Ի՞նչ մթերքներ կարելի է ուտել երեկոյան

Ի՞նչ մթերքներ կարելի է ուտել երեկոյան

Ընթրիքը սնվելու ամենադժվար ժամանակն է. մի կողմից՝ աշխատանքային օրվանից հետո ախորժակը բացվում է, եւ ուզում ես ընթրիքին ինչ-որ համեղ բան ուտել, մյուս կողմից՝ ուշ երեկոյան կալորիաներով հարուստ սնունդ ուտելը կիլոգրամներ հավաքելու վտանգ է պարունակում: Ծանր ընթրիքը նաեւ բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա: Ի՞նչ կարելի է ուտել երեկոյան՝ քաղցը հագեցնելու եւ դրանիցհետո խնդիրներ չունենալու համար:

Կաթնամթերք

Անյուղ կաթ, բնական յոգուրտներ, կեֆիր, կաթնաշոռ. մասնագետների կարծիքով՝ սրանք լավ ընտրություն կլինեն ընթրիքի համար: Կաթնաշոռը, օրինակ, արագ հագեցնում է քաղցը, երկար ժամանակ հագեցվածության զգացողություն ապահովում, չի վնասում ստամոքսը:

Խաշած հավ

Բազմաթիվ մասնագետներ համակարծիք են, որ ընթրիքին հարմար է խաշած հավ ուտել, ցանկալի է՝ կրծքամիս: Այն քիչ կալորիաներ է պարունակում, բայց շատ սպիտակուց, լավ հագեցնում է՝ միաժամանակ չծանրաբեռնելով օրգանիզմը: Բայց ընթրիքին տապակած հավ ուտել խորհուրդ չի տրվում, քանի որ տապակելուց հետո հավը բազմաթիվ բացասական հատկություններ եւ ավելորդ կալորիաներ է ձեռք բերում:

Կանաչեղեն

Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս կանաչեղեն օգտագործել. ոչ միայն երեկոյան, այլեւ օրվա ընթացքում: Միկրոտարրերի առատության շնորհիվ կանաչեղենը լավացնում է նյութափոխանակությունն ու օրգանիզմի մաքրող գործառույթները:

Ձուկ եւ ծովամթերք

Ընթրիքին կարելի է նաեւ ձուկ եւ ծովամթերք (բայց ոչ յուղոտ), ինչպես նաեւ բանջարեղեն եւ միրգ ուտել՝ բացառությամբ բանանի, խնձորի եւ խաղողի: