ԲԿ-ի պատմությունը

ԲԿ-ի պատմությունը

IMG_1235«Աստղիկ» բժշկական կենտրոնը հանդիսանում է «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդը, որը հանդիսավոր բացվել է 1965թ. և առ այսօր ապահովում է բարձրակարգ ստացիոնար և ամբուլատոր-պոլիկլինիկական սպասարկում Մալաթիա-Սեբաստիա համայնքի և ամբողջ ՀՀ բնակչության համար: Հիվանդանոցը, որում նախկինում գործում էր 4 բաժանմունք, 2010թ. դեկտեմբերին դառնալով «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի մաս, վերածվեց ժամանակակից, բարձրտեխնոլոգիական բժշկական կենտրոնի, որտեղ ամեն օր պրոֆեսիոնալ բուժանձնակազմն իրականացնում է բուժական և ախտորոշիչ օգնություն: Ժամանակակից լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումները, ինչպես նաև բուժանձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը հնարավորություն են տալիս ԲԿ-ն դասել Հանրապետության առաջատար և լավագույն բժշկական կենտրոնների շարքին:

Այսօր արդեն բժշկական կենտրոնում գործում են հետևյալ ծառայությունները`

1. Անհետաձգելի բուժօգնություն

2. Շտապ օգնություն

3. Դիագնոստիկայի բաժանմունք և լաբորատորիա

4. Կանանց կոնսուլտացիա

5. Ծննդօգնություն և գինեկոլոգիա

6. Սրտաբանական, առիթմոլոգիական կենտրոն

7. Հեմոդիալիզ

8. Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում 

9. Վիրաբուժություն

9.1  ընդհանուր վիրաբուժություն

9.2  պլաստիկ, ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն

9.3  անոթային վիրաբուժություն

9.4  էնդոսկոպիկ վիրաբուժություն

9.5  դիմածնոտային վիրաբուժություն

10. Վնասվածքաբանություն

11. Նյարդաբանություն

12. Ուրոլոգիայի կլինիկա

13. Օնկոլոգիայի և քիմիաթերապիայի

14. Ապահովագրական ծառայություն