Լաբորատորիա

Լաբորատորիա

«Աստղիկ» ԲԿ-ում գործում է միջազգային չափանիշներին համապատասխան վերջին սերնդի սարքավորումներով (Roche, Johnson & Johnson, Sysmex) հագեցած լաբորատորիա: Այն իր մեջ ներառում է հետևյալ բաժինները՝ բիոքիմիական, կլինիկական, շճաբանական, բակտերիոլոգիական, ցիտոլոգիական, իմունոլոգիական և ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա):

Բիոքիմիական լաբորատորիան իրականացնում է բոլոր տեսակի կենսաքիմիական հետազոտություններ տարբեր կենսաբանական հեղուկներում (արյուն, մեզ, ողնուղեղային հեղուկ): Կատարվում են արյան մակարդելիության թեստեր (կոագուլոգրամմա), լյարդային թեստեր, ճարպային, ածխաջրատային և ջրաաղային փոխանակության թեստեր: Կատարվում է ԹՀՀ – օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռության որոշում:

Կլինիկական լաբորատորիան իրականացնում է բազում անալիզներ՝ արյան, մեզի, կղանքի, ողնուղեղային հեղուկի և խոռոչային տարբեր հեղուկների: Կատարվում է արյան ընդհանուր հետազոտություն լեյկոբանաձևով, մեզի ընդհանուր հետազոտություն, կղանքի կոպրոլոգիա, ճիճվակրություն:

  Սեռոլոգիական լաբորատորիան կատարում է արյան իզոշճաբանական տարբեր անալիզներ և որոշվում է արյան խումբը և ռեզուս գործոնը, հղիների մոտ հակամարմինների տիտրը, նորածինների մոտ Կումբսի ուղղակի ռեակցիան, Կելլ և հակածինն արյան փոխներարկումների ժամանակ: Որոշվում են սրտամկանի և անոթների ախտահարման տարբեր ցուցանիշներ:

Ցիտոլոգիական լաբորատորիան կատարում է արտազատուկների, բիոպտատների, տարբեր կենսաբանական նյութերի, արգանդի վզիկի բջջաբանական հետազոտություն (PAP-քսուք):

ՊՇՌ լաբորատորիան իրականացնում է սեռավարակների, ինֆեկցիաների, վիրուսների, հեպատիտների որոշում պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով:

 

Բակտերոլոգիական հետազոտություններն արվում են՝ շեշտը դնելով որակի, ժամանակի և արդի բժշկության նորագույն մարտահրավերներին ու պահանջներին համահունչ: Հետևելով ժամանակի տենդենցներին՝ առավել կարևորվում են բակտերիոլոգիական լաբորատորիայի դերն հակաբիոտիկների զգայունության որոշման հարցերում: Ամբողջ աշխարհում նկատվում է գոյություն ունեցող հակաբիոտիկների նկատմամբ կայունության բարձրացում, ինչի պատճառով հիվանդությունների դեմ պայքարն ավելի է բարդանում լաբորատորիաների դերը հակաբիոտիկների զգայունության որոշման և նաև դրանով պայմանավորված հիվանդների բուժման հարցերի կարգավորումը: Մեր հիվանդանոցի բակտ. լաբորատորիան հագեցած է հակաբիոտիկների լայն սպեկտրով, որը հնարավորություն է ընձեռում կատարել թիրախավորված ընտրություն տարբեր պաթոլոգիաների ժամանակ: Ուշադիր ենք վերաբերվում աղիների դիսբիոզի որոշմանը, հաշվի ենք առնում գոյություն ունեցող գիտական տեսութունները:

 

Մեր տարածաշրջանի բնակչության համար աղեստամոքսային տրակտի պաթոլոգիաների դեպքում դա դիագնոստիկ մեծ նշանակություն ունի: Մեր ազգաբնակչության համար կարևոր են նաև հելիկոբակտերի և բրուցելիոզի հետազոտությունները: Ընդհանրապես բակտ. հետազոտությունները կարևորվում են էպիդեմիոլոգիական տեսակետից, ունեն ստրատեգիական նշանակություն: «Նատալի Ֆարմ» ՍՊԸ «Աստղիկ» ԲԿ բակտերոլոգիական լաբորատորիան հագեցած է ժամանակակից չափանիշներին համապատասխան սարքավորումներով, նյութերով, գործիքներով, միջավայրերով (Ֆրանսիա, Գերմանիա և այլն): Մասնագիտական բարձր որակավորում ունեցող անձնակազմի կողմից կատարվում են մեզի, կղանքի, ուրոգենիտալ արտազատուկների, հոդերի, խոռոչների հեղուկների, քթից, կոկորդից, ակաջից, մաշկից, վերքային մակերեսներից, քսուքների, կրծքի կաթի, խորխի, արյան և այլ արտազատուկների բակտերիոլոգիական հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում նաև՝ հակաբիոտիկների նկատմամբ  զգայունության որոշում:

Մեր լաբորատորիան բոլորին առաջարկում է գրագետ, բարեկիրթ և օպերատիվ ծառայություն:

Միակը Հայաստանում՝ բիոքիմիական անալիզատոր “Vitros” , “Vitros”5.1FSJohnson-Johnson Ortho BioVueOrtho Vision

Հեռախոս՝ (055) 55-62-29 , (060) 65-12-59

Laboratoriayi nor varich

 

 

Լաբորատորիայի ղեկավար`

Մարինե Ջոնիկի Մանուկյան

 

 


Ուսումնական նյութեր

Վիտամին D