Բժշկություն փչակում

Բժշկություն փչակում

Ղափանում դեռևս պահպանվում է զրույցն այն մասին, որ մարդու առա­ջին հիվանդանոցները եղել են ծա­ռերի փչակներր: Դրանց բուժական նշանակության մասին վկայութ­յուններ կան մեր մեծ բժշկապետների գրքույկներում: Բուժման համար հարկավոր է ընտրել հիվանդութ­յանն ու մարդուն համապատաս­խանող ծառը, ապա համբերատար ճգնավորի կյանքով տեղավորվել փչակում ու սպասել արդյունքին: Անշուշտ, բնությունից կտրված քաղաքաբնակի համար դժվարհասկանալի կլինի բուժման այս մեթոդը, սակայն միջնադարյան հեքիմների վկայություններր ճիշտ հակառակն են փաստում…

 Նման հետաքրքիր ու արտասովոր շատ պատմությունների կարելի է հանդի­պել ավանդական բժշկագիտության մեջ, որոնք դեռևս սպասում են լուրջ ուսում­նասիրությունների: Գիտության առաջընթացը հաճախ ոգևորիչ արդյունքներ է արձանագրում նոր դեղերի հայտնա­բերման, դրանց բաղադրությունը բնա­կանին մոտեցնելու ուղղությամբ տար­վող աշխատանքների և այլ առումներով, սակայն այս ամենով հանդերձ մարդու մեծագույն բժիշկը եղել և մնում է Բնությունը. այստեղ են թաքնված բոլոր հի­վանդությունների թե՝ առաջացման, թե՝ վերացման պատճառները, խնդիրը բնության լեզուն հասկանալն է: Դեռևս վաղնջական ժամանակներից մարդիկ կարողացել են դարմանել վերքեր, բու­ժել հիվանդություններ, նույնիսկ՝ կատա­րել վիրահատություններ: Առ այսօր ժա­մանակակից հնագետ-գիտնականների ուշադրության կիզակետում են գտնվում վիրահատական նշտարների հնագույն նմուշներն ու դեղորայքները: Դեռևս եգիպտական մումիաների ուսումնասիրություններր ցույց են տվել, որ Ք. ա. կատարված կոսմետիկ վիրահատութ­յուններն իրենց վերջնարդյունքով քիչ են զիջում մեր օրվա նորագույն մեթոդ­ներով արվող վիրահատություններին: Խոտաբույսերի, ծառերի հրաշագործ կարողություններից օգտված մարդու համար բույսերը դառնում էին պաշտամունքի առարկաներ, լեգենդներ էին հյուսվում դրանց շուրջ, դրանց վերագր­վում էին գերբնական հատկություններ: Վաղնջական ժամանակներից սկսած մարդիկ ամբարում էին իրենց կենսափորձը, փոխանցում սերունդներին, իսկ նոր սերունդն էլ, եղածն ավելի կատա­րելագործելով, նոր ուղիներ է գծագրում բժշկության մեջ:

Ավանդական բժշկության մասին այ­սօր հակադիր կարծիքներ կան. մարդ­կանց մի ստվար խումբ վստահում է դրան՝ համոզված լինելով, որ բնությանը մոտենալու ճանապարհով միայն կարելի կլինի հաղթահարել այս կամ այն հիվանդությունը, մինչդեռ մյուսներն էլ վերա­պահումով են վերաբերվում այս հարցին՝ ապավինելով բժշկական վերջին նվա­ճումներին ու դեղատանը վաճառվող դե­ղերին: Խորհուրդներ տալուց ձեռնպահ մնալով՝ այդուամենայնիվ առաջարկում ենք հայկական ավանդական բժշկութ­յան պատմության որոշ հետաքրքիր դրվագներ:

Մեր ընթերցողներին որոշեցինք առաջինը ներկայացնել միջնադարի մեծագույն բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացուն, որի հեղինակած աշխատանքներր ժամանակին մեծ հետաքրքրություն են առաջացրել: 15-րդ դարի այս փառապանծ ծնունդը երկարատև դեգերուններով ու ծանր փորձություն­ներով լեցուն կյանք է ապրել՝ դեռևս իր կենդանության օրոք դառնալով լե­գենդ: Նա հեղինակել է բժշկության բոլոր ճյուղերի վերաբերյալ ընդարձակ աշխատություններ: Ամասիա քաղաքի վարժապետներից մեկի մոտ դասեր առնելուց հետո Ամասիացին ճանա­պարհորդել է աշխարհի բազմաթիվ երկրներով, սովորել լավագույն հեքիմների մոտ: Բուժված հիվանդները նրան հրաշագործ ու կախարդ էին համարում՝ համբավը տարածելով աշխարհի տար­բեր երկրներ:

pchakԴառնություններով լեցուն մի կյանք է ապրել Ամասիայի հրաշագործ հեքիմը: 1459 թվականից նա եղել է սուլթան Մուհամմեդ Երկրորդի գլխավոր բժիշկը: Նրա նկատմամբ սուլթանի աճող հարգանքն ու շնորհած պատիվներր, շարժե­լով պալատականների նախանձը, դար­ձել են դավեր նյութելու պատճառ, ինչի արդյունքում Ամասիացուն աքսորում են Կ. Պոլիսից: Անվանի բժիշկն այլընտրանք չուներ: Հանիրավի մեղադրանքներր կարծես թե պատիժ են դառնում մեղադրողների գլխին: Կարճ ժամանակ անց նույն աքսորողներն ու վտարողներր օդի ու ջրի պես են զգում նրա կարիքը: 1466-67 թվականերին Կ. Պոլսում ծա­գած ժանտախտի համաճարակը սար­սափի մեջ է պահում ողջ բնակչությանը: Սուլթանը և իր արքունիքը փրկության մեկ ճանապարհ էին տեսնում, այն է՝ հետ կանչել նեղացած բժշկին: Ձեռագիր աղբյուրները վկայում են, որ հայ մեծ բուժակը հետ է վերադառնում իր նախկին պաշտոնին ու կարողանում է կասեցնել ահավոր համաճարակր՝ դառնալով անվիճարկելի հեղինակություն: Արդեն հա­ջորդ սուլթանի օրոք նա նշանակվում է իր ծննդավայր Ամասիայի գլխավոր կառավարիչ ու, չնայած ծերությանը, ավելի եռանդով է շարունակում հայ բժշկագի­տության գոհարների ստեղծումր: Տեղե­կություններ են պահպանվել այն մասին, որ Ամիրդովլաթ Ամասիացին զբաղվել է նամ դեղագործությամբ՝ ուսումնասի­րելով և հավաքագրելով 3700-ից ավե­լի դեղաբույս: Դրանցից պատրաստված դեղանյութերր կարող են նաև այսօր դարմանել շատ ու շատ ցավեր: Ցավոք, մատյաններից շատերը լռում են՝ մնալով բժշկապետի վաստակի մասին պատմող լուռ պահապաններ: Նրա «Օգուտ բժշկութեան» գրվածքր, որ կազմված է 223 գլխից, պա­րունակում է տեղեկություններ այդ ժամանակվա դեղերի մասին, հստակ ներկայացնում է մարդու կմախքր, հինգ զգայարաններն ու դրանց գործառույթները: Գրքում մշակված են կանոններ՝ որոշելու մեզի, կղանքի բաղադրությունը, հստակ բացատրվում է, թե ինչպես պետք է ճանաչել զարկերակը և այլն: 1466-69թթ գրված «Անգիտաց անպետ» գրքում նա արդեն առաջարկում է դեղատոմսեր մազաթափության, ճաղատութ­յան դեմ, աչքերի, ականջի, քթի և այլ տարատեսակ հիվանդույթունների դեպքեր է քննարկում՝ ցույց տալով հիվան­դությունների բուժման ճանապարհը: Բնության մեծ ունկնդիրը կարողանում է հասկանալ բույսերի լեզուն, թարգմանել և ներկայացնել այն մարդկանց՝ օգնելով լինել ավելի առողջ: Գրքում շատ հիվան­դությունների համար առաջարկած լուծումները կարող են տարօրինակ թվալ, օրինակ՝ վաղորդյան ցողով մարմինը օծելը, կամ դրա միջով քայլելը, նյարդա­յին գրգռվածությունը ծառերի պուրա­կում զբոսնելով թոթափելը և նման շատ ու շատ միջոցներ:

Հավանաբար ներքոբերյալ հայկա­կան առակը ծնվել է հենց Ամիրդովլաթ Ամասիացու զրույցից. Բժշկապետին հարցնում են.

-Կարո՛ղ է մարդն ապրել առանց մրգի:

Բժիշկր պատասխանում է.

-Միայն մրգով ժամանակակից մարդը կապրի մի քանի տարի, իսկ միայն հացով՝ կհատի 50-ի սահմանը: Հացի հետ մարդուն պետք է միրգը, որը միայն երկնապարգև սնունդ չէ, նրա մեջ կա նաև մարդու առաջին կացարանի՝ ծա­ռի կարոտը: Հացակեր դառնալուց առաջ մարդը մեկ միլիոն տարի պտղակեր է եղել, ինչր նշանակում է, որ մարդու մեջ պտղակերության հուշաբջիջր դեռ ողջ է: Հաճախ պտղահյութը մարդու համար նույնն է, ինչ որ անջրդի դաշտը ջրարբիացնելր:

Նյութը՝ Լուսինե Հայրապետյանի
«Ֆարմ Արմենիա» ամսագիր, համար 1

NO COMMENTS

Թողնել պատասախան