Johnson-Johnson Ortho BioVue

Johnson-Johnson Ortho BioVue

2826

lab3Արյան շճաբանության ոլորտում ամենօրյա հետազոտությունների համար նախատեսված Հայաստանում միակ` Johnson-Johnson Ortho Bio Vue իմունոհեմատոլոգիական հետազոտությունների սարքը ներկայում ընդունված իմունոհեմատոլոգիական համակարգի մեթոդների միակ ալտերնատիվ տարբերակն է: Մեթոդի հիմքում միկրոսյունակների մեջ՝ ապակյա միկրոսֆերաների վրա, ագլյուտինացիայի տեխնոլոգիան է։ Այդ համակարգի միջոցով հնարավոր է իրականացնել արյան խմբի որոշում՝ շիճուկի կրկնակի հետադարձ հսկումով, Kell-հակածնի, արյան ռեզուս գործոնի որոշում, ֆենոտիպավորում (C,c; E,e և այլն), հակամարմինների թեստավորում և իդենտիֆիկացում, ինչպես նաև՝ արյան համատեղելիության խաչաձև թեստերի իրականացում (պացիենտ-դոնոր)։ Համակարգը հնարավորություն է տալիս նորածինների մոտ արագ որոշել արյան խումբը, ռեզուսը և Կումբսի ուղղակի թեստը։