Եվս մեկ այց և… 25 բարդ վիրահատություն մեկ շաբաթում

Եվս մեկ այց և… 25 բարդ վիրահատություն մեկ շաբաթում

20131205_095125Դեկտեմբերի 5-10-ին «Մալաթիա» ԲԿ-ի  Առիթմոլոգիական, սրտաբանական կենտրոն էր այցելել ՌԴ առաջատար էլեկտրոֆիզիոլոգ, սիրտ-անոթային վիրաբույժ, բգ. դոկտոր, Կարապետ Դավթյանը: Նա հանդիսանում է նաև Եվրոպական սրտի ռիթմի ասոցիացիայի անդամ, ՌԴ գիտական խորհրդի անդամ և ՌԴ-ում նորագույն բժշկական տեխնոլոգիաների ներմուծման գլխավոր մասնագետ:

Սա բժշկի առաջին այցը չէր. արդեն մի քանի տարի շարունակ տարին 3-4 անգամ նա այցելում է «Մալաթիա» ԲԿ՝ հատուկ վիրահատություններ կատարելու համար՝ «Մալաթիա» ԲԿ-ի էլեկտրոֆիզիոլոգներ`  Արման Դանոյանի,  Սերգեյ Բարսամյանի  և Հերմինե Պողոսյանի հետ համատեղ: Վերջին այցի ընթացքում բժիշկը, կենտրոնի էլեկտրոֆիզիոլոգների հետ համատեղ 25 վիրահատություն կատարեց: Այցերի ընթացքում կատարվում են նաև սրտի ռիթմի վտանգավոր խանգարումներով երեխաների վիրահատություններ: Այս այցի շրջանակներում կատարվեց 2-ից 10 տարեկան երեք երեխայի վիրահատություն:

20131205_19203220131208_14082320131205_192050

Բժիշկ Դավթյանի շնորհիվ «Մալաթիա» ԲԿ ում արդեն տարիներ շարունակ իրականացվում է նախասրտերի շողացման աբլացիա: Այս առիթմիան հանդիսանում է ամենահաճախ հանդիպող ռիթմի խանգարումը և կարող է բերել ինսուլտների զարգացման և հաշմանդամության:

20131207_184944Սրտի ռիթմի խանգարումների արմատական բուժումը ներանոթային ճանապարհով հատուկ ռադիոալիքների օգնությամբ կոչվում է ռադիոհաճախային աբլացիա: Այս եղանակով հնարավոր է բարձր էֆեկտիվությամբ բուժել վերփորոքային և փորոքային տախիկարդիաները, նախասրտերի շողացումը, հավելյալ էլեկտրական անցուղիներով պայմանավորված ռիթմի խանգարումները (WPW համախտանիշ): Այս մեթոդի առավելություններից է նաև այն հանգամանքը՝ որ վիրահատությունից հետո վերականգնողական փուլը շատ կարճ է և սովորաբար միջամտության հաջորդ օրը պացիենտները դուրս են գրվում հիվանդանոցից:

20131209_172705_1Իր խոսքում բժիշկը նշեց, որ չնայած իր աշխատանքայի խիստ ծանրաբեռնվածությանը՝ ամեն անգամ մեծ սիրով է գալիս Հայաստան, քանի որ գալիս է հայրենիք և բժշկական օգնություն է ցույց տալիս հայրենակիցներին: Այսպիսի մեծածավալ աշխատանք նա միայն Հայաստանում է կատարում՝ նպատակ ունենալով նաև նպաստել տեղի բժիշկների մասնագիտական աճին այնպես, որ ապագայում մեր բժիշկները կարողանան նման վիրահատություններ իրականացնել արդեն առանց իր օգնության, և փորձը ցույց է տալիս, որ քայլ առ քայլ մոտենում ենք այդ նպատակին:

 

NO COMMENTS

Թողնել պատասախան