց օրգանիզմից դուրսբերմանը:

Այն մարդիկ, ովքեր քաջատեղյակ են լյարդի կարևորության մասին, փորձում են վարել առավելագույնս առողջ ապրելակերպ, որն իր մեջ ներառում է օրգանական սննդամթերքի և մաքուր ջրի օգտագործում, կանոնավոր մարզումներ և հնարավորինս քիչ տոքսիկ նյութերին  նախապատվություն տալը:

Սակայն, երբեմն, նույնիսկ այս ամենի պահպանումը բավարար չի լինում տոքսիններից խուսափելու համար: Տարբեր արտաքին գործոններ, ինչպիսիք են աղտոտված օդը, ջուրը, ինչպես նաև պլաստմասե իրերը, վնասում են մեր առողջությանը, և այս ամենը կառավարելու համար մենք ոչինչ անել չենք կարող:

Երբ լյադի գործունեությունը դառնում է ծանրաբեռնված, այն սկսում է աշխատել թերի, և տոքսիններն օրգանիզմից դուրս բերելու փոխարեն, օրգանիզմը դրանք սկսում է պահեստավորել ճարպային հյուսվածքում, որպեսզի հետո, երբ լյարդի ֆունկցիան կկարգավորվի, դուրս բերի դրանք:  Սա է պատճառը, որ  Դուք չեք նիհարում:

Լյարդի գերծանրաբեռնվածության ախտանշաններն են.

  • Հոգնածությունը
  • Գլխացավերը և միգրենը
  • Մշտական տագնապը և դեպրեսիան
  • Բացասական հույզերը
  • Մշտական ցավը հոդերում և մկաններում
  • Փորացավը
  • Ճարպերի մարսման պրոցեսի խանգարումը
  • Ալերգիաները
  • Գազերի կուտակումը, փորկապությունները/ փորլուծությունները
  • Բերանից վատ հոտը
  • Չափազանց քրտնարտադրությունը

 Խուսափեք գերմշակված սննդամթերքներից

Սնվեք կոմբինացված եղանակով՝ ճիշտ բաշխելով կենդանական և բուսական սպիտակուցները, ձավարեղենը, ֆերմենտավորված ուտելիքները, ընդեղենը և սերմերը:

 Մեծ քանակությամբ մաքուր ջուր խմեք:

 Մեծացրեք առողջ ճարպի օգտագործումը, օրինակ՝ կոկոսի յուղը, կտավատի յուղը և կանեփի ձեթը:

Փորձեք բավարար քանակի ցելյուլոզա օգտագործել՝ օրական 35գ.-ից ոչ պակաս:

Գետնախնձորը, ավոկադոն, բրոկոլին և կաղամբը մանրաթելային բջիջների ստացման լավ աղբյուր են:

 Սահմանափակեք ֆրուկտոզայի քանակը օրը 20-25գ: Օգտագործեք  այն բուսատեսակները, որոնց մեջ  մեծ քանակությամբ պարունակվում են մագնեզիում, ֆոլաթթու, վիտամին  C և B:

Oգտագործեք բուսական և կենդանական ծագման ամինաթթուներ, որոնք շատ պարունակվում են մսաջրի, հավի և ձվի, կաղամբի, բազուկի, մաղադանոսի և հում սպանախի մեջ:

Ինչպես նաև, ներառեք սննդակարգում՝

Գետնախնձոր.

Այս սննդամթերքն օգնում է, որ լյարդը լավագույնս կատարի իր ֆունկցիան, մասնավորապես ուժեղացնում է լեղու արտադրությունը: Բազմաթիվ մանրաթելեր պարունակելու շնորհիվ՝ կարգավորում է դետոկսիկացիան և ստաբիլացնում արյան մեջ խոլեստերինի քանակը:

Քրքում.

Քրքումինը, որը քրքումի ակտիվ բաղադրամասն է, հայտնի է իր առավելություններով, այն լավ են ազդում առողջության վրա, մասնավորապես՝  նպաստում է քաղցկեղածին նյութերի վնասազերծմանը: Մեծ դեր ունի նաև լյարդի ֆունկցիայի վերականգման մեջ, քանի որ նպասում է վնասված բջիջների ռեգեներացիոն պրոցեսին և ունի հակաբորբոքային ազդեցությունը:

Կաթնաթթու

Սա լավագույնս ազդում է լյարդի վրա՝ պարունակելով սիլիմարին, որը հայտնի է իր հակասնկային, հակավիրուսային, հակատոկսինային և հակաբորբոքային ազդեցությունով: Այն պահպանում է լյարդի բջիջները վնասվելուց, մասնավորապես՝ վիրուսների, տոքսինների, ոգելից խմիչքի և դեղանյութերի բացասական ազդեցությունից: