Lիպոպլաստիկա

Lիպոպլաստիկա

lipo

Վերջին ժամանակները հաճախ են մեզ դիմում կանայք, ում հետաքրքրում է, թե ինչ է լիպոսակցիան, ինչ դրական և բացասական կողմեր ունի, որքանով արդյունավետ է և այլն։ Լիպոսակցիան, որը հայտնի է նաև որպես լիպոպլաստիկա (ճարպի մոդելավորում) կամ պարզապես լիպո, կոսմետիկ վիրահատություն է, որը հեռացնում է ճարպը մարդու մարմնի տարբեր մասերից: Ախտահարվել կարող են տարբեր մասեր որովայնից, ազդրերից ու հետույքից մինչև պարանոց, արմունկների հետնամասը և այլն: Մի քանի գործոն սահմանափակում է ճարպի քանակը, որը կարող է անվնաս հեռացվել մեկ վիրահատության ժամանակ: Վերջին հաշվով, վիրահատող բժիշկն ու հիվանդն են որոշում կայացնում: Չափազանց մեծ քանակությամբ ճարպի հեռացումն ունի բացասական կողմեր: Անսովոր «ելունդներ» և/կամ «խոռոչներ» կարող են հայտնվել այն հիվանդների մաշկի վրա, ում մարմնից չափազանց շատ ճարպ է հեռացվել: Որքան ավելի շատ ճարպ է հեռացվում, այնքան մեծանում է վիրահատական ռիսկը: Ինչպես պարզ է դառնում այն մարդկանց վկայություններից, ում մարմնից հեռացվել է մոտավորապես 20 կգ ճարպ, լիպոսակցիայի արդյունքում ձևավորված մարմնի ուրվագիծը կարող է հանգեցնել քաշի կորստի, որն ավելին է, քան հեռացված ճարպի ծավալը: Միջամտությունը կարող է կատարվել ընդհանուր կամ տեղային անզգայացման կիրառմամբ: Դրա անվտանգությունը կախված է ոչ միայն հեռացված հյուսվածքի ծավալից, այլև անզգայացման միջոցի ընտրությունից և հիվանդի ընդհանուր առողջական վիճակից: Իդեալական կլինի, եթե այցելուն միջամտությունից առաջ որքան հնարավոր է առողջ լինի և մի քանի ամիս ծխած չլինի: Մարմնի ձևավորման և ճարպի հեռացման համեմատաբար ժամանակակից մեթոդները առաջին անգամ կիրառել է ֆրանսիացի վիրաբույժ Չարլզ Դուժարյեն: Ներկայում, իհարկե, գոյություն ունեն տարբեր ժամանակակից մեթոդներ, մոտեցման տարբեր եղանակներ, որի ամենաարդյունավետը ստանդարտ եղանակով իրականացվողն է։ Շատ կարևոր է, որ լիպոսակցիայի դիմած անձը հետևի բժշկի տված ցուցումներին հետվիրահատական շրջանում, ունենա չափավոր սննդակարգ և առողջ կենսակերպ վարի ամբողջ հետագա կյանքի ընացքում, որպեսզի կրկին չկանգնի նույն խնդրի առաջ համար։

10

 

 

Էմիլ Ազատի Ենգիբարյան պլաստիկ վիրաբույժ, բգթ
Հեռ.՝ (091) 420224