ԱՍՏՂԻԿ ԲԿ-Ն ԱՌԱՋԻՆՆ Է ՀՀ-ՈՒՄ, ՈՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ISO ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ...

ԱՍՏՂԻԿ ԲԿ-Ն ԱՌԱՋԻՆՆ Է ՀՀ-ՈՒՄ, ՈՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ISO ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ TERRA LAB ԾՐԱԳՐՈՎ (ԼԻՑԵՆՑԻԱ՝ ISO 15189)

1334

TERRA LAB. լաբորատոր տեղեկատվական համակարգ, որը կենտրոնական կառավարմամբ հասանելի է բկ-ի բոլոր բաժանմունքներին:

Այն հնարավորություն է տալիս.

-բոլոր անալիզատորների միացում այս ծրագրին,

-լաբորատոր հետազոտությունների մաքսիմալ ավտոմատացում և օպտիմալացում,

-հետազոտության արդյունքների ավտոմատ փոխանցում համապատասխան բաժանմունք,

-կատարվող հետազոտության ընթացքի կրճատում,

-մարդկային գործոնով պայմանավորված սխալների բացառում (փորձանմուշի կամ տվյալների շփոթում):

Այս ծրագրի ներդրման և աշխատանքային բարձր պրոֆեսիոնալիզմի համար կենտրոնի լաբորատորիան վերջերս ստացավ հավաստագիր Terra Lab Systems ընկերության կողմից: