«Բժշկության արդի խնդիրներ» թեմայով կոնֆերանս լոռու մարզում

«Բժշկության արդի խնդիրներ» թեմայով կոնֆերանս լոռու մարզում

Հոկտեմբերի 4-ին  մարզկենտրոն Վանաձորում կայացավ «Բժշկության արդի խնդիրներ» թեմայով կոնֆերանս:  Կոնֆերանսին մասնակցում էին մարզի բժիշկները, մասնավորապես՝ ընտանեկան բժիշկներ, վիրաբույժեր, թերապեւտներ, գինեկոլոգներ ամբողջ մարզի տարբեր բժշկական կենտրոններից:

Vanadzor-Conference-1

Կոնֆերանսին իրենց զեկույցներով ելույթ ունեցան «Մալաթիա» ԲԿ-ի մասնագետները, մասնավորապես՝ «Նախասրտերի շողացման նոր ուղեցույցերին» անդրադարձավ «Մալաթիա» բժշկական կենտրոնի սրտաբանական, առիթմոլոգիական կենտրոնի Զառա Էդուարդի Կարտոյանը,

Vanadzor-Conference-28

«Սրտի ռիթմի խանգարումներ. ժամանակակից մոտեցումները» թեմայով  զեկույց կարդաց «Մալաթիա» բժշկական կենտրոնի սրտաբան Սերգեյ Ժորիկի Բարսամյանը,

Vanadzor-Conference-21

«Սրտամկանի սուր ինֆարկտ, բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով ելույթ ունեցավ «Մալաթիա»  բժշկական կենտրոնի ինվազիվ կարդիոլոգիայի ծառայության ղեկավար  Միքայել Յուրիի Ադամյանը։

Vanadzor-Conference-12

«Ցերեբրալ իշեմիկ ինսուլտների էթիոպաթոգենիկ ախտորոշման եւ բուժման ժամանակակից մեթոդների մասին» խոսեց «Մալաթիա»  բժշկական կենտրոնի Նյարդաբանական բաժանմունքի վարիչ,  բգթ Զոհրապ  Ներսեսի Գրիգորյանը։

Vanadzor-Conference-16

«Դիաբետիկ ոտնաթաթ»  թեմային անդրադարձավ«Մալաթիա»  բժշկական կենտրոնի Անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, բգթ Գալուստ Սիմեոնի Բարաղամյանը։

Vanadzor-Conference-15

 «Ցլի պերիկարդի կիրառումը լեղուղիների պլաստիկայի նպատակով»  թեման ներկայացրեց  «Մալաթիա»  բժշկական կենտրոնի վիրաբույժ, բգթ, դոցենտ Արմեն  Վարժապետյանը։

Vanadzor-Conference-17

«Դեղորայքային աբորտի» մասին խոսեց «Մալաթիա»  բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի ծառայության ղեկավար, բգթ Իննա Գեորգիի  Պերսոյանը, ով նաև ներկայացրեց «Ռադիոճառագայթային բուժման մեթոդը «Սուրգիդրոն» ապարատով» թեման։

Vanadzor-Conference-29

Կոնֆերանսն ավարտվեց «Շականակագեղձի նորագոյություններ, ախտորոշում եւ բուժում» թեմայով, որը ներկայացրեց  «Մալաթիա»  բժշկական կենտրոնի Ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար, բգդ, պրոֆեսոր Ռուբեն Ռոմենի Բորոյանը, ով  որպես բանախոս արդեն երկրորոդ անգամ է մասնակցում «Մալաթիա»  բժշկական կենտրոնի կազմակերպած կոնֆերանսին:Պրոֆեսորն իր խոսքում անդրադարձավ նաև նախորդ կոնֆրանսին, որը տեղի ունեցավ Ծաղկաձորում և ուղղված էր Հանրապետության գինեկոլոգներին և ընտանեկան բժիշկներին.

Vanadzor-Conference-23

-Իմ զեկույցն ուրոլոգիայի արդիական խնդիրներից մեկին` կանանց մոտ սթրեսային անմիզապահությունը, որն ուղղակի առնչություն ունի գինեկոլոգիայի հետ:  Այդ զեկույցից հետո բազմաթիվ հարցեր եղան կոնֆերանսի մասնակիցների կողմից. քանի որ մասնակիցների մեծ մասը ներկայացնում էր առողջապահության  առաջնային օղակը, նրանց հետաքրքրեց այն մոտեցումը, թե ինչպես պետք է սթրեսային անմիզապահություն ունեցող հիվանդները հետազոտվեն եւ ինչպես պետք է ախտորոշվի անմիզապահության տեսակն ու հետագայում ինչպիսին պետք է լինեն բուժման եղանակները: Եղան բազմաթիվ արձագանքներ, հետագայում՝ հարցեր նույնիսկ էլեկտրոնային փոստի միջոցով, որոնց ես սիրով պատասխանեցի:

Այս կոնֆերանսում եւս իմ ելույթն ուսուցողական բնույթ ունի. խոսքը շագանակագեղձի չարորակ եւ բարորակ ուռուցքների մասին է: Քանի որ այս կոնֆերանսի հիմնական մասնակիցները նույնպես առողջապահության առաջնային օղակի բժիշկներ են, այսինքն՝  ընտանեկան, ընդհանուր բժիշկներ, խոսեցինք շագանակագեղձի չարորակ գոյացության վաղաժամ հայտնաբերման մասին: Այս ոլորտում դեռեւս խնդիրներ կան, որովհետեւ մեր կլինիկա և երեւանյան մեծ կլինիկաներ վիրահատության համար հաճախ դիմում են հիվանդները, ում հիվանդությունն ախտորոշված չէ ժամանակին եւ արդեն բուժիչ միջամտություններ կատարել հնարավոր չէ: Այս պարագայում կարեւոր է առաջին օղակի բժշկի ժամանակին ախտորոշելու ունակությունը:  Հենց այս ամենը հաշվի առնելով ենք մենք  ընտրել այս թեման: Իմ այսօրվա զեկույցը  կրում էր չափազանց կիրառական բնույթ, որովհետեւ կոնկրետ կիրառական դեպքերի վրա  ընթացավ քննարկում եւ այդ քննարկման արդյունքում ընդգծվեց շագանակագեղձի ուռուցքային հիվանդությունների վաղաժամ ախտորոշման դերը:

Ընդհանուր առմամբ բարձր եմ գնահատում կոնֆերանս կազմակերպելու նախաձեռնությունը, մանավանդ որ   բանախոսների մեծ մասը    համալսարանում դասավանդելու մեծ փորձ ունեն եւ երկար տարիների պրակտիկա: Համոզված եմ, որ այս բոլոր զեկույցներն էլ օգտակար կլինեն եւ որ այս դահլիճից բժիշկները դուրս կգան նոր կիրառական գիտելիքներով զինված՝ ի շահ հիվանդների:

 Vanadzor-Conference-4

Կոնֆերանսին մասնակցեցին  նաեւ  STADA CIS,  WALMARK եւ WÖRWAG դեղագործական ընկերությունները։

STADA CIS դեղագործական ընկերության ներկայացուցիչ Եվգենիա  Մաթեւոսյան.

Առաջարկ ստացանք «Նատալի Ֆարմ» «Մալաթիա» բժշկական կենտրոնի կողմից մասնակցելու այս կոնֆերանսին ու մեծ սիրով համաձայնվեցինք:  Մեզ հետ բերել ենք բավականինարդյունավետդեղամիջոցներ, որպեսզի ներկայացնենք մարզի բժիշկներին՝ նպատակ ունենալով այս տարածաշրջանի բժիշկներին եւս ծանոթացնել մեր ընկերության առաջարկած նորություններին: Բժիշկները ներկայացրեցին որոշ նրբություններ, Կանանց կոնսուլտացիայի ծառայության ղեկավարը կարդաց զեկույց նաեւ  դեղորայքային աբորտի մասին,  որը  կատարվում է մեր դեղամիջոցի  միջոցով: Շատ հետաքրքիր կոնֆերանս են կազմակերպել, որովհետեւ քննարկվող թեման՝ բժշկության արդի խնդիրները,  հուզում է բոլորին:

Vanadzor-Conference-23

WALMARK  դեղագործական ընկերության ներկայացուցիչ Նարինե Դավթյան.

– Մենք բազմիցս ներկայացել ենք «Մալաթիա» բժշկական կենտրոնի կազմակերպած միջոցառումներին եւ ներկայացրել ենք մեր դեղորայքը: Այս կոնֆերանսը եւս բացառություն չէ: Ունենք նորություններ, որոնք ներկայացրեցինք մասնագետներին, անդրադարձանք նաեւ շուկային արդեն հայտնի դեղամիջոցներին՝ եւս մեկ անգամ հիշեցման կարգով: Օրինակ` մենք ներկայացրել ենք նորություն՝ «Վարիկսինալ» գելը, որը բաղկացած է  4 տեսակի բույսերից, հիմնական բաղադրամասը ձիու շագանակն է: Այն ցուցված է օգտագործել երակների վարիկոզ հիվանդության ժամանակ: Բնական հումքով բավականին անվնաս գել է, որն անգամ նշանակում են հղիներին` որոշակի փուլերում:

Vanadzor-Conference-23

WÖRWAG դեղագործական ընկերության ներկայացուցիչ Կարինե  Բուդաղյան.

–   WÖRWAG-ը  հայտնի եվրոպական ընկերություն է, որը Հայաստան է ներկրում մի շարք դեղամիջոցներ, որոնք առնչվում են  դիաբետիկ նեվրոպաթիաների բուժմանը, հղիների որոշակի խնդիրների կարգավորմանը, ունենք հատուկ վիտամիններ դիաբետիկների համար:  Կուզենայի առանձնացել կարդիոլոգիային առնչվող դեղահաբերը, որոնք կիրառվում է առիթմիաների կարգավորման նպատակով:

Vanadzor-Conference-20

«Մալաթիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ ԱՐՇԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ.

-Մեր կենտրոնը փորձում է Հայաստանի առողջապահական համակարգ ներմուծել բժշկության ասպարեզի նորություններ, բայց դա հնարավոր չէ լիարժեք իրականացնել, եթե չլինի կապը մարզային կենտրոնների, բժիշկների հետ: Մի կենտրոնի թարմացումով, նորացումով առողջապահության ոլորտում   մեծ բան չի փոխվի: Պետք է համագործակցություն լինի բուժկենտրոնների, բժիշկների հետ.  գիտաժողովներ, թրեյնինգներ,  վարպետության դասեր:  Մեր բժշկական կենտրոնը  այստեսակ միջոցառումները կազմակերպում է ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում, արդյունքը հուսադրող է, ակնհայտ են որակական փոփոխություններն այն տեսանկյունից, որ հատկապես բարձիթողի վիճակի դեպքերը հետզհետե պակասում են: Մենք կարեւորում ենք հիվանդությունների վաղաժամ ախտորոշումը եւ  ի ուրախություն մեզ՝ կարող ենք արձանագրել, որ  վաղ ախտորոշված հիվանդների քանակը շատացել է:  Ինչ վերաբերում է այս կոնֆերանսին, ապա պետք է նշել, որ մեզ համար շատ կարեւոր է համագործակցությունն այս մարզի բժիշկների հետ՝ ընտրված երեք հիմնական ուղղություններով` սրտաբանություն, վիրաբուժություն եւ գինեկոլոգիա: Ակնկալում ենք աջակցություն տեղական իշխանությունների կողմից՝ հետագայում ավելի շատ բուժկենտրոններ ընդգրկելու հարցում:

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16