Որո՞նք են էնդոսկոպիկ ԼՕՌ վիրաբուժության առավելությունները. մասնագետ

Որո՞նք են էնդոսկոպիկ ԼՕՌ վիրաբուժության առավելությունները. մասնագետ

11609

«Աստղիկ» բժշկական կենտրոնի քիթկոկորդականջաբանության բաժանմունքը համալրվել է էնդոսկոպիկ վիրաբուժության համար անհրաժեշտ վերջին սերնդի սարքավորումներով: Կլինիկայի ձեռք բերած STORZ ֆիրմայի վերջին սերնդի էնդոսկոպը, որը զինված է տարբեր աստիճանի անկյան  0, 30, 45, 70 աստիճան  դիտակներով, ինպես նաեւ փափուկ եւ ոսկրային հյուսվածքների ասպիրացիոն, կտրող շեյվերներով, որոնց կից կան լվացման եւ արտածծման համակարգեր,  հնարավորություն է տալիս լայն դիապազոնով հետազոտել, ախտորոշել եւ անհրաժեշտության դեպքում իրականացնել վիրահատական բուժում ` առանց արմատական մեթոդների դիմելու:

NEWs.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ-ի ԼՕՌ բաժանմունքի ղեկավար Ավետիք Մինասյանը նշել է, որ այդ մեթոդի առավելությունը տվյալ օրգանի անատոմիա-ֆիզիոլոգիական վիճակի պահպանումն ու հիվանդին քիչ վնաս հասցնելն է:

«Հարքթային խոռոչներն ունեն քթի խոռոչ բացվող բնական բացվածքներ, որոնց չափսերը տատանվում են 1-20 մմ: Երբ այդ բացվածքների անցանելիությունը խախտվում է որեւէ ախտաբանական փոփոխության` լորձաթաղանթի այտուցի, պոլիպների կամ նորագոյացությունների հետեւանքով, ապա համապատասխան խոռոչում սկսվում է բորբոքային պրոցես: Հարքթային խոռոչների բորբոքումները ոչ հազվադեպ բերում են  տարբեր տեսակի ներակնային եւ ներգանգային բարդությունների զարգացման: Սովորաբար արմատական վիրահատությունների ժամանակ ստեղծվում են նոր, լրացուցիչ բացվածքներ տվյալ խոռոչ մտնելու համար, ախտաբանական հյուսվածքների հետ միասին հեռացվում է նաեւ լորձաթաղանթը, որը հետագայում խախտում է տվյալ օրգանի նորմալ ֆիզիոլոգիական գործառույթները: էնդոսկոպիկ վիրահատությունները իրականացվում են հիմնականում քթի խոռոչի կողմից բնական բացվածքի միջոցով՝ մուտք գործելով տվյալ խոռոչ դիտակի ուղեկցող լույսի շնորհիվ եւ տարբեր տեսակի նուրբ բռնող, կրծող, ասպիրացիոն գործիքներով հեռացվում են ախտաբանական հյուսվածքները: Այդպիսով, Էնդոսկոպիկ վիրահատությունները քիչ տրավմատիկ են,  հնարավորինս պահպանում են տվյալ խոռոչի անատոմիական կառուցվածքները, հետեւաբար նաեւ նորմալ ֆիզիոլոգիան»,- ասել է նա:

Բժշկի խոսքով կլինիկայի ձեռք բերած STORZ ֆիրմայի էնդոսկոպը գերժամանակակից է եւ նույնիսկ եվրոպական  ոչ բոլոր կլինիկաներում է առկա:

«Բժշկության ապագան էնդոսկոպիկ վիրահատություններն են: Պարզապես,  պետք է փոխվի մեր բնակչության գիտակցությունը, որպեսզի նրանք դիմեն բժշկի ժամանակին, այլ ոչ թե հիվանդության զարգացած շրջանում, երբ հաճախ հիվանդությունը արմատախիլ անելու համար կարիք է լինում  դիմել բաց վիրահատությունների», – նշել է բժիշկը:

13690814_935420583271406_5394140872107223885_n

13719544_935420676604730_3686147922078876373_o

13732016_935420716604726_2203365164943021159_o